Վերապատրաստումներ

Վերապատրաստումներ

Էրազմուս + SMARTI նախագծի կառավարման խորհրդի ամենամյա հանդիպում և վերապատրաստում Գորիսի պետական համալսարանում՝  խառնուսուցման ձևաչափով

Հոկտեմբերի 6-ից 8-ը Գորիսի պետական համալսարանում կայացավ SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի կառավարման խորհրդի եռօրյա հանդիպումը՝ խառնուսուցման ձևաչափով: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը և ծրագրի դրամաշնորհառու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը: 

Հանդիպումների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր բուհերը և կազմակերպությունները ներկայացրին ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած գործողությունները, մասնավորապես՝ անգլերենի ինքնուսուցման համար նախատեսված «Headway» դասագրքի ուժեղ և թույլ կողմերը,իրենց բուհերում կիրառվող առարկայական կրեդիտների բաշխման մեխանիզմներն ու ռազմավարությունը և դրանց՝ կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի ուղեցույցի ցուցումների հետ ունեցած նմանություններն ու տարբերությունները: Վանաձորի պետական համալսարանի կողմից ելույթ ունեցավ ՎՊՀ ծրագրի համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը: ՎՊՀ-ից հանդիպումներին և վերապատրասմանը մասնակցում էր նաև ծրագրի հրապարակայնացման պատասխանատու, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Քանարյանը, իսկ առցանց ձևաչափով  միջոցառմանը մասնակցում էին օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Նունե Խուբլարյանը,  որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը և միջազգային համագործակցության և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը:

Ծրագրի շրջանակներում բուհերում իրականացված իրազեկման գործողությունները և նախատեսվող քայլերն ու միջոցառումները հակիրճ ներկայացրին Հայաստանի բուհերի տեղական համակարգող, ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և Ռուսաստանի բուհերի տեղական համակարգող, Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչ Օլգա Սաֆոնկինան: Քննարկվեցին նաև հայկական և ռուսական գործընկեր բուհերում EMI (անգլերենը որպես դասավանդման միջոց) կենտրոնների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հետ կապված կարևոր հարցեր և խնդիրներ:

Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները ներկայացվեցին նաև առցանց ձևաչափով. Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի առաջին փաթեթի ղեկավար Էդուարդո Կարդոսոն ներկայացրեց անգլերենով դասավանդման ԵՄ լավագույն փորձը և ուսանողակենտրոն ուսուցման կարևորությունը,  Ադամ Շորը՝Մեծ Բրիտանիայի «Ջոն Մուրս» համալսարանից, ներկայացրեց «Անգլերենը հատուկ նպատակների համար» խորագրով նախատեսած վերապատրաստման ծրագիրը: Նրա գործընկերները ներկայացրին «Ռոզետա Սթոուն» հավելվածը և դրա օգնությամբ անգլերենի իմացության մակարդակը բարձրացնելու հնարավորություններն ու առավելությունները:Վալերիա Ռաչեևան ներկայացրեց SMARTI ծրագրի գործող կայքէջը և դրա բովանդակային և կառուցվածքային բարելավմանը միտված մի շարք կարևոր խնդիրներ:

Ծրագրով նախատեսված վերապատրաստումներին մասնակցության իրավունք ձեռք բերելու նպատակով գործընկեր բուհերի դասախոսների շրջանում անցկացվեց անգլերենի իմացության առցանց թեստավորում։ ՎՊՀ-ից թեստավորմանը մասնակցեցին մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտներ Նունե Խուբլարյանը և Գայանե Քանարյանը, որոնք հաջողությամբ հաղթահարեցին անգլերենի իմացության B1 և B1+ մակարդակները:

«Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով  վերապատրաստում Պորտուի կաթոլիկ համալսարանում՝ խառնուսուցման ձևաչափով

          Հունվարի 16-ից 22-ը Պորտուի կաթոլիկ համալսարանում կայացավ SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի շրջանակներում կազմակերպված «Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով մեկշաբաթյա վերապատրաստում՝ խառնուսուցման ձևաչափով: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան հյուրընկալող համալսարանի դասախոս, ծրագրի առաջին և չորրորդ աշխատանքային փաթեթների ղեկավար Էդուարդո Կարդոսոն և ծրագրի դրամաշնորհառու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը: 

Վերապատրաստումներին մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից: Վերապատրաստումներն իրականացնում էին Ջերարդ Քալենը և Սվեն Ռիդդելը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից, Էդուարդո Կարդոսոն, Թիմ Հոգը Պորտուի կաթոլիկ համալսարանից, պրոֆեսորներ Մորին Ռոյսը, Ռայան Ուին-Ուիլիամսը, Քեյսի Բոմոնտը Լիվերպուլի/ՄԹ/ Ջոն Մուրսի համալսարանից և Եվա Ցիմելեն, Մարիա Պլատոնովան, Տատյանա Սմիռնովան  Ռիգայի տեխնիկական համալսարանից: ՎՊՀ-ից վերապատրաստումներին մասնակցում էին ծրագրի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը և ծրագրի աշխատակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Նունե Խուբլարյանը:

Վերապատրաստման դասընթացները հագեցած էին տեսական նյութով և գործնական աշխատանքներով, որոնք հիմնականում իրականացվում էին խմբային ակտիվ քննարկումներով։ Վերապատրաստման թեմաները հիմնականում առնչվում էին ակադեմիական գրավոր խոսքի տեսակներին ու առանձնահատկություններին, անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, ուսանողակենտրոն ուսուցման ռազմավարությանը, մոդուլների մշակմանը, կրթական վերջնարդյունքների ձևակերպմանը, Բլումի տաքսոնոմիայի կիրառմանն ու գիտելիքների չափանիշահեն գնահատմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մի շարք վերապատրաստումներ գործընկեր բուհերում՝ դասընթացի տրամադրած նյութերի հիման վրա:  

Վերապատրաստման դասընթաց Էրազմուս+ ծրագրի

SMARTI նախագծի շրջանակներում

Էրազմուս+ ծրագրի SMARTI` «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» նախագծի շրջանակներում կազմակերպվում է «Անգլերենը հատուկ նպատակների համար և Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» խորագրով վերապատրաստման դասընթաց (աշխատանքային լեզուն՝ անգլերեն):

Դասընթացին կարող են մասնակցել ՎՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի աշխատակիցներ և ուսանողներ: Մասնակիցների թիվը սահմանափակ է (15-20 հոգի): Նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվի իմացությամբ մասնակիցներին, որոնք պետք է դասավանդեն բակալավրիատի «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ոչ մասնագիտական առարկաներ, ինչպես նաև՝ մագիստրատուրայի «Ծրագրային ճարտարագիտություն» կրթական ծրագրի դասընթացներ:

Վերապատրաստումը կիրականացնեն SMARTI նախագծի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը և նախագծի աշխատակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Նունե Խուբլարյանը, որոնք վերապատրաստվել են վերոնշյալ խորագրով դասընթացին Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում (Պորտուգալիա) ս/թ հունվարի 16-ից 22-ը:

Վերապատրաստման դասընթացի ընթացքում նախատեսվում է վեց հանդիպում (յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ երեք ժամ):

Դասընթացի ժամանակացույց

28 մարտի, 2022թ., 18:00- 21:00

30 մարտի, 2022թ., 18:00- 21:00

2 ապրիլի, 2022թ., 10:00- 13:00

5 ապրիլի, 2022թ., 18:00- 21:00

7 ապրիլի, 2022թ., 18:00- 21:00

9 ապրիլի, 2022թ., 10:00- 13:00

Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվի մասնակցության  հավաստագիր:

Դասընթացին գրանցվելու համար կամ հարցերի պարագայում գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝foreign@vsu.am կամ դիմել գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ, SMARTI նախագծի աշխատակից Գոհար Դոխոլյանին (հեռ.՝ 093808663):

«Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ / Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով  վերապատրաստում Վանաձորի պետական ​​համալսարանում (28 մարտիապրիլի 9)

