CONNECT նախագծի կոնսորցիումի անդամների այցը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան

CONNECT նախագծի կոնսորցիումի անդամների այցը Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան

Ս/թ նոյեմբերի 10-ին Էրազմուս+ ԿԶԲԿ «Համալսարան-արդյունաբերություն» կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT)  նախագծի կոնսորցիումի համալսարանների ներկայացուցիչներն այցելեցին Վանաձորի պետահական համալսարան։

Հյուրերը ներկայացնում էին ծրագրային երկրների հաստատությունները (Ֆինլանդիա, Ռումինիա, Լատվիա և Բուլղարիա) և գործընկեր համալսարանների հաստատությունները (Մոլդովա, Վրաստան և Հայաստան)։

Այցի նպատակն էր ծանոթանալ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ենթակառուցվածքին, ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ռազմավարական ուղղություններին, նախագծի շրջանակներում նախատեսվող SMART ձեռնարկատիրական կենտրոնի տեղակայման, համալսարանի և այլ կազմակերպությունների հետ կապի և հետագա համագործակցության պլանավորման մասին։

ՎՊՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռ. Սահակյանը ողջունեց հյուրերին՝ կարևորելով ՎՊՀ-ի ներգրավվածությունը նախագծում և նշելով, որ համալսարանի և ձեռնարկատիրական կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը մարզի տնտեսության կայունության գրավականն է։

Ռեկտորի ողջույնից հետո Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանի (Ֆինլանդիա) աշխատակցուհի Անաստասիա Չակիրը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացրեց նորարարական դասավանդման մեթոդներին վերաբերող Ապագա դասավանդման ձևավորումը. թվային հարցման և փախուստի սենյակի ստեղծում խորագրով սեմինար։

Անդամներն այցելեցին նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացան ՎՏԿ-ի գործունեության հիմնական ուղղություններին, այնտեղ տեղակայված կազմակերպություններին, նրանց գործունեությանը և հետագա հեռանկարներին։

Ծրագրի ընդհանուր նպատակներից է համալսարան-տնտեսություն կապի ամրապնդումը՝ հիմնված Արևելյան գործընկերության բուհերի խելացի (հարմարեցված) ձեռնարկատիրական մոտեցման վրա, ինչպես նաև ուսանողների և շրջանավարտների մրցակցային ուսումնասիրության (վարք, հմտություններ, մտածելակերպ) և աշխատատեղեր ստեղծելու կարողության զարգացումը http://connecterasmus.com/։

Previous Article
Next Article