ArmDoct

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)
«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում մարտի 4-6-ը տեղի ունեցավ եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով: Աշխատաժողովին ՎՊՀ-ից մասնակցում էին հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Ա. Սանթոյանը և Հ. Հարությունյանը, ավագ մեթոդիստ Ս. Մուրադյանը և կրթական բարոփոխումների և վերապատրաստման կենտրոնի վերապատրաստման աշխատանքների համակարգող մասնագետ Ռ. Աբովյանը:
Առաջին օրը միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրաթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը, որը ներկայացրել է նախարարության տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ։
Աշխատաժողովին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Վերջինիս համոզմամբ տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված գիտությունը Հայաստանի Հանրապետությունում այլընտրանք չունի:
Աշխատաժողովին ներկա էր նաև մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, որը բուհերի հավատարմագրման ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներից առանձնացրեց կիրառելի գիտելիքի պակասը։ Նա համոզմունք հայտնեց, որ այս ծրագիրը էական լուծումներ կտա՝ դոկտորական դպրոցներ ստեղծելով, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապ ապահովելով։ Նա կարևորեց նաև դոկտորական և մագիստրոսական կրթության փոխադարձ կապը:
Աշխատաժողովի առաջին օրը ԵՄ գործընկերները ներկայացրել են դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակներով։ Ծրագրի անդամները՝ ՀՀ ութ բարձրագույն ուսումնական հաստատությունների և երկու գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ՝ սահմանակարգային ղեկավարներ և հետազոտողներ, ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց հիմքով ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։
Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստակեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ զալցբուրգյան սկզբունքներին համահունչ։
Աշխատաժողովի ընթացքում բուհերի և հանրային այլ ոլորտների գործընկերներ ներկայացրին համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։ Աշխատաժողովն ամփոփվեց համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպմանը վերաբերող քննարկումներով:









































25.12.2020 տեղի ունեցավ ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը ՎՊՀ ասպիրանտների և հայցորդների հետ: Քննարկվեցին ՀՀ-ում ասպիրանտական կրթության քաղաքականությանը, ընդունելությանը, կազմակերպմանը և աստիճանաշնորհմանը վերաբերող հարցեր: Ասպիրանտները ներկայացրին իրենց տեսակետները, ինչպես նաև բարելավման առաջարկություններ: Հանդիպումից հետո ՎՊՀ աշխատանքային խումբը ամփոփեց ներկայացված խնդիրները ու առաջարությունները և դրանց բարելավմանը միտված միջոցառումները:






«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի,
արդյունաբերության պահանջներին ԵՎ ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)
Էրազմուս + ՀԳ2 Կարողությունների զարգացման ARMDOCT նախագիծ (609850-EPP-1-2019-1-AM-EPPKA2-CBHE-SP)
Տևողությունը՝ 36 ամիս (2020-2023)
ARMDOCT նախագիծը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Նախագիծը նպատակ ունի խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։
Նախագծի առանձնահատուկ նպատակներն են․
- Բարձրագույն ուսումնական հաստատությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում։
- Ազգային նոր քաղաքականության, իրավական փաստաթղթերի մշակում և ԿԳՄՍ կողմից փորձնական ներդրման նպատակով հաստատում։
- Ինստիտուցիոնալ քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում ազգային վերափոխված փաստաղթերի հիման վրա և Դոկտորական կրթության կազմակերպման ձեռնարկի մշակում։
- Դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ Բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։
ARMDOCT նախագծի գործընկերները
Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, 8 բարձրագույն ուսումնական հաստատություն և 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախագծի համակարգող
Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ)
Նախագծի ՀՀ գործընկերներ
- Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ)
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ) 3. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
- Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան (ՎՊՀ)
- Երևանի Վ․ Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական համալսարան (ԵՊԼՀ)
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)
- ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ)
- ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ԳԿՄԿ)
- ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿՀՄՍ)
Նախագծի ԵՄ գործընկերներ
- Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան (Պորտուգալիա)
- Տերամոյի համալսարան (Իտալիա)
- Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան (Ֆրանսիա)
- Վիլնիուսի պետական համալսարան (Լիտվա)
Նախագծի պաշտոնական կայքը՝ https://armdoct.com/
Էրազմուս+ ARMDOCT նախագծի մեկնարկային հանդիպում

Փետրվարի 4-ին կայացավ 2020 թ. հունվարին մեկնարկած Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան (ARMDOCT)» նախագծի մեկնարկային հանդիպումը։ ՎՊՀ-ը մասնակցում է ARMDOCT նախագծին, որը նպատակ ունի Զալցբուրգի սկզբունքներին համահունչ բարեփոխել 3-րդ աստիճանի կրթությունը Հայաստանում՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի և ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման միջոցով։
Քննարկումները վարեցին ARMDOCT ծրագրի եվրոպացի համագործակիցները Պորտուգալիայից, Իտալիայից, Լիտվայից և Ֆրանսիայից, ովքեր ՀՀ համագործակիցների հետ միասին առաջիկայում կներկայացնեն եվրոպական լավագույն փորձը և դոկտորական կրթության որակի բարելավման հնարավոր լուծումները։













































«ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԵՒ ԵՄ ՓՈՐՁԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» (ARMDOCT)
REFORMING DOCTORAL EDUCATION IN ARMENIA IN LINE WITH NEEDS OF ACADEMIA, INDUSTRY AND CURRENT EU PRACTICES (ARMDOCT)
Էրազմուս+ ARMDOCT նախագծի մեկնարկային հանդիպում
https://www.vsu.am/news-am/1820-armdoct
«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)
Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-16-ը տեղի ունեցավ եռօրյա աշխատաժողով՝ «ՀՀ-ում դոկտորական կրթության իրավական կարգավորում» խորագրով: Աշխատաժողովին ՎՊՀ-ից մասնակցում էին ՎՊՀ ռեկտոր Ռ․ Սահակյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Ա. Սանթոյանը և Հ. Հարությունյանը, ավագ մեթոդիստ Ս. Մուրադյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Ա․ Կյուրեղյանը: Քննարկվեցին ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգին, բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կրթության կազմակերպման և աստիճանաշնորհման գործընթացի իրականացման ֆինանսական նոր մեխանիզմներին, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի վերափոխումներին վերաբերող հարցեր։





















Հարգելի գործընկերներ
ԵՄ գործընկերների փորձը ուսումնասիրելու համար ERASMUS+ARMDOCT և MODEST նախագծերը միավորվել և նախաձեռնել են վեբիրնարների համատեղ շարք գործընկեր հաստատություններում դոկտորական կրթություն կազմակերպող կառույցների (մասնավորապես դոկտորական դպրոցների) վերաբերյալ:
Առաջին նիստի ընթացքում, որը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժ.1200-ին, Ֆրանսիայի փորձը կներկայացնի Ժան Մուլեն 3 համալսարանների իրավագիտության ավագ դասախոս Գիյոմ Ռուսեթը:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունվարի 17-ը գրանցվել հետևյալ հղումով
Էրազմուս+ «ARMDOCT» ծրագրի շրջանակներում անցկացված աշխաըաժողով Վիլնյուսում
Էրազմուս+ ARMDOCT Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում մայիսի 3-5-ն ընկած ժամակահատվածում Վիլնյուսի համալսարանում կայացավ «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողովը։ Վերջինիս մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան 40 ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ։
Այցը թիրախավորում էր Զալցբուրգյան սկզբունքներից երեքը, մասնավորապես՝ դոկտորական ծրագրերի բազմազանության, նորարարական կառուցվածքների և շարժունության խթանումը։ Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Արունաս Պովիլյունասը, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Կարեն Քեռյանը և ARMDOCT ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը։
Ողջունելով մասնակիցներին` Արունաս Պովիլjունասը ընդգծեց դոկտորական կրթության բարեփոխումների և միջազգային համադրելիության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այս գործընթացում ի դեմս Վիլնյուսի համալսարանի ARMDOCT ծրագիրն ունի հուսալի և պատրաստակամ գործընկեր. «Զալցբուրգյան սկզբունքներով խրախուսվում են Հայաստանում մեկնարկած բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները, ինչպես նաև համագործակցության ապահովումը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ու Եվրոպական հետազոտական տարածքի միջև։ Ազգային մակարդակով արդեն իսկ իրականացված և նախատեսվող գործողություններն, անշուշտ, հանգեցնելու են զարգացման, դոկտորական ծրագրերի բազմազանության և նորարարական կառուցվածքների ներդրման, որոնցից մեկն էլ կարող է լինել դոկտորական դպրոցը»։
Կարեն Քեռյանի խոսքով՝ միջազգայնացման և գիտական աշխարհին համընթաց քայլելու համար Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի բարեփոխումներն այլընտրանք չունեն։ Վերջինս կարևորեց ARMDOCT ծրագրի, ինչպես նաև դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված` ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացված մյուս ծրագրերի դերը և հավելեց, որ ARMDOCT ծրագրի մեկնարկից ի վեր աշխատախմբի կողմից արդեն իսկ հսկայական աշխատանք է իրականացվել։ Անդրադառնալով դոկտորական կրթության առկա մարտահրավերներին Կ․ Քեռյանը մտահոգիչ է համարում Հայաստանում գիտնականների բարձր տարիքն ու այն փաստը, որ ասպիրանտուրան ավարտածների հիմնական մասը չի պաշտպանում ատենախոսությունները․ «Գիտնականների միջին տարիքը Հայաստանում բավականին բարձր է և սերնդափոխության հարցը հույժ կարևոր է ու արդիական, իսկ սերնդափոխության համար ակյունաքարային դեր են խաղում ասպիրանտները։ Այդ իսկ պատճառով հարկավոր է հնարավորինս գրավիչ դարձնել ասպիրանտ լինելը՝ թե բովանդակային, թե ֆինանսական տեսանկյունից։ Ասպիրանտներին տրվող կրթությունը պետք է պատրաստի նրանց վաղվա գիտնական ու դասախոս դառնալուն։ Ընդունելությունից մինչ ատենախոսության պաշտպանություն անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարելու, որակական նոր չափանիշներ դնելու և նոր հնարավորություններ ստեղծելու, որի արդյունքում կունենանք ավելի լավ պլանավորված հետազոտություն, պաշտպանողների բարձր տոկոս և բարձրորակ ատենախոսություններ», – նշեց ԲՈԿ-ի նախագահը։
Արևիկ Օհանյանը, ներկայացնելով ARMDOCT ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները, կարևորեց հետևյալը․ «Ըստ Զալցբուրգյան սկզբունքների` երրորդ աստիճանի կրթական ծրագրերի բազմազանությունն առանցքային առավելություն պետք է լինի (այդ թվում՝ համատեղ դոկտորական ծրագրերը, որոնք առաջարկում են, օրինակ, տարբեր երկրների երկու համալսարանները)։ Նորարար կառուցվածքների ներդրմամբ հնարավոր կլինի խթանել միջառարկայական ուսուցումը, փոխանցելի հմտությունների զարգացումը, ինչպես նաև աշխարհագրական, միջառարկայական, միջբնագավառային և միջազգային շարժունության հնարավորությունները՝ բուհերի, գիտական կազմակերպությունների և այլ գործընկերների կայուն համագործակցությամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ, տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են միջբուհական, բուհ-ԳԱԱ ինստիտուտներ, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն համագործակցությունները․ ARMDOCT ծրագրի շրջանակներում ոչ միայն վերոհիշյալ համագործակցությունների համար իրավական համապատասխան բազա կստեղծվի, այլ նաև օրինակելի դոկտորական ծրագրեր՝ կոնսորցիումի անդամների սերտ համագործակցությամբ»։ Ամփոփելով խոսքը` Ա․ Օհանյանը հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակներում կստեղծվեն ապագամետ նոր դոկտորական ծրագրեր՝ գրավիչ նաև միջազգային ուսանողների համար։
Լիտվայի կառավարության, Եվրոպական համալսարանների ներկայացուցիչների և ՀՀ ԲՈԿ-ի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ նպատակ հետապնդելով բացահայտել դոկտորական կրթության կազմակերպման լավագույն փորձը, վերջինս տեղայնացնել հայաստանյան բուհերում, ինչպես նաև իրականացնել բարեփոխումներ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում:
Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատանքներին մասնակցում էին ռեկտոր Ռ.Սահակյանը, «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի դոցենտ Ա. Սանթոյանը, «Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի դոցենտ Ա.Կյուրեղյանը, «Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի վարիչ Հ.Օհանյանը:












Էրազմուս+ «ARMDOCT» ծրագրի շրջանակներում անցկացված աշխատաժողով Տերամոյում
Էրազմուս+ ARMDOCT Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում նոյեմբերի 15-17-ն ընկած ժամակահատվածում Իտալիայի Տերամոյի համալսարանում կայացավ «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Տերամոյի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողովը։ Վերջինիս մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան 50 ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ:
Այցի նպատակն էր ծանոթանալ Իտալիայում դոկտորական կրթության կազմակերպման գործընթացին և վերջին տարիների բարեփոխումներին, դոկտորական ծրագրերի նորարարական կառուցվածքներին` արդյունաբերական, ազգային, համագործակցային և այլ դոկտորական ծրագրեր, ինչպես նաև Տերամոյի համալսարանում հետազոտական աշխատանքների որակի ապահովման մեխանիզմներին: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան Տերամոյի համալսարանի ռեկտոր Դինո Մաստրոկոլան, պրոռեկտորներ՝ Պաոլա Պիտիան (Միջազգայնացման և համատեղ ուսումնական ծրագրերի գծով պրոռեկտոր), Բարբարա Բարբոնին (Դոկտորական կրթության գծով պրոռեկտոր), Դարիո Կոմպանյոնը (Գիտահետազոտական աշխատանքների գծով պրոռեկտոր), ինչպես նաև ARMDOCT ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, Դինո Մաստրոկոլան ընդգծեց դոկտորական կրթության բարեփոխումների և միջազգային համադրելիության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այս գործընթացում ի դեմս Տերամոյի համալսարանի ARMDOCT ծրագիրն ունի հուսալի և պատրաստակամ գործընկեր։ Մեջբերելով համալսարանի առաքելությունը վերջինս նշեց․ «Տերամոյի համալսարանն իր առաքելությունը նախանշում է երեք մակարդակներում` ուսուցում, հետազոտություն և հանրային ծառայություն։ Մենք կարևորում ենք առաջխաղացումը, միջազգայնացումն ու կայուն զարգացումը, և այս համատեքստում ուրախալի է, որ Հայաստանում մեկնարկած բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները համահունչ են Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ու Եվրոպական հետազոտական տարածքի առաջնահերթություններին։ Ուրախ եմ նաև, որ մենք՝ ի դեմս Տերամոյի համալսարանի, մասնակից ենք դառնում Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման կարևորագույն գործին»։
Տերամոյի համալսարանի պրոռեկտորները ողջունելով ներկաներին կարևորեցին ARMDOCT ծրագրի և դոկտորական կրթության բարեփոխմանը միտված մյուս ծրագրերի դերը։ Վերջիններս ակտիվ մասնակցելով ծրագրի աշխատանքներին մեկնարկից ի վեր՝ փաստեցին, որ գործընկերների կողմից արդեն իսկ հսկայական աշխատանք է իրականացվել և, որ միջազգայնացման համատեքստում Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի բարեփոխումներն այլընտրանք չունեն։
Արևիկ Օհանյանը ներկայացնելով ARMDOCT ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները կարևորեց հետևյալը. «Ծրագրի հաջող իրականացմանը մեծապես նպաստում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ կիսելով ծրագրի տեսլականը, որն է՝ բարեփոխել դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ: Այս փուլում, ծրագրի հիմնական ձեռբերումներից է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգի հաստատումն ու գործարկումը։ Սա քայլ առաջ էր՝ հնարավորություն տալով և աջակցելով դոկտորական կրթության զարգացման, դոկտորական ծրագրերի բազմազանության և նորարարական կառուցվածքների ներդրման համար։ Հայեցակարգի հիման վրա մշակվել և վերամշակվել են նաև բարձրագույն կրթության երրորդ աստիճանը կարգավորող համապատասխան իրավական փաստաթղթերն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք այժմ գտնվում են քննարկման և վերանայման փուլում, իսկ առաջիկայում նախատեսվում է ապահովել դրանց պիլոտային ներդրումը»։ Ամփոփելով խոսքը Ա․ Օհանյանը կարևորեց նաև կոնսորցիումի անդամների միջև երկարաժամկետ համագործակցության խթանումը՝ հույս հայտնելով, որ ARMDOCT ծրագիրը մի շարք նոր համագործակցությունների և միջազգային համատեղ դոկտորական ծրագրերի մեկնարկի սկիզբ կդառնա։
Միջոցառման ընթացքում ՀՀ բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները ներկայացրեցին իրենց պլանները դոկտորական դպրոցների/ ծրագրերի զարգացման ուղղությամբ։ Բացի թեմատիկ մի շարք ներկայացումներն ու փորձի փոխանակման հանդիպումները, եվրոպական համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ նպատակ հետապնդելով բացահայտել դոկտորական կրթության կազմակերպման լավագույն փորձը, վերջինս տեղայնացնել հայաստանյան բուհերում, ինչպես նաև իրականացնել բարեփոխումներ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում:
Այցի շրջանակներում, մասնակիցների համար կազմակերպվել էին շրջայցեր և փորձի փոխանակման հանդիպումներ Տերամոյի համալսարանի տարբեր կառուցվածքային միավորներում՝ ինկուբատորներ, լաբորատորիաներ, հետազոտական կենտրոններ և այլն)։
Նշենք, որ Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University-ի համակարգմամբ ծրագրի անդամ 15 հաստատությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվել են՝ բարեփոխելու Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը, ինստիտուցիոնալ ընթացակարգերը։
Այցին մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները, այդ թվում՝ Վանաձորի պետական համալսարանի աշխատանքային խումբը՝ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, ծրագրի համակարգող Արեն Սանթոյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Հերմինե Բաբուռյանը :
Ծրագրի հայաստանյան գործընկերները ներկայացրին իրենց համալսարաններում տարվող աշխատանքները՝ այս պահին որ փուլում են դոկտորական կրթության բարեփոխումները, և առհասարակ ինչ աշխատանքներ են տարվում ծրագրի շրջանակներում, ինչ խոչընդոտներ են առկա դոկտորական կրթության բարելավման գործընթացներում:
Հանդիպման ընթացքում հայաստանյան բուհերի ներկայացուցիչները անդրադարձան ծրագրի սահմաններում համալսարաններում ձևավորվող դոկտորական դպրոցներին։
Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը ներկայացրեց Վանաձորի պետական համալսարանի հետագա անելիքները, այն է` իրականացնել կրթական ծրագրերի միջազգային բենչմարքինգ` ասպիրանտուրայի ուսումնական ծրագրերը նոր պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, իրականացնել համագործակցություն ներպետական և միջազգային ներբուհական մակարդակներում՝ միջգիտակարգային հետազոտությունների կատարման նպատակով՝ մշակելով մեխանիզմներ ատենախոսությունների համատեղ ղեկավարման համար, որը նախատեսում է հայաստանյան և արտասահմանյան բուհերի մասնագետների ներգրավում:



















