ՎՊՀ-ում կայացած միջազգային գիտաժողովի արձագանքներից
2017 թվականին Վանաձորի պետական համալսարանում կայացավ միջազգային ներկայանալի գիտաժողով` նվիրված ՀՀ ակադեմիկոս, փիլիսոփա-լեզվաբան Էդուարդ Աթայանի ծննդյան 85-ամյակին: Գիտաժողովի համբավը սփռվեց համալսարանի պատերից շատ հեռու, որին արձագանքեցին տարբեր երկրներից, իսկ մեր հանրապետությունում, ի թիվս այլոց, հետաքրքիր զրույց անցկացրեց «ՎԷՄ» ռադիոկայանը, որտեղ բանասիրական գիտությունների թեկնածուներ Աշոտ Աբրահամյանը և Դավիթ Գյուլզատյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանը «Ակունք» ռադիոհանդեսի հեղինակ, լրագրող Հասմիկ Գուլակյանի ուղղորդմամբ ներկայացրին Էդուարդ Աթայան մարդուն և գիտնականին, ինչպես նաև արժանի գնահատականներ հնչեցրին Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի և ղեկավարության հասցեին գիտաժողովը, միջազգային չափանիշներին հարիր, արժանավորապես անցկացնելու համար:
Ստորև` ռադիոզրույցի ձայնագրությունը
http://vem.am/hy/1973?fbclid=IwAR0u962NeppOIY2_X-5vKbRfT90RU3RG8sgMz7QYU7yYUAJ7_YtyFNsIyxo