Գիտահետազոտական ուղղություններ
Գիտահետազոտական ուղություններ
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ավելի քան կեսդարյա ուսումնամանկավարժական և գիտահետազոտական գործունեության փորձը թույլ է տալիս արձանգանքել ժամանակի մարտահրավերներին: Համալսարանը կարևորում է հիմնարար և կիրառական հետազոտությունների պլանավորումը և իրականացումը։ Նրա ֆակուլտետների կառուցվածքային ուսումնագիտական հիմնական ստորաբաժանումները՝ ամբիոնները, ունեն գիտահետազոտական թեմաներ՝ երկարաժամկետ պլանավորմամբ։ Համալսարանը կարևորում է նաև գիտահետազոտական գործունեության ծավալումը միջազգային ասպարեզում, ընդ որում՝ ոչ միայն գիտաժողովների մասնակցությամբ, այլև համատեղ ծրագրերի իրականացմամբ:
Համալսարանի գիտության զարգացման 2023-2025 թվականների գերակայություններն են.
1) Հայագիտություն
2) Գիտություններ կյանքի և առողջության մասին
3) Նորագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականության օգտագործմամբ տեխնոլոգիաներ
4) Տնտեսության և հասարակության զարգացման կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար և կիրառական հետազոտություններ