Քոլեջ
Քոլեջ
Տնօրեն Լոքյան Արևիկ
հեռ. (+374.322) 4-18-54 կամ 4-18-55 (ներքին 137)
Աթոյան Կարինե
Բեգլարյան էլլա
Սարգսյան Վարդուհի
Թումանյան Անի
Առաքելյան Աննա
Կենսագրություն
Գրիգորյան Աննա
Ավդալյան Արմինե
Կենսագրություն
Մելքոնյան Դիանա
Մխիթարյան Գոհար
Մելիքյան Հասմիկ
Մելիքյան Հերմինե
Թորոսյան Իրինա
Հովհաննիսյան Լիլիթ
Սուլյան Լուսինե
Մաթևոսյան Մարգարիտա
Նավասարդյան Նարե
Սեփխանյան Նարեկ
Փիրուզյան Քրիստինե
Թումանյան Ռուզան
Ունանյան Ռուզան
Թեմուրյան Սիրանուշ
Քոլեջի գործունեության հիմնական նպատակը մարզում աշխատաշուկային համապատասխան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջում գործում են հետևյալ մասնագիտությունները՝
Մասնագիտություններ | Կրթության ձևը | Կրթության հիմքը | Ուսման տևողությունը | Որակավորումը | |
Գործավարություն՝օտար լեզվի խորացված իմացությամբ /հիմնական ընդհանուր կրթությամբ/ | Առկա
| 9-ամյա | 4 տարի
| Գործավար | |
Գործավարությու՝օտար լեզվի խորացված իմացությամբ /միջնակարգ ընդհանուր կրթությամբ/ | Առկա
| 12-ամյա | 3 տարի
| Գործավար | |
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում /հիմնական ընդհանուր կրթությամբ/ | Առկա
| 9 ամյա | 4 տարի | Տեխնիկ- ծրագրավորող | |
Սպասարկման կազմակերպում /միջնակարգ ընդհանուր կրթությամբ/ | Առկա
| 12-ամյա | 2տարի
| Մենեջեր՝սպասարկման ոլորտի | |
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում /միջնակարգ ընդհանուր կրթությամբ/ | Առկա
| 12ամյա | 3 տարի | Տեխնիկ- ծրագրավորող | |
Հաշվապահական հաշվառում | Առկա
| 9ամյա | 3 տարի | Հաշվապահ | |
Նախադպրոցական կրթություն | Առկա | 9ամյա | 3 տարի | Նախադպրոցական տարիքի դաստիարակ |
ՎՊՀ քոլեջը հիմնադրվել է 2011թ.: Քոլեջում գործում է 4 մասնագիտություն առկա ուսուցմամբ և մեկ մասնագիտություն հեռակա ուսուցմամբ: 2022-2023- ուստարում կգործի ‹‹Նախադպրոցական կրթություն›› մասանագիտությունը:
Քոլեջում ընդունելությունը կատարվում է առանց քննությունների՝ մրցութային հիմունքներով, ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկաների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա: Քոլեջում ուսուցումը տարվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված չափորոշիչների և ծրագրերի հիման վրա: Պրակտիկաները անցկացվւմ են բուհում և համապատասխան գործակալություններում:
Քոլեջի անվճար համակարգում սովորողները ստանում են կրթաթոշակ: Բարձր առաջադիմությամբ շրջանավարտները փոխադրվում են ԲՈՒՀ-ի հեռակա համակարգի համապատասխան բաժնի երկրորդ կուրս:
Քոլեջում գործում է ուսանողական խորհուրդը, որտեղ ներառված են բոլոր կուրսերի ակտիվ ուսանողները: Ուսխորհրդի անդամնրը վարում են ակտիվ ուսանողական կյանք:
Գրադարան
Քոլեջի ուսանողները օգտվում են բուհի գրադարանից, որի գրքային ֆոնդը կազմում է ավելի քանի 130 հազար կտոր, իսկ 2015թվականից գործում է էլեկտրոնային գրադարանը՝ ավելի քանի 4000 միավոր գրականությամբ:
Կարիերայի կենտրոն
Քոլեջում գործում է կարիերայի կենտրոնը, որն ակտիվ համագործակցում է գործատուների հետ և ուսման ավարտից հետո աջակցում է շրջանվարտներին աշխատանք գտնելու հարցում: Կարիերայի կենտրոնը համագործակցում է նաև քաղաքի, մարզի, ՀՀ այլ քոլեջների հետ: