Դրամաշնորհային ծրագրեր

Դրամաշնորհային ծրագրեր

Պաշտոնական վեբկայք ՝   http://scs.am/am/

Դրամաշնորհների էջ՝ https://grants.scs.am/

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն նպաստում է.

  • գիտության բնագավառի բնականոն գործունեության զարգացման ապահովմանը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.
  • հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացմանը և պահպանմանը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորմանը:

Պաշտոնական վեբկայք՝    https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/

Հայաստանյան վեբկայք՝    https://erasmusplus.am/

«Erasmus+»-ը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որ միտված է խթանելու կրթությունը և վերապատրաստումը Եվրոպայում և հարևան գործընկեր երկրներում։ Ծրագիրը բաղկացած է երեք մեծ գործողություններից։

Պաշտոնական վեբկայք ՝ https://escs.am/am/category/grantsprograms

Պաշտոնական վեբկայք՝    https://ec.europa.eu/programmes/horizon2020/en

Հայաստանյան վեբկայք՝    http://h2020.sci.am/

Ֆեյսբուքյան էջ՝                    https://www.facebook.com/2020horizon   

                                                   https://www.facebook.com/EUresearchResults

Կոնտակտային տվյալներ՝ Մարշալ Բաղրամյան 24, սենյակ 17, Երևան 0019 ՀՀ,

հեռ․՝ (+374 10) 52 54 32

«Հորիզոն 2020»-ը հետազոտությունը և նորարարությունը խթանող ԵՄ-ի ամենամեծ ծրագիրն է։

Պաշտոնական վեբկայք՝ http://www.cfep.am/hy/current/innovation-fund/

«Կրթական ծրագրերի կենտրոնի» հիմնական նպատակը ՀՀ կրթության ոլորտում որակի, համապատասխանության, հասանելիության և արդյունավետության բարելավմանը ուղղված ծրագրերի իրականացումն է:

Հայաստանյան վեբկայք՝    https://www.usaid.gov/armenia

Պաշտոնական վեբկայք՝    https://www.usaid.gov/news-information

Դրամաշնորհներ՝    https://www.usaid.gov/work-usaid/get-grant-or-contract/grant-and-contract-process

«USAID»-ը համագործակցում է Հայաստանի Հանրապետության հետ կայուն և ժողովրդավարական հասարակության խթանման, տնտեսական աճի, էներգետիկ անվտանգության ամրապնդման և սոցիալական ոլորտի բարեփոխումներին աջակցելու ուղղությամբ: «USAID»-ի առաքելության հիմքում ընկած է գործընկերային լուրջ համագործակցությունը՝ ուղղված կայուն զարգացմանը:

Կոնտակտային տվյալներ՝ Ամերիկյան պողոտա, 0082, Երևան, հեռ․ ՝ (37410) 46 47 00, էլ․ հասցե՝ open@usaid.gov

Պաշտոնական վեբկայք՝    http://ansef.org/press-releases/2019/6/28/ansef-announces-2020-competition

Հայկական ազգային գիտության և կրթության հիմնադրամը (Armenian National Science and Education Fund — ANSEF) ՀՀ-ում գիտահետազոտական աշխատանքների խթանման համար տրամադրում է ֆինանսական և այլ նյութական ռեսուրսների աջակցություն։ Մրցույթները հայտարարվում են սովորաբար մայիս ամսից և հայտադիմումների վերջնաժամկետը լինում է մոտավորապես օգոստոսի 31-ը։ Արդյունքները հրապարակվում են հունվարին։ Բոլոր դիմորդները պետք է օգտվեն «ANSEF» հարթակից (ANSEF portal)։ Դիմում-հայտերը պետք է լինեն անգլերեն լեզվով։ Յուրաքանչյուր դրամաշնորհ ԱՄՆ $5,000 է և տևում է մեկ տարի։

Պաշտոնական վեբկայք՝    https://www.fast.foundation/

«FAST» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնոլոգիայի զարգացմանը երեք հիմնական ուղղություններով` կրթություն, հետազոտություն և առևտրայնացում, որոնք գիտության էկոհամակարգի զարգացման հիմնական շարժիչ ուժերն են:

Էլ․ հասցե՝ info@fast.foundation

Հեռ․՝ 060740044

Պաշտոնական վեբկայք՝    https://www.visegradfund.org/apply/grants/

«Visegrad fund» հիմնադրամը տրամադրում է դրամաշնորհներ՝ հետևյալ ուղղություններով․

  • Մշակույթ և ինքնություն — ամրապնդում է տարածաշրջանային և եվրոպական ինքնությունը Վիշեգրադի մարզում մշակութային ընդհանուր նախաձեռնությունների միջոցով:
  • Կրթություն և կարողությունների զարգացում — բարձրացնում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի մրցունակությունը քաղաքացիների կատարելագործման միջոցով:
  • Նորարարություն, հետազոտություն և զարգացում, ձեռներեցություն — խթանում է նորարարությունները և համատեղ հետազոտությունները՝ նպաստելովտարածաշրջանային տնտեսական զարգացման առաջխաղացմանը:
  • Ժողովրդավարական արժեքներ և լրատվամիջոցներ, աջակցություն — առաջ է մղում ժողովրդավարական արժեքները, աջակցում է մարդու իրավունքներին և փոքրամասնություններին, նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը, ամրապնդում է լրատվամիջոցների ազատությունն ու տեղեկատվության հասանելիությունը:
  • Հանրային քաղաքականություն և ինստիտուցիոնալ գործընկերություն —նպաստում է լավ կառավարմանը և ապահովում է հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունը:
  • Տարածաշրջանային զարգացում, շրջակա միջավայր, զբոսաշրջություն —աջակցում է շրջակա միջավայրի և զբոսաշրջության ռազմավարության զարգացմանը:
  • Սոցիալական զարգացում — աջակցում է ներառական հասարակությունն ու համերաշխությունը թանող նախագծերին:

Ծրագիրն ունի հայտերի ընդունման երեք շրջան, որոնք հրապարակվում են վերջնաժամկետներից 30 օր առաջ` փետրվարի 1-ին, հունիսի 1-ին, հոկտեմբերի 1-ին: Այս ժամանակահատվածից դուրս հնարավոր չէ դիմել ֆինանսավորման համար: Արդյունքները հայտարարվում են վերջնաժամկետից 60 օր անց:

Ծրագրին կարելի է դիմել դրամաշնորհների համար, եթե բուհը համագործակցություն հաստատի «Visegrad fund»-ի առնվազն 3 երկրների կազմակերպությունների հետ: «Visegrad fund»-ի երկրներն են՝ Չեխիա, Հունգարիա, Լեհաստան և Սլովակիա։

Պաշտոնական վեբկայք՝    https://www.crdfglobal.org/grants/funding-opportunities

Խորհուրդներ դիմորդներին՝         https://www.crdfglobal.org/grants/information-applicants

Հետազոտության բնագավառները՝

https://www.crdfglobal.org/sites/default/files/crdf-global-research-areas_updated-june-2015.pdf

Պաշտոնական վեբկայք՝    https://www.cost.eu/

Ուղեցույցներ՝ https://www.cost.eu/funding/how-to-get-funding/documents-and-guidelines/

Գիտության և տեխնոլոգիայի եվրոպական համագործակցությունը հետազոտական ​​ցանցերի ստեղծման գործընթացը ֆինանսավորող կազմակերպություն է, որը կոչվում է «COST Actions»: Այս ցանցերը համագործակցության բաց տարածք են առաջարկում Եվրոպայում և Եվրոպայից դուրս գիտնականների միջև և դրանով խթանում են հետազոտական ​​նախաձեռնությունները և նորարարությունները: «COST»-ը գործում է ներքևից վեր, ինչը նշանակում է, որ հետազոտողները կարող են ստեղծել ցանց՝ հիմնվելով իրենց սեփական հետազոտական ​​հետաքրքրությունների և գաղափարների վրա, առաջարկ ներկայացնելով «COST» բաց մրցույթին: Առաջարկը կարող է լինել ցանկացած գիտական ​​ոլորտում: «COST» գործողությունները խիստ միջառարկայական են և բաց: Հնարավոր է միանալ ընթացիկ գործողություններին, որոնք ֆինանսավորվում են չորս տարվա ժամանակահատվածում: Նրանք բազմաշահառուներ են, որոնցում հաճախ ներգրավված են մասնավոր հատվածը, քաղաքականություն մշակողները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը: 1971 թվականից ի վեր «COST»-ն ստանում է ԵՄ ֆինանսավորում հետազոտական ​​և նորարարական տարբեր ծրագրերի շրջանակներում, ինչպիսին է «Հորիզոն 2020»-ը:

Պաշտոնական վեբկայք՝    https://appear.at/en/

«APPEAR»-ը ավստրիական ծրագիր է, որը մշակվել և ֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման գործակալության(Austrian Development Cooperation)կողմից, Ավստրիայի զարգացման համագործակցության կողմից, որի հիմնական նպատակն է նպաստել բարձրագույն կրթությանը և հետազոտության զարգացմանը:

Պաշտոնական վեբկայք՝ https://si.se/en/

Շվեդական  ինստիտուտը (SI) ձգտում է ամրապնդել Շվեդիայի հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը Բալթիկ ծովի շրջակայքում գտնվող երկրների և ԵՄԱրևելյան գործընկերության երկրների հետ:

Պաշտոնական վեբկայք՝    https://www.daad.am/

Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալությունը հնարավորություն է ընձեռում ուսանողներին և հետազոտողներին՝ անցկացնել ուուսումը կամ հետազոտթյունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության բուհերում։

Պաշտոնական վեբկայք՝    https://gulbenkian.pt/en/

Դրամաշնորհներ՝    https://gulbenkian.pt/en/grants-gulbenkian/

«ԳալուստԳյուլբենկյան» հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրում հայագիտության բնագավառում հետազոտություններ կատարելու համար՝ հայազգի ուսանողներին նաև տրամադրելով կրթաթոշակներ։

Պաշտոնական վեբկայք՝ https://ec.europa.eu/research/mariecurieactions/node_en

«Մարի Սկլոդովսկա-Կյուրի»-ի գործողություններն աջակցում են հետազոտողներին իրենց կարիերայի բոլոր փուլերում՝ անկախ տարիքից և ազգությունից: Բոլոր բնագավառների հետազոտողներն իրավունք ունեն դիմելու ֆինանսավորման համար: Ծրագիրը նաև խթանում է արդյունաբերության և գիտական հաստատությունների միջև համագործակցությունը նորարարական լուծումների և կարիերայի զարգացման համար:

Պաշտոնական վեբկայք՝    https://www.rfbr.ru/rffi/ru/

Գործող դրամաշնոհներ՝    https://www.rfbr.ru/rffi/ru/contest

«Հիմնարար ուսումնասիրություններ» ռուսական հիմնադրամը պարբերաբար հայտարարում է ՀՀ-ի հետ համատեղ մրցույթներ։

Պաշտոնական վեբկայք՝    https://www.entwicklung.at/en/

Գործող դրամաշնորհներ՝  https://www.entwicklung.at/en/projects/current-projects/map/

Հայաստանին տրամադրված դրամաշնորհներ՝            https://www.entwicklung.at/en/countries/south-caucasus/armenia

Ավստրիական զարգացման գործակալությունը համագործակցում է ՀՀ-ի հետ՝հատկապես գյուղատնտեսության ոլորտում։

Պաշտոնական վեբկայք՝    https://www.undp.org/

Հայաստանյան վեբկայք` https://www.am.undp.org/content/armenia/en/home.html

Միացյալ ազգերի զարգացման ծրագրի հիմնական ուղղություններն են․

  • աղքատության վերացում,
  • կառուցվածքային վերափոխումներ,
  • կայունության հաստատում:

Պաշտոնական վեբկայք՝  ՝   https://grants.at/en/

OeAD-ն գրեթե 60 տարի է աջակցում և կապում է մարդկանց և հաստատություններին կրթության, գիտության, հետազոտության և մշակույթի ոլորտներում: Որպես Ավստրիայի Հանրապետության գործակալություն, OeAD-ն նպաստում է ներառական, հավասար և բարձրորակ կրթությանը: OeAD-ի գործունեության ոլորտները գտնվում են Ավստրիայում, Եվրոպայում և միջազգային առաջատար երկրներում: Կայք էջում տրամադրվում է տեղեկատվություն ուսանողական, հետազոտական, փորձարարական և այլ դրամաշնորհների վերաբերյալ։