PRINTeL
PRINTeL ՆԱԽԱԳԻԾ
Վանաձորի պետական համալսարանն ընդգրկված է «PRINTEL (ERASMUS+)» նախագծում՝ «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով»: 3 տարի տևողությամբ նախագիծը (2018-2020 թթ.) ղեկավարում է Երևանի պետական համալսարանը:
Նախագծի նպատակն է բարձրագույն կրթության մեջ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացումը և նորարարությունը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը։ Նախագիծն ուղղված է գործընկեր բուհերի դասախոսական կազմի դասավանդման նորարարական կարողությունների և հմտությունների զարգացմանը: Նախատեսվում է նաև հիմնել դասավանդման և ուսումնառության վիրտուալ ակադեմիա՝ որպես դասախոսների և ուսանողների կարողությունների զարգացման վիրտուալ հարթակ։
PRINTeL նախագիծը կազմված է 7 աշխատանքային փաթեթներից, որոնցում ներառված են.
• եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրություն,
• տարածքային բուհերում կարիքների վերլուծություն,
• վերապատրաստումների պլանի կազմում,
• դասախոսական կազմի կարողությունների զարգացում,
• էլեկտրոնային ուսուցման և դասավանդման ենթակառուցվածքի ստեղծում,
• նորարարական դասավանդման համար ուսումնական պլանների ստեղծում և նոր մեթոդների կիրառություն,
• ուսանողներից հետադարձ կապի ստացում,
• VATL պորտալի համար գործառույթների սահմանում և հայեցակարգային մոդելի ձևավորում,
• նոր սարքավորումների ձեռքբերում,
• ուսուցման համար ձեռնարկների հրատարակում,
• VATL ֆորումի և համագործակցային ցանցի ստեղծում,
• որակի ապահովում և տարածում:
Նախագծի գործընկեր հաստատություններն են.
• Երևանի պետական համալսարանը,
• Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը,
• Վանաձորի պետական համալսարանը,
• Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնը,
• Իլիայի պետական համալսարանը,
• Վրաստանի տեխնիկական համալսարանը,
• Թելավիի Յակոբ Գոգեբաշվիլիի անվան պետական համալսարանը,
• Բելառուսիայի պետական համալսարանը,
• Բրեստի պետական տեխնիկական համալսարանը
• Գրոդնոյի Յանկա Կուպալայի անվան պետական համալսարանը,
• Բարսելոնայի համալսարանը,
• Պորտոյի համալսարանը,
• Լինշոփինգի համալսարանը,
• Լյուվենի կաթոլիկ համալսարանը
• Էֆ-Էյչ Ջոաննեում համալսարանը:
Նախագծի մեկնարկային խորհրդաժողովը կայացավ ս/թ փետրվարի 15-16-ին ԵՊՀ-ում:
Մարտի մեկից սկսվել են առաջին փաթեթի աշխատանքները:
ԷՐԱԶՄՈՒՍ+ PRINTEL ՆԱԽԱԳԾԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Փետրվարի 15-16-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց Էրազմուս+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի մեկնարկային համաժողովը:
PRINTeL նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացմանը և նորարարությանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։ Ծրագրի համակարգող և պատասխանատու ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը ներկայացրեց նախագծի առաքելությունը, համակարգման աշխատանքներն ու ակնկալվող արդյունքները: Նա ընդգծեց, որ հիմնական նպատակն է բարելավել ուսանողի ուսումնական փորձառությունը գործընկեր երկրներում և օժանդակել դասավանդման և ուսումնառության զարգացմանն ու նորարարությանը, աջակցել դասավանդման տեխնոլոգիաների և հետազոտության ինտեգրացիային, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը:
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան բոլոր մասնակից բուհերի ներկայացուցիչները՝ ներկայացնելով դասախոսական կազմի վերապատրաստումների գործընթացը, հեռանկարները և ծրագրի շրջանակներում ակնկալվող սպասելիքները: Վանաձորի պետական համալսարանը ներկայացրեցին ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանն ու շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Քրիստինե Ղազարյանը
PRINTeL ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև հիմնել դասավանդման և ուսումնառության վիրտուալ ակադեմիա (VATL)՝ որպես դասախոսների և ուսանողների կարողությունների զարգացման վիրտուալ հարթակ, նոր սարքավորումների ձեռքբերում, ուսուցման համար ձեռնարկների հրատարակում, VATL ֆորումի և համագործակցային ցանցի ստեղծում:
ERASMUS+ PRINTeL ծրագրի մասին ամբողջական տեղեկատվությունը զետեղված է ծրագրի կայքում https://printel.am/ կայքում:
«PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԵՎ ՊՈՐՏՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ
Վանաձորի պետական համալսարանն ընդգրկված է «PRINTeL (ERASMUS+)» («Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով») նախագծում:
Նախագծի շրջանակներում նախատեսված են մի շարք վերապատրաստումներ և ճանաչողական այցեր եվրոպական գործընկեր համալսարաններում (Գրացի FHJ Կիրառական գիտությունների, Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի համալսարաններ):
Սույն թվականի հունիսի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «PRINTeL (ERASMUS+)» թիմին ուսումնական այցով հյուրընկալել էին Բարսելոնայի և Պորտոյի համալսարանները: Հունիսի 11-12-ին Բարսելոնայի համալսարանում կազմակերպված երկօրյա համաժողովի ընթացքում Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող համալսարանների ներկայացուցիչներին (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան (Հայաստան), Իլիայի պետական համալսարան, Վրաստանի տեխնիկական համալսարան և Թելավիի Յակոբ Գոգեբաշվիլիի պետական համալսարան (Վրաստան), Բելառուսի պետական համալսարան, Բրեստի պետական տեխնիկական համալսարան և Գրոդնոյի Յանկա Կուպալայի պետական համալսարան (Բելառուս)) եվրոպական գործընկերները ծանոթացրին դասախոսների վերապատրաստման կենտրոնների աշխատանքի ժամանակակից փորձին, նրանց գործունեությանը, կառուցվածքին և իրականացվող վերապատրաստման ծրագրերին։ Այցի հիմնական կազմակերպիչներն էին Բարսելոնայի համալսարանի պրոֆեսորներ` Ջոան-Թոմաս Պուջոլան և Մարինա Սոլե Կատալան:
Հունիսի 14-15 Պորտոյի համալսարանում կազմակերպվեց աշխատաժողով-վերապատրաստում, որի նպատակն էր արևելյան գործընկեր բուհերի դասախոսների վերապատրաստման կենտրոնների վարչական կազմի կարողությունների բարձրացումը` վերապատրաստման կենտրոնների նոր ոճով աշխատանքի, նորարարական վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև նոր գործառնական պլանների մշակման ոլորտներում։ Աշխատաժողովի ընթացքում ներակայացվեց դասավանդողների վերապատրաստումների, դասընթացների ձևավորման և իրականացման, փորձի փոխանակմանն ուղղված ամենամյա միջոցառումների, կիրառվող էլեկտրոնային ռեսուրսների, հարթակների և գործիքակազմի շրջանակներում համալսարանական համագործակցությանն ուղղված եվրոպական համալսարանների վերաբերյալ փորձը: Պորտոյի համալսարանի պրոռեկտոր Ֆերնանդո Ռեմիաոյի և պրոֆեսոր Մարիա Պինտոյի նախաձեռնությամբ կազմակերպվեց քննարկում «World Café» մեթոդով, որն ապահովում է բոլոր մասնակիցների առավել ներգրավվածություն, և որի ընթացքում քննարկվեցին դասավանդողների վերապատրաստման կենտրոնների ռազմավարական պլանավորմանը, կառավարմանը, որակի ապահովմանը վերաբերվող հարցեր: Քննարկման արդյունքները ներկայացվեցին նաև ըստ երկրների (Հայաստան, Վրաստան, Բելառուս):
Աշխատանքային հանդիպումներին մասնակցում էին արևելյան գործընկեր բուհերի համալսարանների շուրջ 35 ներկայացուցիչներ, որոնց կազմում Վանաձորի պետական համալսարանից ընդգրկված էին ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանն ու շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Քրիստինե Ղազարյանը:
Հունիսի 16-ին Պորտոյի համալսարանում տեղի ունեցավ նաև «PRINTeL» նախագծի համակարգող հանձնաժողովի առաջին նիստը, որին ներկա էին եվրոպական և արևելյան գործընկեր բուհերի ինստիտուցիոնալ համակարգողները։ Համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում լսվեցին աշխատանքային խմբերի ղեկավարների զեկույցներն ընթացիկ գործողությունների առաջընթացի վերաբերյալ, հաստատվեցին մինչև 2018 թ.-ի վերջը նախատեսված աշխատանքների բովանդակությունը և համապատասխան ժամանակացույցները։
2018 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող համալսարանների ներկայացուցիչների, այդ թվում նաև ՎՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ), որի հավաքագրման հայտարարությունը զետեղված է ՎՊՀ կայքէջում ( http://www.vsu.am/azd-am/596-erasmus-printel ):
Հայտարարություն
Վանաձորի պետական համալսարանը մասնակցում է ERASMUS+ PRINTeL«Փոփոխություն լսարանում. Նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծին, որի շրջանակներում 2018թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել ՎՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում նախագծի գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի,Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ)։
Ծրագրի նպատակն է պատրաստել վերապատրաստողներ, ովքեր կտիրապետեն դասավանդման և ուսումնառության նորարարական և տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից մեթոդներին` ձեռք բերած փորձը հետագայում ՎՊՀ-ում տարածելու նպատակով։ Նախատեսվում է վերապատրաստել թվով 6 այդպիսի վերապատրաստող։
Թեկնածուների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքով` համապատասխան հանձնաժողովի կողմից։Վերապատրաստման և գործուղման բոլոր ծախսերը փոխհատուցվելու են PRINTeLնախագծի միջոցներից։
Թեկնածուներին ներկայացվող պահանջները և մրցույթի չափանիշներն են`
- ՎՊՀ հիմնական աշխատող,
- տարիքը` մինչև 50,
- անգլերենի լավ իմացություն (առնվազն C1 մակարդակ),
- տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման հմտություններ,
- պարտավորություն` վերապատրաստումից հետո` 3 ամսվա ընթացքում վերապատրաստելու առնվազն տասնհինգ գործընկեր դասախոսի, ինչի մասին թեկնածուի հետ կնքվելու է համապատասխան համաձայնագիր,
- առավելությունը տրվելու է այն թեկնածուներին, ցանկություն կունենան դասավանդելու ՎՊՀ շարունակական կրթության կենտրոնի դասախոսների վերապատրաստման ծրագրերում և հանձնառու են շարունակելու այդ գործունեությունը առնվազն 2 (երկու) տարի։
Դիմում-հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային տարբերակով` ՎՊՀ ուսումնամեթոդական վարչություն (վարչական մասնաշենք, 2-րդ հարկ, առաջին սենյակ կամ anrulega@mail.ru էլեկտրոնային հասցեով)` ս.թ. հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
Մրցույթը կկայանա ս.թ. սեպտեմբերի 3-5-ը, իսկ արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 7-ին։
Համալսարանի դասախոսների վերապատրաստումների կազմակերպումը եվրոպական համալսարաններում
Վանաձորի պետական համալսարանը մասնակցում է ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծին, որի շրջանակներում 2018 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել ՎՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում նախագծի գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ)։
Վերապատրաստումներին կմասնակցեն մրցույթի արդյունքում ընտրված 6 դասախոսներ.
հ/հ | Ազգանուն, անուն, | Հյուրընկալող համալսարան | Դասընթացների ուղղվածությունը |
1. | Դանիելյան Արինա Կարլենի | Գրացի Կիրառական գիտությունների համալսարան | Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն |
2. | Միրզոյան Վանանե Խաչիկի | ||
3. | Առաքելյան Աննա Ժորայի | Լինշոպինգի համալսարան | Ակտիվ ուսումնառություն «Շրջված լսարան»-ում |
4. | Բրուտյան Մարիա Աշոտի | Բարսելոնայի համալսարան | Ակտիվ ուսումնառություն և ՏՀՏ ընդլայնված դասավանդում (m-learning, gamification) |
5. | Խաչատրյան Աննա Սամվելի | Պորտոյի համալսարան | Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում |
6. | Ղազարյան Քրիստինե Սերգեյի | Լյովենի կաթոլիկ համալսարան | Ակտիվ ուսումնառություն՝ առաձնահատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառությունը |
Դասընթացների կազմակերպական աշխատանքներին նախորդել է դասախոսների մասնագիտական (մանկավարժական) վերապատրաստման և ուսանողների ուսումնառության կարիքների վերլուծությունը, որի վերաբերյալ ներկայացված է զեկույց (https://www.printel.am/page/pd-for-wp-1): Եվրոպական գործընկեր համալսարանները դասընթացների կազմակերպումն իրականացնում են ըստ բացահայտված կարիքների և վերլուծության արդյունքների: Դասընթացների ընթացքում ձեռք բերված փորձը դասախոսները կտարածեն համալսարանում՝ կազմակերպելով դասավանդման և ուսումնառության նորարարական և տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից մեթոդների վերաբերյալ ներքին վերապատրաստումներ: Վերապատրաստումների գործընթացը կազմակերպելու նպատակով մասնակից դասախոսների հետ, համաձայն ծրագրի պահանջների, կնքվել են համաձայնագրեր: Արդյունքում՝ պլանավորվում է վերապատրաստված դասախոսների կողմից 2019 թ. հունվար-մարտ ամիսներին կազմակերպել 5-օրյա ներբուհական վերապատրաստումներ, որոնցում կներգրավվեն Համալսարանի առնվազն 60 դասախոս:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԳՐԱՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Վանանե Միրզոյանը և օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը մասնակցել են ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծին՝ ս/թ նոյեմբերի 5-9-ը Ավստրիայի Գրաց քաղաքի կիրառական գիտությունների համալսարանում (FH JOANNEUM GESELLSCHAFT MBH (FHJ)) մասնակցելով դասախոսական կազմի որակավորման բարձրացման դասընթացին։
Այցելության նպատակն էր Գրացի համալսարանի կողմից կազմակերպված «Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն» թեմայով դասավանդողների վերապատրաստման հնգօրյա դասընթացների հենքով ձեռք բերել արդիական պահանջները բավարարող նոր գիտելիքներ ու հմտություններ, կիրառելու դրանք ՎՊՀ ուսումնական գործընթացում: Ներկայացվել էին հիբրիդային ուսուցման տեսակները, հնարավորություններն ու դժվարությունները, առավելություններն ու թերությունները, ինչպես նաև հիբրիդային ուսուցման առցանց գործիքները՝ MOOC, Trello, e-Portfolio:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են հիբրիդային/համակցված դասավանդման և ուսումնառության հայեցակարգը, մոտեցումները, պահանջվող ենթակառուցվածքները: Արդյունքում դասախոսները հնարավորություն են ունեցել.
- քննարկել դասավանդողի փոփոխված դերը առցանց կարգավորումներում և գնահատել հետադարձ կապը,
- տիրապետել առցանց համագործակցային գործիքներին, որոնք միտված են նախագծով սահմանված դասընթացների աջակցությանը,
- ստեղծել մուլտիմեդիայով աշխատանքներ, ինչպիսիք են ներկայացումները (presentations), տեսանյութերը կամ էլեկտրոնային գրքերը՝ որպես դասավանդման գործընթացում դիդակտիկ մոտեցումներ:
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են վկայականներ:
Համաձայն բուհի հետ կնքված համաձայնագրի՝ Վ. Միրզոյանը և Ա. Դանիելյանը նախատեսում են 2019 թ. փետրվար-մարտ ամիսներին ՎՊՀ-ում Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կազմակերպել դասախոսների վերապատրաստում՝ դասավանդման և ուսումնառության նորարարական ու տեխնոլոգիապես հագեցած վերոնշյալ մեթոդի վերաբերյալ:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԼԻՆՇՈՊԻՆԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Աննա Առաքելյանը մասնակցել է ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. ակտիվ ուսուցում շրջված դասարանի մոդելով» նախագծի շրջանակներում կազմակերպված դասախոսների վերապատրաստման դասընթացին, որը տեղի է ունեցել ս/թ դեկտեմբերի 3-7-ը Շվեդիայի Լինշոպինգի համալսարանում (Li.U): Վերապատրաստմանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մի շարք բուհերի դասախոսներ:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ակտիվ ուսուցման հիմնական սկզբունքները, առաջացման նախադրյալները, զարգացման և կիրառման ռազմավարությունը: Դասընթացի առանցքային թեման շրջված դասարանի մոդելն էր, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը. այն առաջադրանքները, որոնք ավանդաբար կատարվել են լսարանից դուրս, տեղափոխվել են լսարան, և հակառակը: Ավանդական դասախոսությունների փոխարեն դասախոսը սովորում է պատրաստել տեսահոլովակ դասախոսություններ և մուլտիմեդիա ռեսուրսներ, որոնք կնպաստեն ուսանողների ուսումնառությանը: «Շրջված դասարան» մոդելի գաղափարն է՝ ուսանողներին դարձնել դասավանդման գործընթացի ակտիվ մասնակից և բարձրացնել ուսման որակը:
Դասընթացի շրջանակներում վերապատրաստվող դասախոսները կիրառել են շրջված դասարանի մոդելը, քննարկել TET-SAT ( an online self-assessment tool, a part of the MENTEP (MENtoring Technology-Enhanced Pedagogy) project) առցանց ինքնագնահատման գործիքը, որը նպաստում է դասախոսի մանկավարժական, թվային (տեխնոլոգիական) կարողությունների (digital pedagogical competence) զարգացմանը և հետադարձ կապը ապահովմանը:
Արդյունքում դասախոսները հնարավորություն են ունեցել.
- քննարկել, թե ինչպես ակտիվ ուսուցումը և թվային գործիքների կիրառումը կարող են աջակցել ուսանողների ուսումնառությանը,
- ստեղծել և օգտագործել թվային գործիքները ուսուցման և ուսումնառության աջակցման, ինչպես նաև դասընթացի նյութերը պատրաստելու համար:
Համաձայն բուհի հետ կնքված համաձայնագրի՝ Ա. Առաքելյանը նախատեսում է 2019 թ. փետրվար-մարտ ամիսներին ՎՊՀ-ում Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կազմակերպել դասախոսների վերապատրաստում՝ դասավանդման և ուսումնառության նորարարական վերոնշյալ մեթոդի վերաբերյալ:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԲԵԼԳԻԱՅԻ ԼՅՈՎԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Սույն թվականի նոյեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի պետական համալսարանի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտություների թեկնածու, դոցենտ Քրիստինե Ղազարյանը ERASMUS+ PrinTel «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում մասնակցել է Բելգիայի Լյովենի համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը՝ «Ակտիվ ուսուցում` տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառության առանձնահատուկ շեշտադրմամբ» թեմայով գործընկեր երկրների դասախոսների որակավորման բարձրացման դասընթացին:
Դասընթացի նպատակն էր բարձրագույն կրթության մեջ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացումը և նորարարությունը, դասավանդման գործընթացում ավանդական մեթոդների փոխարինումը նորագույն, ակտիվ, տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած և տարբեր ենթակառուցվածքների ներդրմամբ ակտիվ ուսուցման իրականացումը: Դասընթացը միտված է գործընկեր համալսարանների դասախոսական կազմի դասավանդման նորարարական կարողությունների և հմտությունների զարգացմանը, էլեկտրոնային ուսուցման և դասավանդման միջավայրի ձևավորմանը, նորարարական ուսումնական պլանների ստեղծմանն ու վերաձևակերպմանը, նորագույն մեթոդների և գործիքակազմերի օգտագործմանը, առցանց միջավայրի ձևավորմանը:
Հնգօրյա վերապատրաստման ծրագրի հիմքում դրված էին.
- ADDIE (Analyse/վերլուծություն Design/մշակում Develop/ զարգացում, Implement/ ներդրում, Evaluate/գնահատում),
- TPACK (Technology/տեխնոլոգիա, Pedagogy/մակավարժություն և Content Knowledge/ բովանդակության վերաբերյալ գիտելիք) մոդելների կիրառությունը:
Դասընթացի մասնակից դասախոսները հնարավորություն ունեցան ծանոթանալու ակտիվ ուսուցման մի շարք այլ տեսակների՝
- հիշողության քարտեզագրում (Mind mapping),
- վիրտուալ դասարան (Collaborative Virtual Classrooms),
- որսորդություն (Scavenger Hunts),
- դերային խաղ (Role Playing),
- առցանց քնարկումների հարթակ (Online Discussion Boards),
- շրջված դասասենյակ (The ‘Flipped Classroom’),
- խաղ-դաս (Game-based Learning):
Դաընթացի ավարտին մասնակից դասախոսները ներկայացրին իրենց աշխատանքները նշված մոդելների և մի շարք գործիքների (Mentimetre, Online Prezentation Tools) կիրառությամբ, որոնք դյուրին են դարձնում ուսումնառության գործընթացն ու ակտիվացնում են սովորողներին:
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ:
Համաձայն Վանաձորի պետական համալսարանի հետ կնքված համաձայնագրի՝ Քրիստինե Ղազարյանը պարտավորվել է 2019 թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում համալսարանի Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ իրականացնել դասախոսական կազմի վերապատրաստում 10 ժամ ընդհանուր տևողությամբ՝ ակտիվ դասավանդման և ուսումնառության մեթոդների վերաբերյալ ձեռք բերած փորձը փոխանցելու նպատակով:
Վերապատրաստում Բարսելոնայի համալսարանում
2018 թ. դեկտեմբերի 10-14-ին Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիա Բրուտյանը ERASMUS+ PrinTel «Փոփոխություն լսարանում. ուսուցում և դասավանդում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում մասնակցել է Բարսելոնայի համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը՝ «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ ընդլայնված ուսուցում. մոբայլ ուսուցում և խաղաֆիկացում» թեմայով:
Դասընթացի նպատակն էր կատարելագործել ծրագիր ներառված պետությունների (Հայաստան, Վրաստան, Բելառուս) բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների դասավանդման և ուսուցման հմտությունները:
Կրթության խաղաֆիկացումը կրթական ռազմավարություն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին խաղային մեխանիկա կամ վիդեոխաղ կիրառել կրթական միջավայրում: Մոբայլ ուսուցումը ներառում է բջջային տեխնոլոգիաների օգտագործումը միայնակ կամ այլ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հետ` ուսանողին ընձեռելով ուսուցման հնարավորություն ցանկացած պահին և ցանկացած վայրում:
Դասընթացի ընթացքում վերապատրաստվող դասախոսները.
- քննարկեցին, թե ակտիվ ուսուցումը ինչպե՞ս կարող է նպաստել ուսանողի ուսումնառությանը.
- պարզաբանեցին բջջային սարքերի օգտագործման առավելություններն ու թերությունները.
- ծանոթացան ակտիվ ուսուցման համար նախատեսված տարբեր ծրագրերով առաջադրանքների կազմմանը ` POLL, KAHOOT, QUI ZLET, SOCRATIVE, SPARK և այլն:
Քննարկումներ եղան ակտիվ ուսուցման հայեցակարգի, խաղաֆիկացման՝ որպես նորարարական ուսուցման վերաբերյալ, դասավանդման պրոցեսում կիրառվեցին բջջային հավելվածներ:
Դասընթացի ավարտին մասնակից դասախոսները դասավանդման և ուսումնառության նորարարական վերոնշյալ մեթոդներով ներկայացրին իրենց աշխատանքները PechaKucha ֆորմատով:
Համաձայն բուհի հետ կնքված համաձայնագրի՝ Մ. Բրուտյանը նախատեսում է 2019 թ. փետրվար-մարտ ամիսներին ՎՊՀ-ում Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կազմակերպել վերապատրաստում՝ ստացած փորձն ու գիտելիքները ՎՊՀ դասախոսներին փոխանցելու նպատակով:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՊՈՐՏՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ERASMUS+ PRINTel «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 12-16-ին ՎՊՀ Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Խաչատրյանը մասնակցել է Պորտուգալիայի Պորտո քաղաքի համալսարանում կազմակերպված «Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում» թեմայով մասնակից երկրների դասախոսական կազմի որակավորման բարձրացման հնգօրյա դասընթացին:
Դասընթացի նպատակն էր դասավանդման պրոցեսում տեսանյութերի ստեղծման, կիրառման և տարածման հիմնական եղանակների և գործիքակազմի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների փոխանցումը ունկնդիրներին:
Այսօր տեսանյութերը դարձել են առցանց կրթության ամենատարածված ուսումնական ռեսուրսներից մեկը, և չի բացառվում դրանց կիրառումը նաև ավանդական լսարաններում: Տեսալսողական նյութերը կարող են առավել գրավիչ և հետաքրքիր ձևով հաղորդել համալիր տեղեկատվություն՝ ստեղծելով ուսուցման առավել հագեցած և տպավորիչ փորձ: Թվային գործիքների օգտագործումը լսարանում, ինչպիսիք են ինտերակտիվ գրատախտակները, պլանշետները և նույնիսկ բջջային հեռախոսները, պետք է առավելագույնս նպաստեն ուսումնառության նոր մոտեցումների առաջացմանը և էկրանային սերնդի ներկայացուցիչ ուսանողների հետ փոխգործակցության և ներգրավվածության բարձրացմանը:
Վերոնշյալ նպատակի իրականացման համար Պորտոյի համալսարանի դասընթացավարների կողմից մասնավորապես շոշափվեցին հետևյալ թեմաները.
- Տեսանյութը որպես դասավանդման գործիք:
- Տեսանյութերի կիրառելիությունը բուհական միջավայրում:
- Տեսանյութը որպես սովորելու գործիք. ուսումնառության համար անհրաժեշտ տեսանյութերի ստեղծում Panopto-ի կիրառմամբ:
- Panopto-ն որպես տեսանյութերի պլատֆորմ բարձրագույն կրթության համակարգում:
- Ինտերակտիվ լսարան. տեսանյութերի ստեղծման տարբեր գործիքների կիրառում:
Դասընթացի մասնակիցներին նաև հնարավորություն ընձեռվեց այցելել Պորտոյի համալսարանի մասնագիտացված և «Մեկ կոճակի» մեդիա լաբորատորիաներ, նկարահանման և ձայնագրման ստուդիաներ՝ ծանոթանալու տեսանյութեր նկարահանելու, մոնտաժելու գործիքակազմին:
Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց ստեղծած տեսանյութերը, ամրապնդեցին ստացած գիտելիքներն ու փորձը, բացահայտեցին դասընթացի ուժեղ և թույլ կողմերը, քննարկեցին ներկայացված գործիքակազմի հնարավորություններն ու սահմանափակումները:
Ըստ ՎՊՀ-ի հետ կնքված համաձայնագրի՝ Ա. Խաչատրյանը 2019 թ. փետրվար-մարտ ամիսներին բուհի Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կիրականացնի «Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում» թեմայով դասախոսների վերապատրաստում՝ ընդհանուր 10 ժամ տևողությամբ:
Վերապատրաստված մասնագետները ձեռք բերած փորձը կկիրառեն ՎՊՀ-ում
ERASMUS+ PRINTel «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում նոյեմբերի 12-16-ը ՎՊՀ մի խումբ դասախոսներ վերապատրաստվել են Շվեդիայի Լինշոպինգի, Բելգիայի Լյովենի, Պորտուգալիայի Պորտոյի և Բարսելոնայի համալսարաններում:
Դասավանդման ժամանակակից ու արդյունավետ մեթոդներին համապատասխան կրթություն ապահովելու նպատակով հավաստագրեր ստացած դասախոսները դասավանդման նոր մեթոդները կտեղափոխեն լսարան, ստացած փորձը կփոխանցեն գործընկերներին՝ տեղում վերապատրաստելով վերջիններիս:
Բուհի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում ՎՊՀ վերապատրաստված կադրերը ներկայացրին արտերկրում ձեռք բերած փորձը, մեր բուհում այն կիրառելու հնարավորություններն ու խնդիրները: Ուսումնամեթոդական վարչության հետ համատեղ քննարկվում են առկա մարտահրավերները, նախանշվում լուծման ուղիները:
2019 թ. փետրվարին կմեկնարկի մեկշաբաթյա վերապատրաստման դասընթաց:
Բուհի ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանի կարծիքով՝ հետագայում դա կարող է հեռավար ուսուցման համար ամուր հիմք դառնալ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համալսարանի Շարունակական կրթության կենտրոնը կազմակերպում է դասախոսների մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ, որոնք միտված են դասավանդման և ուսումնառության նորարարական և տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից մեթոդների ուսուցմանը:
Դասընթացները կվարեն ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում եվրոպական համալսարաններում վերապատրաստված բուհի վեց դասախոսներ.
հ/հ | Ազգանուն, անուն, | Դասընթացների ուղղվածությունը | Դասընթացների կազմակերպման ժամկետը | Ժամը |
1. | Դանիելյան Արինա | Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն | 18-22.02.2019 թ | 15:00-17:00 |
2. | Առաքելյան Աննա | Ակտիվ ուսումնառությունը «Շրջված լսարան»-ում | 18-22.02.2019 թ. | 15:00-17:00 |
3. | Միրզոյան Վանանե | Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն | 25.02-01.03.2019 թ. | 15:00-17:00 |
4. | Բրուտյան Մարիա | Ակտիվ ուսումնառություն և ՏՀՏ ընդլայնված դասավանդում (m—learning, gamification) | 01-07.03.2019 թ. | 15:00-17:00 |
5. | Ղազարյան Քրիստինե | Ակտիվ ուսումնառություն՝ առանձնահատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառությունը | 11-15.03.2019թ. | 15:00-17:00 |
6. | Խաչատրյան Աննա | Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում | 18-22.03.2019 թ. | 15:00-17:00 |
Դասընթացի ավարտին մասնակից դասախոսին կտրվի հավաստագիր:
Դասընթացի մասնակիցները պետք է ունենան՝
- անգլերենի իմացության առնվազն A1 մակարդակ.
- MS Mindows ծրագրային փաթեթին տիրապետելու հմտություն՝ Microsoft Word, Excel , Power Point.
- համակարգիչների օգտագործման ընթացքում հիմնականում օտար լեզվով տեղեկատվություն ստանալու, գնահատելու, պահելու, կիրառելու, ներկայացնելու և փոխանցելու հմտություն.
- ինտերնետ ցանցի միջոցով տեղեկատվության որոնման, համադրման և տարածման ունակություն:
Մասնակցության նպատակով դիմումները կարող են ներկայացվել թղթային տարբերակով կամ anrulega@mail.ru էլեկտրոնային հասցեով՝ ՎՊՀ ուսումնամեթոդական վարչություն՝ Ա. Գևորգյանին (վարչական մասնաշենք, 2-րդ հարկ, առաջին սենյակ)։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետ սահմանվում է ս/թ փետրվարի 12-ը:
Վերապատրաստման դասընթաց նոր մոդելի մասին
Ս/թ փետրվարի 18-22-ը ՎՊՀ-ի տարբեր ֆակուլտետներից և ամբիոններից շուրջ 15 դասախոսի համար կազմակերպվել էր «Ակտիվ ուսուցումը շրջված լսարանում» վերապատրաստման դասընթացը։ Մասնակիցները ծանոթացան «Ակտիվ ուսուցումը շրջված լսարանում» մոդելի էությանը, կառուցվածքային տարրերին, կազմակերպման և իրականացման սկզբունքներին, ընթացակարգին։ Կարևորեցին մոդելի դերն ուսանողին կրթական գործընթացում ներգրավելու և ակտիվ մասնակից դարձնելու գործում: Կատարեցին գործնական աշխատանքներ՝ լրացնելով նշված մոդելի ռազմավարական թերթիկները, իմաստավորելով ժամանակակից մեթոդների, տեխնոլոգիաների կիրառումը թվային տեխնիկաների ցանցում, գործնականորեն փորձարկելով մոդելը:
Վերապատրաստման ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց ABC design-ի ուսումնասիրությանը, դրա կրթական արժեքին, առաջարկվող մոդելի միջոցով դասընթացների նախագծման կամ վերամշակման սկզբունքներին: Որպես դասընթացի վերջնարդյունք՝ մասնակիցներին առաջադրանք է տրվել ստեղծել կամ վերամշակել նախընտրած որևէ դասընթաց «ABC design»-ի օգնությամբ։
«Ակտիվ ուսուցումը շրջված լսարանում» դասընթացի 5-օրյա վերապատրաստման գործընթացը նպատակային էր և արդյունարար։ Մասնակիցները ցանկություն հայտնեցին մոդելը կիրառելուց հետո «կլոր սեղան» կազմակերպել՝ արդյունքները քննարկելու նպատակով:
Խառնուսուցման դասընթաց
Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ. գ. թ. Արինե Դանիելյանը ս. թ. փետրվարի 18-22-ին ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի հենքով անցկացրել է խառնուսուցման դասընթաց։
Դասընթացի նպատակն էր համալսարանի կազմակերպած «Հիբրիդային կամ համատեղված ուսուցում և ուսումնառություն» թեմայով դասավանդողների վերապատրաստման հնգօրյա պարապմունքների հիման վրա ապահովել արդիական պահանջները բավարարող նոր գիտելիքներ ու հմտություններ՝ կիրառելու դրանք ուսումնական գործընթացում:
Պարապմունքների ընթացքում հաջորդաբար ներկայացվեցին խառնուսուցման մեթոդի առանձնահատկությունները: Խառնուսուցմանը վերաբերող տեղեկություններ ներկայացվել են նաև դասավանդողի պատրաստած սահապատկերով և տեսանյութով։
Յուրաքանչյուր դաս տեսական և գործնական բաղադրիչների համակցություն էր:
Դասավանդման ընթացքում ուսուննառության մասնակիցները ծանոթացան Trello («Ցանցաշար») կայքին, Moodle (Մոդուլային օբյեկտի վրա հիմնված դինամիկ ուսումնական միջավայր), Easygenerator («Դյուրասերիչ»), Moovly հարթակներին: Խառնուսուցման գործընթացը կազմակերպվեց հետևյալ մեթոդների ներառմամբ.
