Պաշտոնական վեբկայք՝ https://www.visegradfund.org/apply/grants/
«Visegrad fund» հիմնադրամը տրամադրում է դրամաշնորհներ՝ հետևյալ ուղղություններով․
- Մշակույթ և ինքնություն — ամրապնդում է տարածաշրջանային և եվրոպական ինքնությունը Վիշեգրադի մարզում մշակութային ընդհանուր նախաձեռնությունների միջոցով:
- Կրթություն և կարողությունների զարգացում — բարձրացնում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի մրցունակությունը քաղաքացիների կատարելագործման միջոցով:
- Նորարարություն, հետազոտություն և զարգացում, ձեռներեցություն — խթանում է նորարարությունները և համատեղ հետազոտությունները՝ նպաստելովտարածաշրջանային տնտեսական զարգացման առաջխաղացմանը:
- Ժողովրդավարական արժեքներ և լրատվամիջոցներ, աջակցություն — առաջ է մղում ժողովրդավարական արժեքները, աջակցում է մարդու իրավունքներին և փոքրամասնություններին, նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը, ամրապնդում է լրատվամիջոցների ազատությունն ու տեղեկատվության հասանելիությունը:
- Հանրային քաղաքականություն և ինստիտուցիոնալ գործընկերություն —նպաստում է լավ կառավարմանը և ապահովում է հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունը:
- Տարածաշրջանային զարգացում, շրջակա միջավայր, զբոսաշրջություն —աջակցում է շրջակա միջավայրի և զբոսաշրջության ռազմավարության զարգացմանը:
- Սոցիալական զարգացում — աջակցում է ներառական հասարակությունն ու համերաշխությունը թանող նախագծերին:
Ծրագիրն ունի հայտերի ընդունման երեք շրջան, որոնք հրապարակվում են վերջնաժամկետներից 30 օր առաջ` փետրվարի 1-ին, հունիսի 1-ին, հոկտեմբերի 1-ին: Այս ժամանակահատվածից դուրս հնարավոր չէ դիմել ֆինանսավորման համար: Արդյունքները հայտարարվում են վերջնաժամկետից 60 օր անց:
Ծրագրին կարելի է դիմել դրամաշնորհների համար, եթե բուհը համագործակցություն հաստատի «Visegrad fund»-ի առնվազն 3 երկրների կազմակերպությունների հետ: «Visegrad fund»-ի երկրներն են՝ Չեխիա, Հունգարիա, Լեհաստան և Սլովակիա։