Ուրախ ենք տեղեկացնելու, որ մարտի 28-ին Վանաձորի պետական ​​համալսարանում մեկնարկած Էրազմուս + «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակներում «Անգլերենը հատուկ նպատակների համար» (ESP) խորագրով ներբուհական դասընթացը հաջողությամբ ավարտվել է: Երեք`երեք ժամ տևողությամբ դեմ առ դեմ նիստերը, նվիրված ESP («Անգլերենը` հատուկ նպատակների համար») և EMI («Անգլերենը` որպես ուսուցման միջոց») ծրագրերի մեթոդաբանությանը, ինչպես նաև ակադեմիական գրագիտության առանձնահատկություններին, գլխավորապես հիմնված էին Պորտուգալիայի` Պորտուի կաթոլիկ համալսարանում 2022 թվականի հունվարի 16-22-ն անցկացված մոդուլային ESP/ECTS վերապատրաստման ընթացքում տրամադրված նյութերի վրա:  Դասընթացները վարեցին ծրագրի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը և ծրագրի աշխատակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Նունե Խուբլարյանը, որոնք հիշյալ վերապատրաստման դասընթացի մասնակիցներն էին: Առաջին  պարապմունքի ընթացքում Լ. Վարդանյանը հակիրճ ներկայացրեց SMARTI նախագիծը՝ առանձնացնելով մինչև այժմ իրականացված հիմնական աշխատանքները և ձեռք բերված շոշափելի արդյունքները։ Նա նաև ընդգծեց «Անգլերենը` հատուկ նպատակների համար» վերապատրաստման կարևորությունը հատկապես ՎՊՀ ակադեմիական անձնակազմի այն անդամների համար, որոնցից ակնկալվում է  «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի և «Ծրագրային ճարտարագիտություն» մագիստրոսական ծրագրերի շրջանակներում անգլալեզու  դասընթացների և/կամ  մոդուլների ներդրում և դասավանդում: Դասընթացին անգլերենի` որպես աշխատանքային լեզվի ընտրությունը մեծապես հիմնավորվել է հենց այս գործոնով։ Այնուամենայնիվ, լեզուն կարծես խոչընդոտ չէր ՎՊՀ SMARTI աշխատանքային թիմի և ներքին շահակիցների համար (ՎՊՀ ռեկտոր, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ուսումնական գործընթացի կառավարման բաժնի վարիչ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, վարչական և ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչներ և բակալավրեր/մագիստրոսներ) եռանդագին ներգրավված լինելուն թեժ, բայց հաճելի և օգտակար քննարկումներին։ Այս օգտակար քննարկումները մասնակիցների մեջ ամրապնդեցին վերապատրաստողների՝ ակադեմիական գրագիտության տեխնիկային և ռազմավարությանը վերաբերող գիտելիքը: Մասնակիցները, անկասկած, հարստացրին արդյունավետ շնորհանդեսներ անելու, տարբեր գծապատկերներ ներկայացնելու և դրանք մեկնաբանելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, բացահայտելու հիմնական տարբերությունները պաշտոնական և ոչ պաշտոնական գրագրության,  մասնավորապես` ուղեկցող նամակների տեսակների միջև: ԿԿՓԵՀ-ին (ECTS) նվիրված ներքին վերապատրաստման դասընթացները կանցկացվեն ապրիլի 5-9-ը: 

«ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով  ներբուհական վերապատրաստում Վանաձորի պետական ​​համալսարանում ( ապրիլի 3-9)

Ապրիլի 3-9-ը Վանաձորի պետական ​​համալսարանում մեկնարկած Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակներում  «ԿԿՓԵՀ / Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով  ներբուհական եռօրյա վերապատրաստման դասընթացն հաջողությամբ ավարտվեց՝ համահունչ նախատեսված վերջնարդյունքներին։ Հիմնական թեմաները վերաբերում էին Թյունինգի մեթոդաբանության առաջնային մոտեցումներին, Թյունինգ նախագծին, ECTS-ի հիմնական առանձնահատկություններին, ինչպես նաև Բլումի վերանայված աստիճանակարգմանը (տաքքսոնոմիային)՝ վերլուծված գիտելիքի ձեռքբերման և ճանաչողական գործընթացի կազմակերպման տեսանկյունից: Սեմինարների ընթացքում մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը քննարկումներում աշխուժացրեց «ակադեմական մթնոլորտը» և զգալիորեն օգնեց հաղթահարել լեզվական խոչընդոտները, որոնք սկզբում բավականին անհաղթահարելի էին թվում հատկապես անգլերենի ոչ այնքան բարձր մակարդակ ունեցող մասնակիցների համար: Արդյունքում՝ այդ մասնակիցներին հաջողվեց կատարել յուրաքանչյուր հանդիպման վերջում հանձնարարված գրեթե բոլոր առաջադրանքները: Դասընթացը մասնակիցների համար հիանալի հնարավորություն էր` կիսվելու իրենց գիտելիքներով և պատկերացումներով 21-րդ դարի կրթական համակարգի հիմնական առաջնահերթությունների, հատկապես այն միջոցների մասին, որոնք հնարավոր են դարձնում ցածր կարգի մտածողության հմտություններից (LOTS) անցումը դեպի բարձր կարգի մտածողության հմտությունների (HOTS): Կարելի է միանշանակ փաստել, որ դասընթացն իր ակնկալվող արդյունքն ունեցավ բարձր թիմային և փոխզիջման ոգու շնորհիվ: Հենց այս ոգին է, որ դասընթացի ողջ գործընթացը սահուն և հաճելի դարձրեց բոլոր մասնակիցների համար։

ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ SMARTI ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

 22.04.2022-ին ՎՊՀ-ում ամփոփվեց Էրազմուս+SMARTI նախագծի շրջանակներում իրականացված անգլերենի ներբուհական դասընթացը՝ «Անգլերենը հատուկ նպատակների համար և կրեդիտների կուտակման ու փոխանցման եվրոպական համակարգ/ Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» թեմայով: Այն անցկացվել էր մարտի 28-ից ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում: Դասընթացի մասնակիցների թիվը 22-ն էր, այդ թվում՝ դասավանդող, վարչական կազմի աշխատակիցներ և ուսանողներ:

Վկայականները հանձնելիս ամփոփիչ խոսքով ելույթ ունեցան ՎՊՀ ռեկտոր,տեխ.գ.դ., պրոֆ. Ռուստամ Սահակյանը և SMARTI նախագծի ՎՊՀ համակարգող Լուսիկ Վարդանյանը: Նրանք ողջունեցին այն փաստը, որ բուհում ձևավորվել է օտարալեզու մոդուլ դասավանդող թիմ։ Դասընթացի մթնոլորտը գնահատվեց բավականին գործուն և կառուցողական, ինչի համար շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին: Ռեկտորը, որը նույնպես եղել է դասընթացի մասնակիցներից, իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Լուսիկ Վարդանյանին դասընթացի կայացման ուղղությամբ ներդրած մեծ ջանքի ու համբերատարության համար: Լ. Վարդանյանն ուրախությամբ նշեց, որ թեև մասնակիցների անգլերենի իմացության մակարդակները տարբեր էին, բայց դա չխանգարեց դասերի ժամանակ աշխույժ և արդյունավետ համագործակցությանը , քանի որ թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները մեծ ոգևորությամբ էին ներգրավվել աշխատանքներին՝ պատշաճորեն կատարելով ոչ միայն լսարանային, այլև տնային առաջադրանքները:

Դասընթացի մասնակիցներն էլ, իհարկե, շնորհակալության խոսքեր հղեցին կազմակերպիչներին, մասնավորապես՝ Լուսիկ Վարդանյանին դրսևորած մասնագիտական բարձր հմտության, մեծ նվիրման, դասընթացի ինքնատիպ կառուցվածքի, ստացած օգտակար և հարուստ գիտելիքների համար՝ ոչ միայն անգլերենին, այլև ակադեմիական լայն թեմաներին վերաբերող:

Վկայականների հանձնումը գնահատվեց դասընթացի հաջող ավարտ՝ ձեռք բերված գիտելիքները շարունակաբար զարգացնելու և նպատակին ծառայեցնելու պատրաստակամությամբ:

Վանաձորի պետական համալսարանի դասախոսները մասնակցեցին «ԱԴԼ 10 մոդուլների և դասապլանների մշակում» խորագրով  վերապատրաստմանը ՄԹ Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանում

2023 թ․ ապրիլի 3-ից 12-ը Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանում կայացավ SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի շրջանակներում կազմակերպված տասնօրյա վերապատրաստում՝ նվիրված ԱԴԼ (Անգլերենը որպես դասավանդման լեզու) իրականացման գործընթացը խթանող մոդուլների և դասապլանների մշակմանը, ինչպես նաև դասավանդման նորարարական մեթոդաբանությանն ու ուսանողակենտրոն ուսուցման ռազմավարությանը։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան հյուրընկալող համալսարանի պրոֆեսոր, Լիվերպուլի Բիզնես Դպրոցի տնօրեն Ադամ Շորը և ծրագրի դրամաշնորհառու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար  Ջերարդ Քալենը: 

ՎՊՀ-ից վերապատրաստումներին մասնակցում էին ծրագրի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը, ծրագրի հրապարակայնացման պատասխանատու, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Գայանե Քանարյանը և օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը։

Վերապատրաստումներն իրականացնում էին Ջերարդ Քալենը և Սվեն Ռիդդելը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից, Ադամ Շորը, Մորին Ռոյսը, Ռայան Ուին-Ուիլիամսը, Քեյսի Բոմոնտը և Ամանդա Մեյսոնը Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանից,  Մարիա Պլատոնովան և Տատյանա Սմիռնովան  Ռիգայի տեխնիկական համալսարանից: 

Վերապատրաստման դասընթացները հագեցած էին ԱԴԼ մոդուլների մշակման տեսական նյութով և գործնական աշխատանքներով, որոնք հիմնականում իրականացվում էին խմբային գործուն քննարկումներով։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր բուհից ակնկալվում է մշակել երկու մոդուլ՝ ԵՄ դասընթացավարների տրամադրած նյութերի հիման վրա։

ՎՊՀ-ն կմշակի հետևյալ երկու մոդուլները՝  «Մոդուլ 1․Հաղորդակցական մոտեցում (ուսանողակենտրոն) և խառը/ՏՀՏ/հեռավար ուսուցման ռազմավարություն, որը հակասում է դասավանդման ավելի տարածված ավանդական մոտեցումներին», և «Մոդուլ 7․ ԱԴԼ գնահատման ռազմավարությունները (ֆորմալ և այլընտրանքային գնահատում)»։

Վերապատրաստման վերջին օրը յուրաքանչյուր համալսարան ներկայացրեց նախապես ընտրված երկու մոդուլների և դասապլանների նախնական տարբերակները, որոնք քննարկվեցին ԵՄ դասընթացավարների կողմից։ Վերջիններս արտահայտեցին իրենց դիտողություններն ու խորհուրդները ներկայացված մոդուլների ու դասապլանների կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ։

2023 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում նախատեսվում է փորձարարական (պիլոտային) դասընթացների և վերապատրաստումների իրականացում  բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի համար։  Վերապատրաստումները մշտադիտարկելու են ԵՄ փորձագետները: Ընդհանուր առմամբ, մինչև ծրագրի  ավարտը նախատեսվում է իրականացնել փորձարարական երկու դասընթաց:

Էրազմուս+ SMARTI նախագծի շրջանակներում կայացավ EMI (Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց EMI (Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) կենտրոնը, որը հիմնադրվել է Էրազմուս+ ԿԳԲԶ (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) SMARTI նախագծի շրջանակներում։

Բացմանը ներկա էին Դրեզդենի տեխնիկական համալսարանից նախագծի համակարգող Ջերի Քալնը և անդամ Կատյա Ուլմանը, ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչ Վարդ Ղուկասյանը, բուհի վարչական աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

SMARTI-ն նորարարական նախագիծ է, որն առաջարկում է զարգացնել, ուսուցանել, փորձարկել և համեմատական վերլուծության ենթարկել EMI մոդուլը,  որը  ենթադրում է ուսանողակենտրոն հմտությունների զարգացում՝ ելնելով ժամանակակից աշխատաշուկայի և գործատուների՝ բուհերի շրջանավարտներին ներկայացվող պահանջներից։