Ա) Ստորին հերթագայության խառնուսուցում
Բ) Փորձարարական հերթագայության համատեղված ուսուցում
Գ) Ճկուն (Flexible) խառնուսուցում
Դ) Շրջված դասարան (Flipped classroom) և շրջված (Inside-out) խառնուսուցում
Ե) Անհատական հերթագայության խառնուսուցում
Զ) Ինքնավար (Self-directed) կամ ինքնակարգավորվող խառնուսուցում
Է) Արտաքին համատեղված ուսուցում
Ը) Լրացուցիչ համատեղված ուսուցում
Թ) Դասավանդման վրա հիմնված միացյալ ուսուցում
Խառնուսուցման տեխնոլոգիաներին ծանոթացող ունկնդիրները վերջին դասն անցկացրին շնորհանդեսի պայմաններում` ներկայացնելով համատեղ ուժերով պատրաստած տեսանյութ, սահապատկեր, որոնց հատվածաբար ներկայացմամբ հաստատվեց դասընթացի ծրագրի նպատակային արդարացվածությունը:
Դասընթացն անցավ բացարձակ փոխըմբռնման, միմյանց օգնելու պատրաստակամության, ջերմ մթնոլորտում:
Խառնուսուցման դասընթացի մասնակիցներին կշնորհվեն վկայականներ:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՏՀՏ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ.
ԲՋՋԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ԽԱՂԱՅՆԱՑՈՒՄ»
2019 թվականի մարտի 1-ից 7-ը ՎՊՀ-ում Printel ծրագրի մասնակից՝ պ. գ. թ., դոցենտ Մարիա Բրուտյանի կողմից իրականացվեց վերապատրաստում «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ ընդլայնված ուսուցում. բջջային ուսուցում և խաղայնացում» թեմայով: Հնգօրյա վերապատրաստումների ընթացքում բուհի 19 դասախոսներ ծանոթացան
ակտիվ ուսուցման նորարարական մեթոդներին, ուսումնառության ընթացքում բջջային սարքավորումների կիրառմանը և դասավանդման խաղայնացմանը:
Վերապատրաստման ընթացքում դասախոսները քննարկեցին ակտիվ ուսուցման, բջջային ուսուցման և ուսուցման խաղայնացման նշանակությունը ժամանակակից կրթության մեջ, վեր հանեցին թերությունները և առավելությունները:
Ուսումնառության ընթացքում դասախոսները ծանոթացան նորարարական մի շարք գործիքների՝ Canva, Polleverywhere, Adobe Spark video, Kahoot, Socrative: Նրանք ոչ միայն ծանոթացան այս գործիքների հնարավորություններին, այլև հարցումներ կատարեցին Poll, Kahoot Sli-do, Mentimeter գործիքներով, պատրաստեցին իրենց այցեքարտերը Canva-ով և կատարեցին խմբային աշխատանք՝ փոքրիկ տեսահոլովակների պատրաստում Adobe Spark video-ով: Ընթացքում վերապատրաստվողները խրախուսվեցին շքանշաններով՝ միաժամանակ ծանոթանալով Badge design-ին: Վերապատրաստման մասնակիցները ծանոթացան նաև QR code պատրաստելու տեխնիկային:
Մասնակիցները քննարկմամբ կարողացան վեր հանել խաղայնացման և լուրջ խաղերի միջև առկա տարբերությունները, տեղում կիրառեցին խաղայնացման Escape room տարբերակը: Դասախոսները ծանոթացան այն քայլերին, որոնք օգնեցին նրանց կազմել սեփական դասընթացի խաղայնացման ռազմավարությունը: Դասընթացի ավարտին նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց ցուցադրություն սեփական դասընթացի խաղայնացման ռազմավարության վերաբերյալ:
Դասախոսների ակտիվ ներգրավվածությունը դասընթացին և արձագանքները ցույց են տալիս, որ նորարարական այս մեթոդները կկիրառվեն նրանց հետագա գործունեության մեջ:
Դասընթաց՝ « Համակցված դասավանդում և ուսուցում»
Փետրվարի 25-ից մինչև մարտի 1-ը ERASMUS+PRINTEL նախագծի շրջանակներում իրականացվեց Վանաձորի պետական համալսարանի դասախոսների վերապատրաստում «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով։ Դասընթացը վարեց ՎՊՀ Հոգեբանության և սոցիոլոգիայի դասախոս, հ. գ. թ., դոցենտ Վանանե Միրզոյանը։
Հնգօրյա ակտիվ վերապատրաստումն ուղղված էր էլեկտրոնային ուսուցման նոր մեթոդաբանության ստեղծմանը և տեխնիկական հմտությունների զարգացմանը։ Դասընթացի ընթացքում մանրամասն ներկայացվել է համակցված դասավանդման և ուսուցման էությունը, դրա առավելություններն ու թերությունները, առցանց ուսուցման տեսակները, մոդերացիայի էությունը, փուլերը, Moodle հարթակը, E-Portfolio-ի կառուցվածքը, տեսակներն ու կիրառման հնարավորությունները, Trello-ի ստեղծման հիմքերը, կիրառման ոլորտները և առավելությունները, MOOC հարթակը, դրա տեսակները՝ xMOOC, cMOOC, SPOC, BOOC, MOOR, Բլումի տաքսոնոմիան, Ջիլի Սալմոնի մոդելը, տեսանյութերի տեսակները, ստեղծումն ու ձևավորումը։
Դասընթացին մասնակցել է ՎՊՀ տարբեր ամբիոններից 12 դասախոս, ովքեր աշխատում էին զույգերով կամ փոքր խմբերով՝ կախված ներկայացված նյութից։ Դասընթացի շրջանակներում ներկայացվել են դասավանդման և ուսուցման առցանց գործիքները։
Տրվել են անհատական և խմբային առաջադրանքներ, կազմակերպվել են քննարկումներ։
Դասախոսների մոտ առավել մեծ ոգևորություն առաջացրեց Trello հարթակը և տեսանյութերի ստեղծումը։ Յուրաքանչյուր մասնակից ստեղծեց իր ոլորտի հետ առնչվող տեսանյութ՝ դասախոսական և գործնական ժամերին օգտագործելու նպատակով։ Ընդ որում՝ դասախոսները նշեցին, որ այս մեթեդի կիրառումը նրանց կողմից կլինի շարունակական։
Դասընթացն արդյունավետ էր այնքանով, որ դասախոսները ոչ միայն հարստացրին իրենց տեսական գիտելիքները, այլև ձեռք բերեցին գործնական հմտություններ։
Մասնակիցները ցանկություն հայտնեցին հաճախակի կազմակերպել նմանատիպ վերապատրաստման դասընթացներ։
Հերթական դասընթացը՝ դասախոսների վերապատրաստման նպատակով
Սույն թվականի մարտի 18-ից 22-ը ERASMUS+ PRINTeL («Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով») նախագծի շրջանակներում «Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում» թեմայով կազմակերպվել էր ՎՊՀ դասախոսների վերապատրաստում: Դասընթացը վարում էր Հոգեբանության եւ սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Խաչատրյանը:
Դասընթացի նպատակն էր դասավանդման պրոցեսում տեսանյութերի ստեղծման, կիրառման և տարածման եղանակների և գործիքակազմի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ փոխանցել մասնակիցներին: Հնգօրյա դասընթացին մասնակիցները ծանոթացան տեսանյութ ստեղծելու եւ տարածելու այնպիսի միջոցներին, ինչպիսիք են առաջատար “Panopto” հարթակը, “Explain Everything”, “IMovie” կամ “MiniMovie” հավելվածները, “Movavi” ծրագիրը: Քննարկվեցին տեսանյութի արդյունավետությունը ապահովող սկզբունքները, դասի տեսողականացման առավելությունները, տեսանյութ ստեղծելու հիմնական քայլերը, տեսողական, լսողական, շարժողական ուսուցման համադրման հնարավորությունները:
Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց ստեղծած տեսանյութերը, որոնցից յուրաքանչյուրն ուներ ընդգծված գործառնական նշանակություն՝ տնային առաջադրանք, դասի առանցքային պահերի հիշեցում կամ ամփոփում/եզրակացություն:
Հնգօրյա վերապատրաստում
Սույն թվականի մարտի 11-15 ընկած ժամանակահատվածում Վանաձորի պետական համալսարանում «Ակտիվ ուսումնառություն՝ առանձնահատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառությունը» թեմայով անցկացվեց հնգօրյա վերապատրաստում, որը վարում էր ՎՊՀ Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ, ի. գ. թ., դոցենտ Քրիստինե Ղազարյանը:
Դասընթացն իրականացվում էր Google Drive հարթակում, որն ապահովում էր մասնակիցների միջև փաստաթղթաշրջանառությունն ու ներկայացվող նյութերի հասանելիությունը: Վերապատրաստվողների կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեցին ePortfolio-ները, որոնք միտված են անձնական էջ ստեղծելուն, ուսանողների բնութագրիչների կազմմանը, դասընթացների ձևավորմանն օժանդակող Animaker, Canva, Prezi, Mindmup, Mentimeister, գնահատմանն ուղղված Polleverywhere, Plickers, Mentimeter և այլ համակարգեր: Էլեկտրոնային հարթակում գործնական հմտությունների կատարելագործմանը զուգահեռ կիրառվեցին մի շարք հայտնի՝ Վեց գլխարկների, Մեկ րոպե հարցում, TPACK, ADDIE, BLOOM Taxonomy, SMART, ABCD և այլ մեթոդներ:
Մասնակիցներն ընդգծեցին նմանօրինակ վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը, ինչպես նաև հատկապես նորագույն տեխնոլոգիաներով դասընթացների կազմակերպման ակնհայտ արդյունավետությունը:
Համալսարանի դասախոսների վերապատրաստումների կազմակերպումը
եվրոպական համալսարաններում
Վանաձորի պետական համալսարանում մայիսի 13-ին ամփոփվեցին ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» “Change in Classroom: Promoting Innovative Teaching & Learning to Enhance Student Learning Experience in Eastern Partnership Countries” նախագծի շրջանակներում կազմակերպված դասախոսների վերապատրասման դասընթացների արդյունքները:
Դասընթացների ուղղվածություններն էին.
- Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն
- Ակտիվ ուսումնառությունը «Շրջված լսարանում»
- Ակտիվ ուսումնառություն և ՏՀՏ ընդլայնված դասավանդում (m-learning, gamification)
- Տեսանյութը՝ որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում
- Ակտիվ ուսումնառություն՝ առաձնահատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառությունը:
Դասընթացավարներ Արինա Դանիելյանը, Վանանե Միրզոյանը, Աննա Առաքելյանը, Մարիա Բրուտյանը, Աննա Խաչատրյանը, Քրիստինե Ղազարյանը վերապատրաստվել են եվրոպական առաջատար համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ):
Նախագծի աշխատանքներին մասնակցել են համալսարանի ավելի քան 60 դասախոսներ, որոնք դասընթացների արդյունքում.
- սովորեցին դասավանդման ընթացքում կիրառել «Ակտիվ ուսուցումը «Շրջված լսարանում»» մոդելը, Panopto, Trello, Easygenerator, Moovly, E-Portfolio MOOC (xMOOC, cMOOC, SPOC, BOOC, MOOR), Google Drive հարթակները, QR code գործիքը.
- կարողացան աշխատել Explain Everything, IMovie կամ MiniMovie հավելվածները, Movavi, Canva, Polleverywhere, Adobe Spark video, Kahoot, Socrative, Adobe Spark video ծրագրերով.
- ծանոթացան դասընթացների ձևավորմանն օժանդակող Animaker, Canva, Prezi, Mindmup, Mentimeister, գնահատմանն ուղղված Polleverywhere, Plickers, Mentimeter և այլ համակարգերին.
- սովորեցին կազմակերպել հարցումներ Poll, Kahoot Sli-do, Mentimeter գործիքներով.
- մշակեցին նախընտրած որևէ դասընթաց «ABC design»-ի օգնությամբ.
- կիրառեցին մի շարք հայտնի՝ «Վեց գլխարկներ», «Մեկ րոպե հարցում», TPACK, ADDIE, BLOOM Taxonomy, SMART, ABCD և այլ մեթոդներ.
- կազմեցին սեփական դասընթացի խաղայնացման ռազմավարություն և կիրառեցին խաղայնացման «Escape room» տարբերակը:
Մասնակիցներին տրվեցին վկայականներ (տե՛ս մասնակիցների ցուցակը):
Դասընթացների արդյունավետությունը գնահատելու և հետադարձ կապի ապահովման նպատակով կատարվել են on-line հարցումներ: Արձագանքները բավական դրական են: Տե՛ս հարցումների արդյունքները. Արինա Դանիելյան, Վանանե Միրզոյան, Աննա Առաքելյան, Մարիա Բրուտյան, Աննա Խաչատրյան, Քրիստինե Ղազարյան
Արդյունքների ամփոփման ժամանակ դասախոսների ոգևորությունն այնքան մոտիվացնող էր, որ օտար լեզուների ամբիոնի դասախոս Նելլի Սիրունյանը որոշեց նույնիսկ ոտանավոր ձոնել…
Դասախոսների վերապատրաստման գործընթացը շարունակական է: Այժմ ERASMUS+ PRINTeL նախագծի համակարգող խումբը ձեռնամուխ է եղել վիրտուալ ակադեմիայի (VATL) ստեղծմանը:
Դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև ERASMUS+ PRINTeL նախագծի կայքից (https://www.printel.am/category/news/in-house-teacher-training-course-at-vana):
Հայտարարություն
PRINTeL No 585760 նախագիծը, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի Erasmus+ ծրագրի կողմից, հրավիրում է բոլոր մատակարարներին մասնակցելու Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մի շարք բուհերում տեխնոլոգիապես զինված ակտիվ ուսուցման լսարանների և դասախոսությունների ձայնագրման մուլտիմեդիա ստուդիաների ստեղծման նպատակով սարքավորումների ձեռք բերման մրցույթներին: Մրցույթների շրջանակներում նախատեսվում է մոտ 200,000 եվրո ընդհանուր արժեքով հետևյալ սարքավորումների գնում.
- Ինտերակտիվ հարթ էկրաններ/դիսփլեյներ
- PTZ և ինքնահետևող PTZ տեսախցիկներ
- Փաստաթղթային տեսախցիկներ/տեսարկիչներ
- Պրեզենտացիաների HD ձայնագրիչներ և հեռարձակիչներ
- Լսարանի արձագանքման ինտերակտիվ համակարգեր
- Աուդիոհամակարգեր և ձայնային ստուդիայի հավաքածուներ, ականջակալներ
- Ձայնամեկուսիչ ակուստիկ ստուդիո պանելներ
- Տեսաձայնագրման ստուդիաների լուսավորման սարքերի հավաքածուներ
- Սեղանի և դյուրակիր համակարգիչներ
- USB վեբ-տեսախցիկներ
- Ցանցային սերվերներ և սարքավորումներ, անխափան սնուցման UPS սարքեր։
Մրցույթների մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ կայքէջերը և ներբեռնել մրցույթի ամբողջական պաշտոնական հայտարարությունը.
http://printel.am/tender/am.pdf և http://printel.am/tender/ge-by.pdf,կամ
http://ysu.am/tender/am.pdf և http://ysu.am/tender/ge-by.pdf, կամ
զանգահարել +(37410)570677 կամ +(37491) 720178։ Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 26, 2019 թ.:
Փորձագիտական այց և մոնիթորինգ «PRINTEL (ERASMUS+)» նախագծի շրջանակներում
2019 թ. հոկտեմբերի 3-ին Վանաձորի պետական համալսարան այցելեց Լիբանանի Կասլիկ համալսարանի որակի ապահովման և ինստիտուցիոնալ արդյունավետության կենտրոնի տնօրեն Նատալի Բուլդուկյանը, ով իրականացնում է «PRINTeL (ERASMUS+)» («Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով») նախագծի մոնիթորինգ: Ն. Բուլդուկյանը որպես փորձագետ աշխատանքային հանդիպում ունեցավ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանի հետ և քննարկեց նախագծի կառավարման հետ առնչվող հարցեր: Աշխատանքային քննարկումներ իրականացվեցին ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանի, շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Ասյա Հարությունյանի և նախագծի շրջանակներում եվրոպական համալսարաններում վերապատրաստված բուհի դասախոսներ Քրիստինե Ղազարյանի, Մարիա Բրուտյանի, Աննա Խաչատրյանի, Վանանե Միրզոյանի, Արինա Դանիելյանի և Աննա Առաքելյանի հետ: Քննարկման ընթացքում անդրադարձան նախագծի մեթոդական հենքի ստեղծման, նաև կազմակերպական աշխատանքներին, նախագծի շարունակականությանը, արդյունավետությանը, հետադարձ կապի ապահովմանը: Ն. Բուլդուկյանին ներկայացվեցին բուհի ռեսուրսները, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ շարունակելու նախագծի հետագա աշխատանքները: Նախագծի շրջանակներում ձեռք է բերվել նոր ՛՛CLEVERTACH՛՛ էկրան (թիվ 4-րդ լսարան), իսկ առաջիկայում նախատեսվում է տեսադասերի ձայնագրման սարքավորումների ձեռք բերում, որոնք առավել կընդլայնեն դասավանդման հնարավորությունները:
Վկայականներ՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու համար
PRINTeL նախագծի շրջանակներում վերապատրաստում անցած ՎՊՀ 6 դասախոսներ նոյեմբերից դասընթաց են իրականացրել Վանաձորի պետական բժշկական քոլեջի (ՎՊԲՔ) աշխատակիցների համար: «Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասավանդման ընթացքում» դասընթացը նախաձեռնել էր ՎՊՀ շարունակական կրթության կենտրոնը:
Վերապատրաստումը հաջողությամբ անցած 10 դասախոսների հանձնվեցին մասնակցության վկայականներ: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանը մասնակիցներին խոստացավ, որ յուրաքանչյուրին մեկական դասաժամ կհատկացվի համալսարանի հագեցած լսարաններում դասապրոցես իրականացնելու համար:
Դասընթացը կազմված էր հետևյալ մոդուլներից.
- Ակտիվ ուսումնառություն՝ առաձնահատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառությունը
- Ակտիվ ուսումնառություն «Շրջված լսարան»-ում
- Ակտիվ ուսումնառություն և ՏՀՏ ընդլայնված դասավանդում. բջջային ուսումնառություն և խաղեր
- Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում
- Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն
- Կրթական նորարարական տեխնոլոգիաներ:
Դասընթացի նպատակն էր նպաստել շահառուների մասնագիտական որակների, մանկավարժական, հետազոտական կարողությունների զարգացմանը՝ ուսուցման գործընթացում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Հանդիպման ընթացքում դասընթացն իրականացրած դասախոսները հետաքրքրվեցին նոր մեթոդների կիրառման արդյունքներով. մասնակիցները կիսվեցին տպավորություններով:
Հանդիպման ամենահաճելի պահերից էր շարունակական կրթության կենտրոնի անակնկալ նվերը և ՎՊՀ-ՎՊԲՔ բարեկամությունը խորհրդանշող տորթը:
Կենտրոնի կողմից պարբերաբար իրականացվելու են վերապատրաստման դասընթացներ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համալսարանի «Կրթական բարեփումների և վերապատրաստման կենտրոն»-ը կազմակերպում է դասախոսների եռօրյա վերապատրաստման դասընթացներ, որոնք միտված են դասավանդման և ուսումնառության նորարարական և տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից մեթոդների ուսուցմանը:
Դասընթացները կվարեն ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում Եվրոպական համալսարաններում վերապատրաստված բուհի վեց դասախոսներ.
հ/հ | Դասանավանդողի ազգանուն, անուն | Դասընթացի անվանումը | Դասընթացի օրերը |
1. | Առաքելյան Աննա | Արդյունավետ առցանց դասընթացի նախագծում | Ապրիլի 5, 6, 7 |
2. | Դանիելյան Արինա | Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն. առցանց դասընթացի նախագծում և ձևավորում | Ապրիլի 8, 9, 12 |
3. | Միրզոյան Վանանե | Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն. առցանց դասընթացի նախագծում և ձևավորում | Ապրիլի 13, 14, 15 |
4. | Խաչատրյան Աննա | Տեսանյութը որպես հեռավար ուսուցման գործիք արտակարգ իրավիճակներում աշխատող ուսուցիչների համար | Ապրիլի 16, 19, 20 |
5. | Բաբուրյան Հերմինե | Տեսանյութը որպես հեռավար ուսուցման գործիք արտակարգ իրավիճակներում աշխատող ուսուցիչների համար | Ապրիլի 21, 22, 23 |
6. | Բրուտյան Մարիա | Առցանց ակտիվ դասավանդում և ուսուցում: փորձառություն տեխնոլոգիաներով | Ապրիլի 26, 27, 28 |
7. | Ղազարյան Քրիստինե | Դասախոսների՝ թվային տեխնոլոգիաների աջակցությամբ ուսումնառության և կոմպետենցիաների շրջանակը | Ապրիլի 28, 29, 30 |
Դասընթացի ավարտին կտրվի վկայական:
Վերապատրաստումն իրականացվելու է առցանց:
Մասնակցության նպատակով դիմումները կարող են ներկայացվել «Կրթական բարեփումների և վերապատրաստման կենտրոն»
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է ս/թ ապրիլի 1-ը:
Ս/թ փետրվարի 10-ին, 19-ին, 25-ին մասնակցել եմ Շվեդիայի Լինշոպինգի համալսարանի կազմակերպած եռօրյա վերապատրաստման դասընթացին` «Designing Meaningful Online Learning» խորագրով։ Դասընթացին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի տարբեր համալսարանների դասախոսներ, աշխատակիցներ։
Ս/թ ապրիլի 5-7-ը ՎՊՀ-ի տարբեր ֆակուլտետներից և ամբիոններից շուրջ 12 դասախոսի և մեթոդիստի համար կազմակերպվել էր «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» վերապատրաստման դասընթացը։ Մասնակիցները ծանոթացան «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» կաղապարի (մոդելի) էությանը, կառուցվածքային տարրերին, կազմակերպման և իրականացման սկզբունքներին, ընթացակարգին։
Մասնակիցներից շատերը 2019 թ. մասնակցել էին «Ակտիվ ուսուցումը Շրջված լսարանում» վերապատրաստման դասընթացին, և նրանց օգնությամբ Padlet հարթակում համեմատական մեթոդների օգնությամբ ժամանակագրական վերլուծական պատկեր ստեղծվեց առցանց կրթության վերաբերյալ։ Մասնակիցները քննարկումների ժամանակ երևան հանեցին COVID 19-ով պայմանավորված առցանց կրթության դրական և բացասական կողմերը, ներկայացրին այդ ընթացքում դասերին կիրառած բազմապիսի գործիքները։
Մասնակիցները կարևորեցին ուսանողին առցանց կրթական գործընթացին ներգրավելու և գործուն մասնակիցը դարձնելու դերը: Որպես գործնական աշխատանք մասնակիցները ներկայացված հարթակում պատկերեցին ժամանակակից մեթոդների, տեխնոլոգիաների կիրառումը թվային տեխնիկաների ցանցում:
Վերապատրաստման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» կաղապարի երեք հիմնական տարրերի ուսումնասիրությանը, դրանց կրթական արժեքին, առաջարկվող կաղապարի միջոցով առցանց դասընթացների նախագծման կամ վերամշակման սկզբունքներին:
«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» դասընթացի եռօրյա վերապատրաստման գործընթացը նպատակային էր և արդյունարար։ Վերապատրաստումը ընթացել է առողջ համագործակցության մթնոլորտում։
ՊՐԻՆՏԵԼ» ՆԱԽԱԳԾԻ
«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼՍԱՐԱՆՈՒՄ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ»
ԱՌՑԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
ԽԱՌՆՈՒՍՈՒՑՈՒՄ/ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Ս/թ փետրվարի 10-12-ը ՎՊՀ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը մասնակցել է Ավստրիայի Գրաց քաղաքի Ջոանեում համալսարանի կազմակերպած եռօրյա վերապատրաստման դասընթացին`«Վերայցելում առցանց ուսուցում» խորագրով։ Դասընթացին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի տարբեր համալսարանների դասախոսներ, աշխատակիցներ։
Արինե Դանիելյանը ս/թ ապրիլի 8-ին, 9-ին, 12-ին ՎՊՀ-ի տարբեր ֆակուլտետներից և ամբիոններից շուրջ 15 դասախոսի և մեթոդիստի համար անցկացրեց «Խառնուսուցում/հիբրիդային ուսուցում և ուսումնառություն» վերապատրաստման դասընթացը։ Մասնակիցները ծանոթացան «Վերայցելում առցանց ուսուցում» կաղապարի (մոդելի) էությանը, կառուցվածքային տարրերին, կազմակերպման և իրականացման սկզբունքներին, ընթացակարգին։ Դասընթացի ընթացքում մասնակիցներն իրազեկ դարձան առցանց ուսուցմանը վերաբերող որոշ տեսական գիտելիքների և գործնական հմտությունների, այն է` ինչպես դյուրին դարձնել առցանց դասընթաացը, քանա՞կ, թե՞ որակ ակնկալել ուսուցման ընթացքում, հասնել ուսանողների ուշադրությանը, անդրադառնալով նրանց փորձառությանը և ձեռք բերած կարողությանը` նպաստել նրանց գործուն մասնակցությանը դասընթացին և ապահովել գիտական միջավայր` գիտակության (կոմպետենցիա) զարգացման և փոխանցման համար:
Այս առցանց ներգործուն սեմինարները նախատեսված են` աջակցելու դասավանդողներին հեռավար ուսուցման բարելավման գործին: Ուսուցման այս եղանակով նպատակ ունենք նաև բավարարելու ուսանողների ներկայիս` մինչ այս անհայտ կարիքները: Այս ճգնաժամի պատճառով անհրաժեշտություն է առաջացել բեկելու ժամանակացույցը`միաձուլելով ուսուցման տարբեր եղանակները ոչ միայն լսարանում դասավանդման տարբեր մեթոդներ կիրառելու, այլև առկա և հեռավար եղանակները համատեղելու առումով: Այս ամենով ուսուցման մշակութային յուրօրինակ արժեք է ձևավորվում, որը հնարավոր կլինի հետագայում ևս պահպանել նաև ոչ ճգնաժամային իրավիճակներում: Այնուամենայնիվ, առցանց ուսուցումը պահանջում է, որ դասավանդողները գերազանցեն մինչ այժմ ունեցած իրենց հնարավորությունները, ձեռք բերեն նոր հմտություններ: Խոսքը ոչ միայն առարկան սովորեցնելու, այլ նաև ուղեցույց լինլու, ուղղորդելու մասին է: Ի՞նչ խոսք, առցանց ուսուցումն ամբողջովին չի կարող փոխարինել առկա ուսուցմանը, սակայն հեռավար ուսուցումն ունի մի առավելություն, որն անհնար է կիրառել առկա ուսուցման ընթացքում: Խոսքը այս կարգի դասընթացի` նաև ապաժամանակյա (ասինքրոնիկ) հայեցակետովանցկացման մասին է, որով դասավանդողն ու ուսանողը հնարավորություն են ունենում շփվելու նաև խստորեն սահմանված ժամանակցույցից դուրս, այսինքն` ուսուցողի և սովորողի փոխհաղորդակցությունն առավել մատչելի է դառնում` հարաժամանակյա (պանքրոնիկ) հայեցակետի բնույթով պայմանավորված:
«ՊՐԻՆՏԵԼ» ՆԱԽԱԳԾԻ
«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼՍԱՐԱՆՈՒՄ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ»
ԱՌՑԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
ԽԱՌՆՈՒՍՈՒՑՈՒՄ/ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Ս/թ փետրվարի 10-12-ը ՎՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ., դոցենտ Վանանե Միրզոյանը մասնակցել է Գրացի Էֆ-Էյչ Ջոաննեում համալսարանի կազմակերպած եռօրյա վերապատրաստման դասընթացին` «Վերայցելում առցանց ուսուցում» խորագրով։ Դասընթացին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի տարբեր համալսարանների դասախոսներ, աշխատակիցներ։
Ս/թ ապրիլի 13, 14, 15-ին ERASMUS+PRINTEL «Փոփոխություն լաարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում Վանաձորի պետական համալսարանում Վ. Միրզոյանն իրականացրեց դասախոսների վերապատրաստում։
Եռօրյա գործուն վերապատրաստման ընթացքում քննարկվեցին առցանց խառնուսուցման առավելությունները և դժվարությունները, առցանց դասընթացների կառուցվածքը, նախագծահեն ուսուցման կիրառման արդյունավետությունը։ Մանրամասն ներկայացվեց նախագծահեն ուսուցման էությունը, նպատակը, տեսակները, բաղադրիչները, դասավանդողի դերը այդ գործընթացում («մոդերատոր», «ֆասիլիտատոր», «քոուչ», «մենթոր», «սուպերվիզոր»)։ Դասընթացի շրջանակում քննարկվեցին նաև ուսանողների ուշադրությունը գրավելու հնարքները և վերջիններիս շահագրգռելու եղանակները։ Ներկայացվեցին «ADDIE» և «ARCS»կաղապարները (մոդելներ)։
Դաընթացին մասնակցեց ՎՊՀ տարբեր ամբիոնների 21 դասախոս։ COVID-19 համավարակով պայմանավորված՝ դասընթացն իրականացվեց առցանց տարբերակով։
Ս/թ փետրվարի 1-ին, 9-ին, 15-ին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Հերմինե Բաբուռյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Աննա Խաչատրյանը մասնակցել են «PRINTeL (ERASMUS+)» («Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով») նախագծի շրջանակներում Պորտոյի համալսարանի կազմակերպած եռօրյա վերապատրաստման առցանց դասընթացին՝ «Տեսանյութը որպես հեռավար ուսուցման գործիք արտակարգ իրավիճակներում աշխատող ուսուցիչների համար» խորագրով: Դասընթացին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մի շարք համալսարանների աշխատակիցներ և դասախոսներ:
Ս/թ ապրիլի 16-ին, 19-ին և 20-ին Ա. Խաչատրյանի և 21-23-ին Հ. Բաբուռյանի կողմից Վանաձորի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների և ամբիոնների համապատասխանաբար 16 և 10 դասախոսների և մեթոդիստների համար անցկացվեց միևնույն խորագրով վերապատրաստման առցանց դասընթաց:
Գործնական հմտությունների ձեռքբերման համար ընտրվել էին վերապատրաստման ընթացքում յուրացված այնպիսի ծրագրեր, որոնց հիմնական գործիքակազմը կարելի է կիրառել ինչպես արտակարգ իրավիճակներում դասն արդյունավետ կազմակերպելու, այնպես էլ նորմալ պայմաններում դասավանդման տարբեր նպատակներ իրականացնելու համար:
Սույն թվականի ապրիլի 28-30 PRINTEL ծրագրի շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դասախոսները վերապատրաստվեցին կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կազմակերպած «Դասախոսների՝ թվային տեխնոլոգիաների աջակցմամբ ուսումնառության և կոմպետենցիաների շրջանակը» վերտառությամբ դասընթացին, որը վարում էր իր.գ. թ., դոցենտ Ք. Ղազարյանը:
Դասընթացը միտված էր դասավանդողների շրջանում թվային գիտակության ձևավորմանն ու «ապագա թվային գիտնականին» 21-րդ դարում ներկայացվող մարտահրավերներին:
Դասընթացի ժամանակ ունկնդիրները ծանոթացան Եվրոպական թվային գիտակությունների շրջանակին, թվային միջավայրում գնահատման համակարգերին, ձևերին, անհատական դասընթացի բովանդակության ձևավորմանը թվային միջավայրում ներկայացվող պահանջներին և ունակություններին:
ՍԹ փետրվարի 9-ին, 16-ին և 23-ին Պատմության ամբիոնի դոցենտ Մարիա Բրուտյանը մասնակցել է «PRINTeL (ERASMUS+)» («Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով») նախագծի շրջանակներում Բարսելոնի համալսարանի կազմակերպած եռօրյա վերապատրաստման առցանց դասընթացին՝ «Առցանց գործուն ուսուցում և դասավանդում. փորձառություններ» խորագրով, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մի շարք համալսարանների ներկայացուցիչներ:
2021 թ. ապրիլի 26-ին, 27-ին, 28-ին Մարիա Բրուտյանը Վանաձորի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների և ամբիոնների ավելի քան 20 դասախոսների և մեթոդիստների համար անցկացրեց առցանց դասընթաց: Մասնակիցները վերապատրաստման ընթացքում ոչ միայն ZOOM հարթակում իրականացրին խմբային քննարկումներ, Mentimeter-ի միջոցով ապահովեցին հետադարձ կապը, այլ նաև սովորեցին ստեղծել սեփական Padlet հարթակը, Edpuzzle-ի միջոցով պատրասատել տեսանյութ՝ համապատասխան հարցադրումներով, Genially-ի միջոցով ծանոթանալ առցանց փախուստի սենյակին:
Սիրելի՛դասախոսներ և ուսանողներ,
ERASMU+ PRINTeL նախագծի (www.printel.am) Դասավանդմանև ուսուցման վիրտուալ ակադեմիայի շրջանակներում (VATL,www.vatl.ysu.am) ստեղծվելէ 5 էլեկտրոնային հարթակ՝ նորարարական դասավանդման և ուսուցման որոշակի մոտեցումների շուրջ դասավանդման վիրտուալ համայնքների ձևավորման նպատակով: Այդ համայնքները կտրամադրեն սոցիալական ցանցային հարթակներ` VATL պորտալի անդամների միջև համագործակցությունը և երկխոսությունը խրախուսելու համար, հնարավորություն կտան ներգրավվելու նորարարականև տեխնոլոգիապես հագեցած դասավանդման և ուսուցման վերաբերյալ տարբեր ֆորումներում և քննարկումներում: Համայնքի անդամները նաև հնարավորություն կունենան որոնելու և գտնելու համապատասխան տեղեկատվություն նորարարական դասավանդման և ուսուցման նոր մեթոդների և մանկավարժական մոտեցումների վերաբերյալ կոնկրետ առարկայական ոլորտում, ինչպես նաև կիսվելու բաց կրթական ռեսուրսների օգտագործման և տեխնոլոգիաների կիրառմամբ դասավանդման հետ կապված սեփական փորձով։
VATL-ի դասավանդման վիրտուալ համայնքները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://vatl.ysu.am/index.php/discussions, VATL պորտալում գրանցվելուց հետո: Դասախոսները և ուսանողները հրավիրվում են գրանցվելուVATL պորտալում և 5 վիրտուալ համայնքներում:
Այս նպատակով մշակված տեսաուղեցույցը, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=CeN8vgB4JAU կօգնի գրանցվել VATL-ի դասավանդման վիրտուալ համայնքներում։
Հարգելի՛ ՎՊՀ դասախոսներ
Տեղեկացնում ենք, որ ERASMUS+ PRINTeL նախագծի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 29-ին Zoom առցանց հարթակում անցկացվելու է Նախագծի ամփոփիչ կոնֆերանս:
Կոնֆերանսի մասնակցության հրավերը, օրակարգը, գրանցման առցանց հղումը կարող եք գտնել կից նյութերում։
Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել նաև PRINTeL-ի կայքէջ հետևյալ հղմամբ.