Նորություններ և միջոցառումներ
Նորություններ և միջոցառումներ
- VSU
- Applicant
- Education
- COOPERATION AND INTERNATIONAL RELATIONS
- Science
- Հայերեն
- Русский
Էրազմուս + «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) նախագծի մեկնարկը՝ առցանց ձևաչափով
2021 թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը կայացավ Էրազմուս+ ծրագրի ՀԳ2 ԿԶԲԿ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) նախագծի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի 15 գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ:
Ծրագրի գործընկերներն են՝
- Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը (ծրագրի համակարգող),
- Ռիգայի տեխնիկական համալսարանը,
- Լիվերպուլի Ջոն Մուրի համալսարանը,
- Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի կենսատեխնոլոգիայի ֆակուլտետը,
- Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանը,
- Իրկուտսկի տեխնիկական հետազոտության պետական համալսարանը,
- Կազանի դաշնային համալսարանը,
- Պետրոզավոդսկի պետական համալսարանը,
- «Ռուսական ռեգիստր» հավաստագրման ընկերությունը,
- ՀՀ պետական կառավարման ակադեմիան,
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը,
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանը,
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը,
- Գորիսի պետական համալսարանը,
- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ):
Մեկնարկային հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի լեզուների և մշակույթի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պրունիչը, ծրագրի համակարգող Ջերարդ Քալենը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի Էրազմուս+ ազգային գրասենյակների ղեկավարներ Լանա Կառլովան և Օլգա Օլեյնիկովան:
Նախագծի հիմնական նպատակն է մշակել և կրթական ծրագրերում ներդնել ինը EMI (անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) մոդուլներ և հիմնել EMI կենտրոններ՝ Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր բուհերում կրթության արդյունավետությունն ու միջազգայնացումը խթանելու նպատակով:
Եռօրյա հանդիպման ընթացքում քննարկվեցին ննախագծի նպատակներն ու խնդիրները, աշխատանքային փաթեթները, նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, ինչպես նաև ծրագրի վերջնարդյունքները: Գործընկեր հաստատությունները հակիրճ ներկայացրին իրենց բուհերը, ծրագրային թիմերի հիմնական անդամներին և այն կրթական ծրագրերը կամ դասընթացները, որոնք ակնկալվում են դասավանդվել անգլերենով: Քննարկվեցին նաև ֆինանսական, կառավարման մի շարք հարցեր, ինչպես նաև ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովող անհրաժեշտ նախադրյալներն ու քայլերը:
Վանաձորի պետական համալսարանից միջոցառմանը մասնակցում էին ՎՊՀ ծրագրի համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը, նույն ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտներ Նունե Խուբլարյանը, Գայանե Քանարյանը և որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը:
Erasmus+ SMARTI ծրագրի շրջանակներում իրականացված SWOT վերլուծություններ անգլերենի` որպես դասավանդման միջոցի (EMI) և ուսանողակենտրոն ուսուցման (SCL) վերաբերյալ
2021 թ. հունիսի 4-ին և 9-ին SMARTI Վանաձորի պետական համալսարանի աշխատանքային թիմը ՎՊՀ ներքին շահակիցների գործուն մասնակցությամբ (ՎՊՀ ռեկտոր, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, վարչական և գիտական անձնակազմի ներկայացուցիչներ և բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ) անցկացրեց SWOT վերլուծություն անգլերենի` որպես դասավանդման միջոցի և ուսանողակենտրոն ուսուցման վերաբերյալ:
Հանդիպումների սկզբում տեղայնացված ծրագրի համակարգող Լուսիկ Վարդանյանը հակիրճ ներկայացրեց SMARTI նախագիծը («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով»)` կարևորելով ծրագրի հիմնական նպատակները, խնդիրները և արդյունքները: Նա նշեց, որ SWOT վերլուծության իրականացումը վերլուծական հետազոտության հարցախույզի մի մասն էր, որի համաձայն` յուրաքանչյուր գործընկեր հաստատություն պետք է սահմանակարգային (ինստիտուցիոնալ) զեկույցներ կայացներ անգլերենի` որպես դասավանդման միջոցի և ուսանողակենտրոն ուսուցման ռազմավարությունների վերաբերյալ, հանդես գար օգտակար առաջարկություններով հետազոտության մեթոդաբանության և մատենագիտության վերաբերյալ:
Այս երկօրյա առերես քննարկումները, որոնք կենտրոնացած էին ՎՊՀ ուժեղ կողմերի, թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վրա անգլերենի` որպես դասավանդման միջոցի և ուսանողակենտրոն ուսուցման ռազմավարությունների և մեթոդաբանության վրա, ՎՊՀ աշխատակիցներին օգնեցին որոշելու, թե որքանով է համալսարանը պատրաստ իրականացնելու անգլերենով դասավանդվող դասընթացներ կամ մոդուլներ երկու ակադեմիական ծրագրերում («Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի ծրագիր և «Ինֆորմատիկա» մագիստրոսական ծրագիր): Այդ կառուցողական երկխոսությունները հնարավորություն տվեցին մասնակիցներին նաև պարզելու այն մարտահրավերները, որոնց բուհը ներկայումս բախվում է անգլերենի` որպես դասավանդման միջոց լինելու դժվարություններին և մտածելու դրանց հաղթահարման հնարավոր ուղիների մասին:
Շնորհիվ արդյունավետ և խորքային քննարկումների` որոշվեց ներկայացնել SWOT վերլուծության արդյունքները հանրային իրազեկման օրվա միջոցառումների ընթացքում, որոնք նախատեսում է կազմակերպել ՎՊՀ SMARTI աշխատանքային խումբը համալսարանի ներքին և արտաքին շահակիցների համար:
Erasmus+ SMARTI ծրագրի շրջանակներում կազմակերպված հանրային իրազեկության օրվա միջոցառումներ (WP4)
2021 թ. հունիսի 12-ին, 13-ին և 14-ն SMARTI ծրագրի WP4-ի «Տարածում և գործարկում» ծրագրի շրջանակներում Վանաձորի պետական համալսարանում իրազեկման օրվա երեք միջոցառումներ կազմակերպվեցին ՎՊՀ ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի համար (գիտական և վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ):
Նշված միջոցառումների սկզբում տեղայնացված ծրագրի համակարգող Լուսիկ Վարդանյանը հակիրճ ներկայացրեց SMARTI նախագիծը` հանրանդամության (կոնսորցիումի) հաստատությունների, աշխատանքային փաթեթների, ծրագրի հիմնական նպատակների ու արդյունքների բաղադրիչներով: Նա շեշտեց «Անգլերենը` որպես դասավանդման միջոց» գործադրվող նախագիծը ակադեմիական ծրագրերին ներդրման և այդ նախագծի շրջանակներում ուսուցման կենտրոններ ստեղծելու հավանական շահադրդումները: Մասնակիցներն իսկապես ոգևորված էին այս նորարարական մոտեցմամբ, որը նրանց կարծիքով զգալիորեն կնպաստի բարձրագույն կրթության արդյունավետությանն ու միջազգայնացմանը Հայաստանում և, մասնավորապես, ՎՊՀ-ում:
Իրադարձությունների երկրորդ մասը վերաբերում էր հունիսի 4-ին և 9-ին ՎՊՀ գիտական և վարչական անձնակազմի անդամների իրականացրած SWOT վերլուծության արդյունքների ներկայացմանը: Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը ներկայացրեց EMI (անգլերենը որպես դասավանդման միջոց) և SCL (ուսանողակենտրոն մոտեցում) մեթոդաբանության և ռազմավարության հիմնական ուժեղ կողմերը, թույլ կողմերը, հնարավորությունները և սպառնալիքները, իսկ ՎՊՀ-ի SMARTI-ի թիմի մյուս անդամներ Արինե Դանիելյանը, Գայանե Քանարյանը, Նունե Խուբլարյանը և Գոհար Դոխոլյանը վարեցին աշխույժ երկխոսություններ SWOT վերլուծության արդյունքների վերաբերյալ:
Որպես ծրագրի տարածման արդյունավետ գործիք ՎՊՀ-ի SMARTI ծալաթերթերը բաժանվեցին միջոցառումների բոլոր մասնակիցներին՝ ծրագրի հետ կապված տեղեկատվության անմիջական հասանելիության համար:
Էրազմուս + SMARTI նախագծի կառավարման խորհրդի ամենամյա հանդիպում և վերապատրաստում Գորիսի պետական համալսարանում՝ խառնուսուցման ձևաչափով
Հոկտեմբերի 6-ից 8-ը Գորիսի պետական համալսարանում կայացավ SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի կառավարման խորհրդի եռօրյա հանդիպումը՝ խառնուսուցման ձևաչափով: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը և ծրագրի դրամաշնորհառու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը:
Հանդիպումների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր բուհերը և կազմակերպությունները ներկայացրին ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած գործողությունները, մասնավորապես՝ անգլերենի ինքնուսուցման համար նախատեսված «Headway» դասագրքի ուժեղ և թույլ կողմերը,իրենց բուհերում կիրառվող առարկայական կրեդիտների բաշխման մեխանիզմներն ու ռազմավարությունը և դրանց՝ կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի ուղեցույցի ցուցումների հետ ունեցած նմանություններն ու տարբերությունները: Վանաձորի պետական համալսարանի կողմից ելույթ ունեցավ ՎՊՀ ծրագրի համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը: ՎՊՀ-ից հանդիպումներին և վերապատրասմանը մասնակցում էր նաև ծրագրի հրապարակայնացման պատասխանատու, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Քանարյանը, իսկ առցանց ձևաչափով միջոցառմանը մասնակցում էին օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Նունե Խուբլարյանը, որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը և միջազգային համագործակցության և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը:
Ծրագրի շրջանակներում բուհերում իրականացված իրազեկման գործողությունները և նախատեսվող քայլերն ու միջոցառումները հակիրճ ներկայացրին Հայաստանի բուհերի տեղական համակարգող, ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և Ռուսաստանի բուհերի տեղական համակարգող, Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչ Օլգա Սաֆոնկինան: Քննարկվեցին նաև հայկական և ռուսական գործընկեր բուհերում EMI (անգլերենը որպես դասավանդման միջոց) կենտրոնների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հետ կապված կարևոր հարցեր և խնդիրներ:
Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները ներկայացվեցին նաև առցանց ձևաչափով. Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի առաջին փաթեթի ղեկավար Էդուարդո Կարդոսոն ներկայացրեց անգլերենով դասավանդման ԵՄ լավագույն փորձը և ուսանողակենտրոն ուսուցման կարևորությունը, Ադամ Շորը՝Մեծ Բրիտանիայի «Ջոն Մուրս» համալսարանից, ներկայացրեց «Անգլերենը հատուկ նպատակների համար» խորագրով նախատեսած վերապատրաստման ծրագիրը: Նրա գործընկերները ներկայացրին «Ռոզետա Սթոուն» հավելվածը և դրա օգնությամբ անգլերենի իմացության մակարդակը բարձրացնելու հնարավորություններն ու առավելությունները:Վալերիա Ռաչեևան ներկայացրեց SMARTI ծրագրի գործող կայքէջը և դրա բովանդակային և կառուցվածքային բարելավմանը միտված մի շարք կարևոր խնդիրներ:
Ծրագրով նախատեսված վերապատրաստումներին մասնակցության իրավունք ձեռք բերելու նպատակով գործընկեր բուհերի դասախոսների շրջանում անցկացվեց անգլերենի իմացության առցանց թեստավորում։ ՎՊՀ-ից թեստավորմանը մասնակցեցին մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտներ Նունե Խուբլարյանը և Գայանե Քանարյանը, որոնք հաջողությամբ հաղթահարեցին անգլերենի իմացության B1 և B1+ մակարդակները:
«Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով վերապատրաստում Պորտուի կաթոլիկ համալսարանում՝ խառնուսուցման ձևաչափով
Հունվարի 16-ից 22-ը Պորտուի կաթոլիկ համալսարանում կայացավ SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի շրջանակներում կազմակերպված «Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով մեկշաբաթյա վերապատրաստում՝ խառնուսուցման ձևաչափով: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան հյուրընկալող համալսարանի դասախոս, ծրագրի առաջին և չորրորդ աշխատանքային փաթեթների ղեկավար Էդուարդո Կարդոսոն և ծրագրի դրամաշնորհառու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը:
Վերապատրաստումներին մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից: Վերապատրաստումներն իրականացնում էին Ջերարդ Քալենը և Սվեն Ռիդդելը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից, Էդուարդո Կարդոսոն, Թիմ Հոգը Պորտուի կաթոլիկ համալսարանից, պրոֆեսորներ Մորին Ռոյսը, Ռայան Ուին-Ուիլիամսը, Քեյսի Բոմոնտը Լիվերպուլի/ՄԹ/ Ջոն Մուրսի համալսարանից և Եվա Ցիմելեն, Մարիա Պլատոնովան, Տատյանա Սմիռնովան Ռիգայի տեխնիկական համալսարանից: ՎՊՀ-ից վերապատրաստումներին մասնակցում էին ծրագրի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը և ծրագրի աշխատակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Նունե Խուբլարյանը:
Վերապատրաստման դասընթացները հագեցած էին տեսական նյութով և գործնական աշխատանքներով, որոնք հիմնականում իրականացվում էին խմբային ակտիվ քննարկումներով։ Վերապատրաստման թեմաները հիմնականում առնչվում էին ակադեմիական գրավոր խոսքի տեսակներին ու առանձնահատկություններին, անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, ուսանողակենտրոն ուսուցման ռազմավարությանը, մոդուլների մշակմանը, կրթական վերջնարդյունքների ձևակերպմանը, Բլումի տաքսոնոմիայի կիրառմանն ու գիտելիքների չափանիշահեն գնահատմանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մի շարք վերապատրաստումներ գործընկեր բուհերում՝ դասընթացի տրամադրած նյութերի հիման վրա:
«Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ / Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով վերապատրաստում Վանաձորի պետական համալսարանում (28 մարտի — ապրիլի 9)
Ուրախ ենք տեղեկացնելու, որ մարտի 28-ին Վանաձորի պետական համալսարանում մեկնարկած Էրազմուս + «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակներում «Անգլերենը հատուկ նպատակների համար» (ESP) խորագրով ներբուհական դասընթացը հաջողությամբ ավարտվել է: Երեք`երեք ժամ տևողությամբ դեմ առ դեմ նիստերը, նվիրված ESP («Անգլերենը` հատուկ նպատակների համար») և EMI («Անգլերենը` որպես ուսուցման միջոց») ծրագրերի մեթոդաբանությանը, ինչպես նաև ակադեմիական գրագիտության առանձնահատկություններին, գլխավորապես հիմնված էին Պորտուգալիայի` Պորտուի կաթոլիկ համալսարանում 2022 թվականի հունվարի 16-22-ն անցկացված մոդուլային ESP/ECTS վերապատրաստման ընթացքում տրամադրված նյութերի վրա: Դասընթացները վարեցին ծրագրի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը և ծրագրի աշխատակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Նունե Խուբլարյանը, որոնք հիշյալ վերապատրաստման դասընթացի մասնակիցներն էին: Առաջին պարապմունքի ընթացքում Լ. Վարդանյանը հակիրճ ներկայացրեց SMARTI նախագիծը՝ առանձնացնելով մինչև այժմ իրականացված հիմնական աշխատանքները և ձեռք բերված շոշափելի արդյունքները։ Նա նաև ընդգծեց «Անգլերենը` հատուկ նպատակների համար» վերապատրաստման կարևորությունը հատկապես ՎՊՀ ակադեմիական անձնակազմի այն անդամների համար, որոնցից ակնկալվում է «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի և «Ծրագրային ճարտարագիտություն» մագիստրոսական ծրագրերի շրջանակներում անգլալեզու դասընթացների և/կամ մոդուլների ներդրում և դասավանդում: Դասընթացին անգլերենի` որպես աշխատանքային լեզվի ընտրությունը մեծապես հիմնավորվել է հենց այս գործոնով։ Այնուամենայնիվ, լեզուն կարծես խոչընդոտ չէր ՎՊՀ SMARTI աշխատանքային թիմի և ներքին շահակիցների համար (ՎՊՀ ռեկտոր, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ուսումնական գործընթացի կառավարման բաժնի վարիչ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, վարչական և ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչներ և բակալավրեր/մագիստրոսներ) եռանդագին ներգրավված լինելուն թեժ, բայց հաճելի և օգտակար քննարկումներին։ Այս օգտակար քննարկումները մասնակիցների մեջ ամրապնդեցին վերապատրաստողների՝ ակադեմիական գրագիտության տեխնիկային և ռազմավարությանը վերաբերող գիտելիքը: Մասնակիցները, անկասկած, հարստացրին արդյունավետ շնորհանդեսներ անելու, տարբեր գծապատկերներ ներկայացնելու և դրանք մեկնաբանելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, բացահայտելու հիմնական տարբերությունները պաշտոնական և ոչ պաշտոնական գրագրության, մասնավորապես` ուղեկցող նամակների տեսակների միջև: ԿԿՓԵՀ-ին (ECTS) նվիրված ներքին վերապատրաստման դասընթացները կանցկացվեն ապրիլի 5-9-ը:
«ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով ներբուհական վերապատրաստում Վանաձորի պետական համալսարանում ( ապրիլի 3-9)
Ապրիլի 3-9-ը Վանաձորի պետական համալսարանում մեկնարկած Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակներում «ԿԿՓԵՀ / Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով ներբուհական եռօրյա վերապատրաստման դասընթացն հաջողությամբ ավարտվեց՝ համահունչ նախատեսված վերջնարդյունքներին։ Հիմնական թեմաները վերաբերում էին Թյունինգի մեթոդաբանության առաջնային մոտեցումներին, Թյունինգ նախագծին, ECTS-ի հիմնական առանձնահատկություններին, ինչպես նաև Բլումի վերանայված աստիճանակարգմանը (տաքքսոնոմիային)՝ վերլուծված գիտելիքի ձեռքբերման և ճանաչողական գործընթացի կազմակերպման տեսանկյունից: Սեմինարների ընթացքում մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը քննարկումներում աշխուժացրեց «ակադեմական մթնոլորտը» և զգալիորեն օգնեց հաղթահարել լեզվական խոչընդոտները, որոնք սկզբում բավականին անհաղթահարելի էին թվում հատկապես անգլերենի ոչ այնքան բարձր մակարդակ ունեցող մասնակիցների համար: Արդյունքում՝ այդ մասնակիցներին հաջողվեց կատարել յուրաքանչյուր հանդիպման վերջում հանձնարարված գրեթե բոլոր առաջադրանքները: Դասընթացը մասնակիցների համար հիանալի հնարավորություն էր` կիսվելու իրենց գիտելիքներով և պատկերացումներով 21-րդ դարի կրթական համակարգի հիմնական առաջնահերթությունների, հատկապես այն միջոցների մասին, որոնք հնարավոր են դարձնում ցածր կարգի մտածողության հմտություններից (LOTS) անցումը դեպի բարձր կարգի մտածողության հմտությունների (HOTS): Կարելի է միանշանակ փաստել, որ դասընթացն իր ակնկալվող արդյունքն ունեցավ բարձր թիմային և փոխզիջման ոգու շնորհիվ: Հենց այս ոգին է, որ դասընթացի ողջ գործընթացը սահուն և հաճելի դարձրեց բոլոր մասնակիցների համար։
ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ SMARTI ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
22.04.2022-ին ՎՊՀ-ում ամփոփվեց Էրազմուս+SMARTI նախագծի շրջանակներում իրականացված անգլերենի ներբուհական դասընթացը՝ «Անգլերենը հատուկ նպատակների համար և կրեդիտների կուտակման ու փոխանցման եվրոպական համակարգ/ Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» թեմայով: Այն անցկացվել էր մարտի 28-ից ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում: Դասընթացի մասնակիցների թիվը 22-ն էր, այդ թվում՝ դասավանդող, վարչական կազմի աշխատակիցներ և ուսանողներ:
Վկայականները հանձնելիս ամփոփիչ խոսքով ելույթ ունեցան ՎՊՀ ռեկտոր,տեխ.գ.դ., պրոֆ. Ռուստամ Սահակյանը և SMARTI նախագծի ՎՊՀ համակարգող Լուսիկ Վարդանյանը: Նրանք ողջունեցին այն փաստը, որ բուհում ձևավորվել է օտարալեզու մոդուլ դասավանդող թիմ։ Դասընթացի մթնոլորտը գնահատվեց բավականին գործուն և կառուցողական, ինչի համար շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին: Ռեկտորը, որը նույնպես եղել է դասընթացի մասնակիցներից, իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Լուսիկ Վարդանյանին դասընթացի կայացման ուղղությամբ ներդրած մեծ ջանքի ու համբերատարության համար: Լ. Վարդանյանն ուրախությամբ նշեց, որ թեև մասնակիցների անգլերենի իմացության մակարդակները տարբեր էին, բայց դա չխանգարեց դասերի ժամանակ աշխույժ և արդյունավետ համագործակցությանը , քանի որ թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները մեծ ոգևորությամբ էին ներգրավվել աշխատանքներին՝ պատշաճորեն կատարելով ոչ միայն լսարանային, այլև տնային առաջադրանքները:
Դասընթացի մասնակիցներն էլ, իհարկե, շնորհակալության խոսքեր հղեցին կազմակերպիչներին, մասնավորապես՝ Լուսիկ Վարդանյանին դրսևորած մասնագիտական բարձր հմտության, մեծ նվիրման, դասընթացի ինքնատիպ կառուցվածքի, ստացած օգտակար և հարուստ գիտելիքների համար՝ ոչ միայն անգլերենին, այլև ակադեմիական լայն թեմաներին վերաբերող:
Վկայականների հանձնումը գնահատվեց դասընթացի հաջող ավարտ՝ ձեռք բերված գիտելիքները շարունակաբար զարգացնելու և նպատակին ծառայեցնելու պատրաստակամությամբ:
Տեղեկատվական հանդիպում ՎՊՀ քոլեջի ուսանողների հետ՝ SMARTI նախագծի շրջանակում
Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) նախագծի շրջանակում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քոլեջի ուսանողների համար:
Նախագծի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը ուսանողներին ներկայացրեց SMARTI նախագծի նպատակներն ու խնդիրները, նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, ինչպես նաև նախագծի վերջնարդյունքները: Լուսիկ Վարդանյանը նաև տեղեկացրեց ուսանողներին ՎՊՀ-ում հիմնադրված EMI (անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) կենտրոնի գործառույթների մասին և հորդորեց ակտիվորեն ներգրավվել կենտրոնում նախատեսվող միջոցառումներին։
Նախագծի անդամ, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Գոհար Դոխոլյանը ուսանողների հետ կիսվեց տեղեկատվական թերթիկով և ներկայացրեց այն աղբյուրները, որտեղից կարելի է հավելյալ տեղեկատվություն քաղել SMARTI նախագծի վերաբերյալ, մասնավորապես՝ նախագծի պաշտոնական կայք (https://smarti-erasmus.eu/), սոցիալական էջեր Ֆեյսբուքում և Ինստագրամում:
SMARTI նախագծի ազգային տեղեկատվական օրը Վանաձորի պետական համալսարանում
Նոյեմբերի 23-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart Caffe-ում տեղի ունեցավ Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) նախագծի շրջանակներում անցկացվող հանդիպում-միջոցառումը:
Ներկա էին ինչպես Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը, այնպես էլ ներկայացուցիչներ տարածաշրջանի բուհերից, հյուրեր պետական կառույցներից և հասարակական սեկտորից, և իհարկե գործընկեր կառույցներից: Միջոցառման աշխատանքային լեզուները անգլերենն ու հայերենն էին:
Ողջույնի խոսքով հանդես եկան Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, SMARTI նախագծի համակարգող, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից Ջերարդ Քալենը, Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչ Արփինե Ջրաղացպանյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման պետ Հասմիկ Մկրտչյանը:
SMARTI նախագծի տեղական համակարգող Լուսիկ Վարդանյանը ներկայացրեց նախագծի ներկա վիճակի հակիրճ նկարագրությունը:
ՎՊՀ ուսանողներ Արփինե Հակոբյանը, Անժելա Տեր-Մովսիսյանը, Անի Բարսեղյանը, որոնք մասնակցել էին Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների կողմից կազմակերպված Հայաստանի տնտեսության PESTLE վերլուծության քննարկմանը և Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը, արտահայտեցին իրենց դրական կարծիքն ու տպավորությունները և նշեցին նման միջոցառումների կարևորությունն իրենց մասնագիտական կարողությունների և միջանձնային հմտությունների զարգացման գործում:
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր ՎՊՀ դասախոսներ Արինե Դանիելյանի, Արմինե Գևորգյանի, Գոհար Դոխոլյանի և Նունե Խուբլարյանի վարած երկու դասերի ներկայացմանը, որոնք նախապես մշակվել էին հետևյալ պիլոտային երկու մոդուլների շրջանակներում:
Մոդուլ 1. «Ուսանողակենտրոն և խառնուսուցման/ ՏՀՏ/ էլեկտրոնային ուսուցման հիման վրա իրականացվող հաղորդակցական դասավանդման մոտեցում»:
Մոդուլ 7. ԱԴԼ ուսանողների գնահատման ռազմավարություններ (ֆորմալ և այլընտրանքային գնահատում):
Դասերը գնահատվեցին ԵՄ փորձագետների կողմից:
Միջոցառման ավարտին ԵՄ-ի ներկայացուցիչը հայտնեց իր գոհունակությունը ՎՊՀ աշխատակիցների կատարած աշխատանքների վերաբերյալ և հանդես եկավ երկու բուհերի միջև Էրազմուս+ շարժունության ծրագրերի իրականացման նոր առաջարկով:
SMARTI ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎՊՀ-ում
Ս/թ փետրվարի 14-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի երկրորդ պիլոտային դասընթացը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար:
Մինչև դասընթացի սկսվելը ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը հանդիպում ունեցավ SMARTI նախագծի արտաքին փորձագետներ, Լիվերպուլի գործընկեր համալսարանի աշխատակիցներ Ամանդա Մեյսոնի և Քեյսի Բոմոնտի, ինչպես նաև նախագծի տեղական համակարգող Լուսիկ Վարդանյանի հետ: Նրանք քննարկեցին նախագծի շրջանակներում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին առնչվող հարցեր: Դասընթացն անցկացնող ՎՊՀ դասախոսներն էին օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Արինե Դանիելյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Արմինե Գևորգյանը, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․Գոհար Դոխոլյանը և մաթեմատիկայի և ինֆորմատիկային ամբիոնի ասիստենտ, տեխ․գ․թ․ Նունե Խուբլարյանը, որոնք դասերը մշակել և բարելավել էին ԱԴԼ հետևյալ երկու մոդուլների առաջին պիլոտի գնահատման արդյունքների հիման վրա․
Մոդուլ 1․ Ուսանողակենտրոն և խառնուսուցման /ՏՀՏ/ էլեկտրոնային ուսուցման հիման վրա իրականացվող հաղորդակցական դասավանդման մոտեցում,
Մոդուլ 7․ ԱԴԼ ուսանողների գնահատման ռազմավարություն (ֆորմալ և այլընտրանքային գնահատում):
Արինե Դանիելյանը ներկայացրեց 1-ին մոդուլի տեսական մասը՝ «Ուսանողակենտրոն ուսուցում և կառուցողական ուսուցման տեսություն, նախագծային ուսուցում /հետազոտության վրա հիմնված ուսուցում/ շրջված լսարան»: Արմինե Գևորգյանը ներկայացրեց գործնական մասը «Գովազդը ռեստորանային գործարարության մեջ» թեմայի վերաբերյալ՝ կիրառելով «Շրջված դասարան» մեթոդը։
7-րդ մոդուլի «Ձևավորող/գումարային/խառնուսուցման գնահատման տեխնիկա և ռազմավարություն» խորագրով դասը ներկայացրեցին Գոհար Դոխոլյանը և Նունե Խուբլարյանը։ Գոհար Դոխոլյանն անդրադարձավ ձևավորման /ամբողջական/ խառնուսուցման գնահատման տեսական հայեցակետերին՝ ներկայացնելով այս գնահատման ձևերի առավելություններն ու թերությունները: Դասի ընթացքում Նունե Խուբլարյանը և Գոհար Դախոլյանը մասնակիցներին ներկայացրեցին ձևավորող և ամփոփիչ գնահատման համար ՏՀՏ արդյունավետ և նորարարական գործիքներ։
Միջոցառման ավարտին ԵՄ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին ՎՊՀ-ի՝ մինչև այժմ իրականացրած աշխատանքի վերաբերյալ և խրախուսեցին շարունակել ծրագրված աշխատանքները:
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՌԻԳԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ SMARTI ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
2024թ. մայիսի 6-10 ԵՄ էրազմուս+ «Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI նախագծի շրջանակում կայացավ հնգօրյա աշխատանքային հանդիպում Ռիգայի տեխնիկական համալսարանում։
Հանդիպմանը մասնակցում էին նախագծի կոնսորցիումի անդամ ԵՄ և ՀՀ բուհերի, ինչպես նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) 28 ներկայացուցիչներ։
Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին SMARTI նախագծի տեղական համակարգող, բ. գ. թ., դոցենտ Լուսիկ Վարդանյանը, բ. գ. թ., ավագ դասախոս Արինե Դանիելյանը և հ. գ. թ., դոցենտ Վանանե Միրզոյանը։ Հանդիպման նպատակն էր ծանոթացնել Ռիգայի տեխնիկական համալսարանի գործունեությանը, դասավանդման մեթոդաբանությանը, քննարկել հայաստանյան բուհերի կողմից նախապես մշակված մոդուլները, IMPACT պլանները, ինչպես նաև EMI մանկավարժական ձեռնարկի մշակման հետ կապված ընթացիկ հարցերը։
Այցի առաջին օրը կայացավ նախագծի կառավարման խորհրդի նիստ, որը վարում էր նախագծի համակարգող Ջերարդ Քալենը։ Նա հստակեցրեց առաջիկա անելիքները և առանցքային հարցերը, մասնավորապես՝ EMI մանկավարժական ձեռնարկի մշակումն ու հրատարակումը ու EMI կենտրոնների արտաքին գնահատման գործընթացը:
Աշխատաժողովի հաջորդ օրերը հագեցած էին վարպետության դասերով՝ նվիրված համալսարանների միջազգայնացմանը, Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի ներդրմանը, ԱԴՄ ուսումնական ծրագրերի մշակմանը, հումանիտար թվային գիտություններում ԱԴՄ մեթոդաբանության մշակման տեսական և գործնական մոտեցումներին։ Դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ՝ Քարլիս Վալտինսը, Ինես Կոկոտեն, Իգորս Տիպանսը, Գյունդարս Ալքսնիսը, Մարինա Սերպինսկան։
Ռիգայի տեխնիկական համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քարլիս Վալտինսը ներկայացրեց Եվրոպական ուսումնական ծրագրերի շրջանակը կլաստերների զարգացման համար։ Նույն համալսարանի աշխատակից Իգորս Տիպանսը ներկայացրեց ՌՏՀ-ի միջազգայնացման գործընթացը, միջազգային ուսանողների շարժունությունը վերջին տարիների ընթացքում և նրանց ուսման վարձավճարների չափը։ ՌՏՀ-ի աշխատակցուհի Ինես Կոկոտեն ներկայացրեց «Տեխնիկական թարգմանություն» մասնագիտական դասընթացի ծրագիրը, նպատակն ու կառուցվածքը։ Մանրամասն քննարկվեցին MOODLE հարթակում իրականացվող դասընթացների կառուցվածքային և բովանդակային առանձնահատկությունները, ԱԴՄ ուսումնական պլանների մշակումն ու ուսուցումը, ինչպես նաև ուսանողների ակադեմիական առաջադիմությունը ստուգելու և գնահատելու ընթացակարգը։
ՌՏՀ-ում ԱԴՄ ուսուցմանը նպաստող միջավայրին ծանոթանալու նպատակով միջազգային նախագծերի համակարգող Էլմա Էյզենիան կազմակերպեց նաև շրջայց բուհի տարբեր մասնաշենքերում գործող լաբորատորիաներով, որոնք հագեցած էին արդիական սարքավորումներով։ Հյուրերի համար կազմակերպվեց նաև մշակութային շրջագայություն Ռիգայի հին քաղաքում:
Բոլոր հանդիպումներն ու քննարկումները ընթացան ջերմ մթնոլորտում, ներգործուն ձևաչափով։ Տարբեր բուհերի ներկայացուցիչներ ներկայացրին իրենց հաջողված փորձը և նոր գաղափարները։ Աշխատաժողովը արդյունավետ էր և օգտակար ինչպես պրոֆեսորադասախոսական, այնպես էլ վարչական անձնակազմի համար։