SMARTI կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին ռեկտոր Ռ. Սահակյանը և նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը՝ ներկաներին հրավիրելով ներս: Թե՛ հյուրերը, թե՛ հյուրընկալողները հանդես եկան ողջույնի և շնորհավորանքի խոսքով: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև ակտիվ երկխոսություն՝ ուսանողների և ծրագրի պատասխանատուների միջև: Միջոցառման վերջում կտրվեց խորհրդանշական տորթը:

ՎՊՀ-ում  SMARTI-ի նախագիծը համակարգում են օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը, նույն ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Քանարյանը, նույն ամբիոնի ասիստենտ Նունե Խուբլարյանը,  որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը և միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը։

«ԱԴԼ 10 մոդուլների և դասապլանների մշակում» խորագրով   վերապատրաստում ՄԹ Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանում

2023 թ․ապրիլի 3-ից 12-ը  Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանում կայացավ SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի շրջանակներում կազմակերպված տասնօրյա վերապատրաստում՝ նվիրված ԱԴԼ (Անգլերենը որպես դասավանդման լեզու) իրականացման գործընթացը խթանող մոդուլների և դասապլանների մշակմանը, ինշպես նաև դասավանդման նորարարական մեթոդաբանությանն ու ուսանողակենտրոն ուսուցման ռազմավարությանը։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան հյուրընկալող համալսարանի պրոֆեսոր, Լիվերպուլի Բիզնես Դպրոցի տնօրեն Ադամ Շորը և ծրագրի դրամաշնորհառու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը:  ՎՊՀ-ից վերապատրաստումներին մասնակցում էին ծրագրի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը, ծրագրի հրապարակայնացման պատասխանատու, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Քանարյանը և օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը։

Վերապատրաստումներն իրականացնում էին Ջերարդ Քալենը և Սվեն Ռիդդելը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից, Ադամ Շորը, Մորին Ռոյսը, Ռայան Ուին-Ուիլիամսը, Քեյսի Բոմոնտը և Ամանդա Մեյսոնը Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանից,  Մարիա Պլատոնովան և Տատյանա Սմիռնովան  Ռիգայի տեխնիկական համալսարանից: 

Վերապատրաստման դասընթացները հագեցած էին ԱԴԼ մոդուլների մշակման տեսական նյութով և գործնական աշխատանքներով, որոնք հիմնականում իրականացվում էին խմբային գործուն քննարկումներով։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր բուհից ակնկալվում է մշակել երկու մոդուլ՝ ԵՄ դասընթացավարների տրամադրած նյութերի հիման վրա։ ՎՊՀ-ն կմշակի հետևյալ երկու մոդուլները՝  «Մոդուլ 1․ Հաղորդակցական մոտեցում (ուսանողակենտրոն) և խառը/ՏՀՏ/հեռավար ուսուցման ռազմավարություն, որը հակասում է դասավանդման ավելի տարածված ավանդական մոտեցումներին», և «Մոդուլ 7․ ԱԴԼ գնահատման ռազմավարությունները (ֆորմալ և այլընտրանքային գնահատում)»։

Վերապատրաստման վերջին օրը յուրաքանչյուր համալսարան ներկայացրեց նախապես ընտրված երկու մոդուլների և դասապլանների նախնական տարբերակները, որոնք քննարկվեցին ԵՄ դասընթացավարների կողմից։ Վերջիններս արտահայտեցին իրենց դիտողություններն ու խորհուրդները ներկայացված մոդուլների ու դասապլանների կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ։

2023թ. սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում նախատեսվում է փորձարարական (պիլոտային) դասընթացների և վերապատրաստումների իրականացում  բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի համար։ 

Վերապատրաստումները մշտադիտարկելու են ԵՄ փորձագետները: Ընդհանուր առմամբ, մինչև ծրագրի  ավարտը նախատեսվում է իրականացնել փորձարարական երկու դասընթաց: