Վարժարան
Վարժարան
Տնօրեն Աղաջանյան Սամվել` պ.գ.թ. դոցենտ
Կենսագրություն
հեռ. (+374.322) 4-26-11
Սարգսյան Ալլա— փոխտնօրեն, բ․գ․թ․, ՀԼԳ ուսուցչուհի
Աղաջանյան Հասմիկ — Պատմության ուսուցչուհի
Անտինյան Տաթևիկ— Մաթեմատիկայի ուսուցչուհի
Արոյան Մարինե — ՀԼԳ ուսուցչուհի
Աքուլյան Անահիտ — Օպերատոր
Բարսեղյան Նաիրա — Մաթեմատիկայի ուսուցչուհի
Գարդիշյան Ինեսա — ՌԼԳ ուսուցչուհի
Գրիգորյան Արամ — ֆիզկուլտուրայի ուսուցիչ
Գրիգորյան Պերճուհի — Աշխարհագրության ուսուցչուհի
Դավթյան Արշալույս — Կենսաբանության ուսուցիչ
Ժամհարյան Գագիկ -Պ․գ․թ․, Պատմության ուսուցիչ
Ծատուրյան Հայկ — տնտեսվար
Ծատուրյան Ռազմիկ — ՀԼԳ ուսուցիչ
Հարությունյան Զինա — բուժքույր
Ղազարյան Լիլիթ -Բ․գ․թ․, Հլգ ուսուցչուհի
Մալումյան Սոնա — Պատմության ուսուցիչ
Մատինյան Թամարա — Կենսաբանության ուսուցչուհի
Մխիթարյան Թերեզա— Անգլերենի ուսուցչուհի
Մխիթարյան Նունե — Անգլերենի ուսուցչուհի
Նազարյան Սոս — Հոգեբան
Ներսեսյան Շուշան — կազմակերպիչ
Շահինյան Շահեն — ՆԶՊ ուսուցիչ
Շահվերդյան Տաթևիկ — Պատմության ուսուցչուհի
Պետրոյան Աննա— Անգլերենի ուսուցչուհի
Պետրոսյան Հասմիկ — Ռլգ ուսուցչուհի
Սահակյան Օֆելյա — Գրադարանավար
Սոխակյան Լիա — գործավար
Վարդազարյան Լուսինե— ֆիզիկայի ուսուցչուհի
Քոչարյան Արամ -Ֆիզկուլտուրայի ուսուցիչ
Քոչարյան Գոհար — ՀԼԳ ուսուցչուհի
Օհանյան Աննա — Ինֆորմատիկայի ուսուցչուհի
Հիմնադրվել է 1997 թվականին: Վարժարանի առաջին տնօրենը մ.գ.թ., դոցենտ Հենրիկ Սարգսյանն էր: Վերջինիս պաշտոնավարման տարիներին /մինչև 2006 թ./ վարժարանը հասավ կրթական այն մակարդակին, որն անհրաժեշտ էր բուհը բանիմաց և բարձր առաջադիմությամբ դիմորդներով համալրելուն:
1997-98 ուսումնական տարին վարժարանն սկսեց շուրջ 100 աշակերտով, 3 հոսքերով` հումանիտար (հայոց լեզու, անգլերեն, հայոց լեզու և պատմություն), ֆիզմաթ (ֆիզիկա և մաթեմատիկա), բնագիտական (քիմիա և կենսաբանություն): 2006 թ. ինստիտուտի ռեկտոր, բ.գ.դ, պրոֆեսոր Գ. Կ. Խաչատրյանի նախաձեռնությամբ բացվեց հումանիտար հոսքի ռուսաց լեզվի և ռուս գրականության խորացված ուսուցմամբ դասարանը: 2013 թ. վարժարանում բացվել է տնտեսագիտական ենթահոսքը: Ներկայումս վարժարանում սովորում է ավելի քան 360 աշակերտ:
Վարժարանի հիմնադրման առաջին իսկ օրվանից այստեղ դասավանդում են բանիմաց և փորձառու ուսուցիչներ, գիտությունների թեկնածուներ, դասախոսներ: Նրանց նվիրված աշխատանքի և աշակերտների համառության արդյունքում հանրապետական առարկայական օլիմպիադաներում վարժարանի բազմաթիվ աշակերտներ արժանացել են դիպլոմների և գովասանագրերի: Իր գոյության 20 տարիների ընթացքում վարժարանն ունեցել է 7 ոսկե և 1 արծաթե մեդալակիր: Վարժարանն ավարտելուց հետո էլ նրա շրջանավարտները շարունակում են բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը: Նրանցից շատերը բարձր առաջադիմությամբ ուսանել և այսօր էլ ուսանում են ՎՊՀ- ում և հանրապետության այլ հեղինակավոր բուհերում: Բարի ավանդույթներն այսօր էլ շարունակվում են: Վարժարանի աշակերտները հնարավորություն ունեն օգտվելու համալսարանի լաբորատորիաներից, գրադարանից, իսկ համալսարանի ուսխորհրդի հետ համատեղ պարբերաբար կազմակերպվող միջոցառումները հնարավորություն են տալիս սերտացնել շփումն ու համագործակցությունը ուսանողների և աշակերտների միջև:
Ակտիվ համագործակցություն է տարվում նաև վարժարանի առարկայական մեթոդմիավորումների և համալսարանի դասախոս մեթոդիստների միջև: Ընդառաջ գնալով կրթական համակարգում այսօր ընթացող բարեփոխումներին` վարժարանում տարվում է ուսումնառությունը ավագ դպրոցի չափորոշիչներին և ծրագրային պահանջներին համապատասխան կազմակերպելու գործընթաց, ինչը պայմանավորված է ՎՊՀ հենակետային վարժարանը Լոռու մարզի հանրակրթական ավագ դպրոցների շարքում իբրև առաջատար տեսնելու` համալսարանի ղեկավարության վճռականությամբ: