Հանդիպում ՎՊՀ-ի ուսանողների հետ CONNECT նախագծի շրջանակներում

Հանդիպում ՎՊՀ-ի ուսանողների հետ CONNECT նախագծի շրջանակներում

    Օրերս համալսարանում մեկնարկեց Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում առաջին հանդիպումը ուսանողների հետ  ՝  «Ձեռնարկատիրական հմտությունների կիրառումը ստարտափների ստեղծման գործընթացում» թեմայով:  Սեմինարավարներ՝ քիմիայի և կենսաբանության ամբիոնի ասիստենտ, կ․գ․թ․, դոցենտ Արմենուհի Հարությունյան, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Արմինե Գևորգյան, գլխավոր հաշվապահի տեղակալ Անի Մամաջանյան:

    Մասնակիցները ծանոթացան ստարտափների տեսակներին, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման առանձնահատկություններին, hամատեղ աշխատանքային միջավայրի (Coworking) ստեղծման սկզբունքներին :

    Հանդիպումն անցավ ակտիվ հաղորդակցման և հարցուպատասխանի միջոցով:

Previous Article
Next Article