Արդյունքներ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ծրագրի մեկնարկից առ այսօր ՎՊՀ-ի հինգ ուսանողներ արդեն անցել են մագիստրոսական ուսումնառության առաջին տարին Պոզնանի Ադամ միցկևիչի համալսարանում և ներկայումս շարունակում են իրենց կրթությունը ՎՊՀ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայում: «Պոզնանը մեզ կհիշի որպես հինգ հայ աղջիկներ»,-ասում է ծրագրի ուսանողուհիներից մեկը՝ Անի Մալոյանը: Վերջինս իր չորս կուրսընկերուհիների՝ Գոհար Շահումյանի, Մանե Մարուքյանի, Աննա Բալայանի և Ռաիսա Ազոյանի հետ Ադամ Միցկևիչի համալսարանում ակտիվորեն մասնակցել է ուսումնական և արտաուսումնական մի շարք միջոցառումների և ներկայացրել Վանաձորի պետական համալսարանը: 

Նկարներում՝ 

1. ԱՄՀ-ում Համաշխարհային մշակութային փառատոնի «Կովկասյան օրեր» միջոցառման շրջանակներում Հայաստանի մշակույթը ներկայացնելիս։
2-3. Պոզնանում կայացած Ոդիսականի օրերին նվիրված հանրային ելույթի ժամանակ «Ոդիսականի» հայերեն թարգմանությամբ հատընտիր հատվածների ընթերցանությանը։
4. «Անտիկ մոտիվները «Հարի Փոթերում» միջոցառմանը, որը կազմակերպվել էր ԱՄՀ-ի ուսանողների կողմից։ Միջոցառման հիմնանան նպատակն էր բացահայտել անտիկ աշխարհի ազդեցությունը Ռոուլինգի «Հարի Փոթեր» վիպաշարի վրա, կախարդանքների ծագումնաբանությունը, լատիներեն անվանումները։
5. Հայկական տոլման ներկայացնելիս:

Ներկայումս ՎՊՀ-ի երեք ուսանողներ՝ երկուսը՝ «անգլերեն լեզու և գրականություն» և մեկը՝ «ռուսաց լեզու և գրականություն» բաժիններից, անցնում են ուսումնառության առաջին տարին Պոզնանի Ադամ Միցկևիչի համալսարանում: