Նորություններ և միջոցառումներ
Նորություններ և միջոցառումներ
CONNECT նախագծի կոնսորցիումի անդամների այցը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան
Ս/թ նոյեմբերի 10-ին Էրազմուս+ ԿԶԲԿ «Համալսարան-արդյունաբերություն» կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի կոնսորցիումի համալսարանների ներկայացուցիչներն այցելեցին Վանաձորի պետահական համալսարան։
Հյուրերը ներկայացնում էին ծրագրային երկրների հաստատությունները (Ֆինլանդիա, Ռումինիա, Լատվիա և Բուլղարիա) և գործընկեր համալսարանների հաստատությունները (Մոլդովա, Վրաստան և Հայաստան)։
Այցի նպատակն էր ծանոթանալ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ենթակառուցվածքին, ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ռազմավարական ուղղություններին, նախագծի շրջանակներում նախատեսվող SMART ձեռնարկատիրական կենտրոնի տեղակայման, համալսարանի և այլ կազմակերպությունների հետ կապի և հետագա համագործակցության պլանավորման մասին։
ՎՊՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռ. Սահակյանը ողջունեց հյուրերին՝ կարևորելով ՎՊՀ-ի ներգրավվածությունը նախագծում և նշելով, որ համալսարանի և ձեռնարկատիրական կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը մարզի տնտեսության կայունության գրավականն է։
Ռեկտորի ողջույնից հետո Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանի (Ֆինլանդիա) աշխատակցուհի Անաստասիա Չակիրը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացրեց նորարարական դասավանդման մեթոդներին վերաբերող Ապագա դասավանդման ձևավորումը. թվային հարցման և փախուստի սենյակի ստեղծում խորագրով սեմինար։
Անդամներն այցելեցին նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացան ՎՏԿ-ի գործունեության հիմնական ուղղություններին, այնտեղ տեղակայված կազմակերպություններին, նրանց գործունեությանը և հետագա հեռանկարներին։
Ծրագրի ընդհանուր նպատակներից է համալսարան-տնտեսություն կապի ամրապնդումը՝ հիմնված Արևելյան գործընկերության բուհերի խելացի (հարմարեցված) ձեռնարկատիրական մոտեցման վրա, ինչպես նաև ուսանողների և շրջանավարտների մրցակցային ուսումնասիրության (վարք, հմտություններ, մտածելակերպ) և աշխատատեղեր ստեղծելու կարողության զարգացումը http://connecterasmus.com/։












Էրազմուս+ ծրագրի CONNECT նախագծի շրջանակներում իրականացված առցանց վերապատրաստում
Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում 2021թ. հունիսի 14-ից հուլիսի 2-ը կոնսորցիումի գործըներկեր Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանը (Ֆինլանդիա) անցկացրեց առցանց վերապատրաստում «Թվային ուսուցումը համալսարանում» խորագրով։
ՎՊՀ-ից դասընթացին մասնակցեցին տարբեր ամբիոնների 14 աշխատակիցներ, որոնք բավականին մեծ աշխուժություն և հետաքրքրություն ցուցաբերեցին նորարարական դասավանդման և ուսումնառության մոտեցումներին։
Դասընթացը գլխավորապես վերաբերում էր թվային ուսուցման հիմնական գաղափարներին (առցանց ուսուցում, խառնուսուցում (հիբրիդային ուսուցում), ինքնուսուցում և այլն), ժամանակակից առցանց ուսուցման հիմնական տարրերին (տեսանյութեր, քննարկումներ, հարցաշարեր)։ Դասընթացը հնարավորություն տվեց մասնակիցներին մանրամասնորեն ծանոթանալու առցանց դասընթաց ստեղծելու մեթոդաբանությանը, տվյալների վերլուծությանը, հեղինակային իրավունքին վերաբերող խնդիրներին, առցանց լսարանում փոխներգործուն մեթոդներին (անվճար և վճարովի գործիքներ), դասընթացի կառավարման խնդիրներին։
Դասընթացի ավարտից հետո` հուլիսի 9-ին, CONNECT նախագծի տեղային համակարգող, միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը կարզմակերպել էր հանդիպում վերապատրաստման մասնակիցների հետ՝ քննարկելու աշխատակիցների տպավորությունները, վեր հանելու վերապատրաստման շնորհիվ ձեռք բերած հմտությունները և հասկանալու, թե ինչպես կարելի է կիրառել ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնականում։
Հանդիպմանը ներկայացվեց նաև ՎՊՀ-ի կողմից պատրաստված CONNECT նախագծի ծալաթերթը։














Ուսումնական այց Ռումինիա՝ Թատրոնի և կինոյի ազգային համալսարան
Մարտի 21-26-ը ՎՊՀ եռանդամ թիմը Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում հյուրընկալվել էր Ռումինիայի (ք․ Բուխարեստ) Թատրոնի և կինոյի ազգային համալսարանում (UNATC)՝ մասնակցելու հանրային հաղորդակցման մշակույթի բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթացին, որին մասնակցել էին Հայաստանի, Մոլդովայի, Լատվիայի, Վրաստանի և Ֆինլանդիայի բուհերի ներկայացուցիչները: ՎՊՀ թիմի անդամներն էին բ.գ.թ., դոցենտ, ՀԼԳ ամբիոնի ասիստենտ Հեղինե Մելքոնյանը, ՕԼԳ ամբիոնի դասախոս Լիլիթ Փարսադանյանը, Մաթ.-ինֆ. ամբիոնի դասախոս Կարինե Սիրադեղյանը:
Բուխարեստյան վերապատրաստման շրջանակներում մասնակիցներն անցել են հանրային հաղորդակցման տարբեր թեմաների նվիրված ակտիվ դասախոսությունների շարք՝ շարժումների մոդուլով ուղեկցված: Վերջինս ներկայացվել է իբրև ելույթի հաջողությունն ապահովող կարևոր նախապատրաստական գործիք: Դասընթացն ուղեկցվել է նաև ճանաչողական այցելություններով (Cinetic IT ծրագրերի կենտրոն, Avanpost ֆիլմարտադրություն, Replica հանրային թատրոն), որոնց նպատակը եղել է UNATC-ի շրջանավարտների ձեռնարկատիրական հնարավորությունների դաշտի լուսաբանումը:
Դասընթացն անցել է մասնակիցների ակտիվ և ջերմ ներգրավվածության մթնոլորտում, ինչը վստահություն է թողել շարունակական համագործակցության համար: Արժեքավոր է եղել հատկապես ծրագրի կազմակերպիչների հետ անմիջական շփման հնարավորություն ունենալը:
ՎՊՀ թիմի ներկայացուցիչները վստահեցնում են, որ կարող են զարգացնել UNATC-ում ստացած տեսական և գործնական գիտելիքները՝ պատրաստակամություն հայտնելով ՎՊՀ-ում հիմնադրվող ձեռներեցության և նորարարության զարգացման կենտրոնի (Smart Cafe) համար մշակելու հանրային հաղորդակցմանը և ինքնարտահայտման հմտություններին նվիրված ամփոփ դասընթաց:
ՎՊՀ դասախոսները բավականին տպավորված են վերադարձել հյուրընկալող համալսարանի ջերմ ընդունելությունից՝ ի դեմս ծրագրի համակարգող Ռալուկա Դրագանի, CONNECT նախագծի կազմակերպիչների՝ ի դեմս Էլենա Սիմչյուկի, և դասավանդող կազմի որակյալ աշխատանքից, դասընթացի՝ բազմամշակույթ հաղորդակցման ջերմ մթնոլորտից և ռումին ժողովրդի՝ տարբեր իրավիճակներում հյուրերի նկատմամբ դրսևորած բարեկիրթ, պատրաստակամ և ջերմ վերաբերմունքից:
Իբրև լրացուցիչ գործունեություն՝ ՎՊՀ դասախոսներն այցելել են նաև Բուխարեստի հայկական եկեղեցի և կից թանգարան՝ տեր Օշականի ուղեկցությամբ: Կատարվել է գրքերի փոխանակում. Հ. Մելքոնյանը եկեղեցու մշակույթի կենտրոնին է նվիրել ՎՊՀ-ում կազմակերպված միջազգային գիտաժողովի ժողովածուն, Կ. Սիրադեղյանը՝ իր բանաստեղծությունների ժողովածուն: Ներկայացվել է առաջարկ՝ հայկական համայնքի հետ հայագիտական թեմաներով հեռավար հանդիպումներ կազմակերպելու, ինչը ողջունվել է տեր Օշականի կողմից:






