Media

ԷՐԱԶՄՈՒՍ + MEDIA

ԷրազմուսՀիմնական գործողություն2, ԿԶԲԿ

«ՄՈԼԴՈՎԱՅԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ» (MEDIA)

Ծրագրի համար՝            101082889

 Տևողություն՝                   2023-2026 թթ.

Համակարգող՝                 Մոլդովայի պետական համալսարան

 Մասնակիցներ՝

Մոլդովա

  • Մոլդովայի պետական համալսարան
  • Պետական տեխնիկական համալսարան
  • Բելցիի Ալեկու Ռուսսոյի անվան պետական համալսարան
  • «ԻՄՊՈՒԼՍ» ՀԿ

Հայաստան

  • Վ. Բրյուսովի անվանպետական համալսարան
  • Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարան
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
  • «Ստեղծարար-նորարարական և կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ

 ԵՄ գործընկերներ 

  • Բիզնեսի, արվեստի և տեխնոլոգիաների «ՌԻՍԵԲԱ» համալսարան, Լատվիա
  • Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարան, Ֆինլանդիա
  • Կիրառական Գիտությունների Համալսարանի Բիլեֆելդի կամպուս /Fachhochschule des Mittelstands (FHM), Գերմանիա

Ծրագրի համառոտ նկարագիրը

MEDIA նախագիծը ձգտում է աջակցել կառուցվածքային բարեփոխումներին Հայաստանի և Մոլդովայի բուհերում առցանց կրթության համակարգում՝ առաջարկելով լուծումներ այս երկրներում բարձրագույն կրթության ազգային համակարգերում և ինստիտուցիոնալ ​​մակարդակներում: Ծրագիրն իրականացնում է ինտեգրատիվ մոտեցում տարբեր մակարդակներում՝ առաջարկելով գործողություններ՝ ուղղված բուհերում առցանց կրթության որակի բարելավմանն ուղղված համապատասխան շրջանակի ստեղծմանը և հետագա բարելավմանը և կարգավորող դաշտի ստեղծմանը, որը պայմաններ կապահովի առցանց բարձրորակ կրթության զարգացման համար: Սինխրոն և ասինխրոն կրթություն, ուսուցման վերլուծության (LA) կարողությունների զարգացում առցանց ուսուցման մեջ և միջառարկայական ոչ ֆորմալ կրթական ծրագրի ներդրում թվային մեդիայում (DM): Այս բարեփոխումն անհրաժեշտ է և արդարացված, քանի որ երկու երկրների կրթական համակարգերը կենտրոնացած են հիմնականում լսարանային ուսուցման և դասավանդման վրա։

Այս նախագիծն ուղղակիորեն կապված է Հայաստանում և Մոլդովայում բարձրագույն կրթության բարեփոխման հետ ժամանակակից մոտեցումները առցանց կրթության մեջ եվրոպական լավագույն փորձի ներդրմամբ։

MEDIA նախագիծը ՎՊՀ-ում համակարգում են բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը (կոնտակտային անձ), ուսումնական  աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Հեղինե Օհանյանը, կրթական բարեփոխումների և վերապատրաստումների կենտրոնի ղեկավար Վաղինակ Նազարյանը։

https://mediaera.online/