ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Ս/թ դեկտեմբերի 15-ին ՎՊՀ-ի Սմարթ կաֆեի (Smart Caffe) անդամները հանդիպեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղերի ուսանողների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր մարզում գործող բուհերի ուսանողներին իրազեկել ՎՊՀ-ի Սմարթ կաֆեի (Smart Caffe) գործունեության մասին, որը ստեղծվել է Էրազմուս+ «Համալսարան-արդյունաբերություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» CONNECT նախագծի շրջանակներում:

Նախագծի տեղեկան համակարգող Գոհար Դոխոլյանը ողջունեց ուսանողներին ամանորյա զարդարանքներով ձևավորված Սմարթ կաֆեի (Smart Caffe) դահլիճում և ներկայացրեց CONNECT նախագծի հիմնական նպատակները՝ շեշտելով, որ այն տարածք է ձեռներացային գործունեությամբ, նորարարական և ստեղծագործ գաղափարներով հետաքրքրված մարզի երիտասարդների համար: Գ. Դոխոլյանը նաև ներկայացրեց նախագծի շրջանակներում մշակված «Մրցունակ գիտելիքի ծրագրի» մասին, որը մշակվել է կոնսորցիումի անդամ Ֆինլանդիայի, Լատվիայի, Ռումինիայի և Բուլղարիայի հաստատություններում վերապատրաստված ՎՊՀ-ի 12 աշխատակիցների կողմից: Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական դասընթացներից. «Բիզնեսի աքսելերացիա», «Թվային հմտություններ» և «Առաջնորդություն և արվեստի հմտություններ», որոնց արդյունքում մասնակիցները ձեռք են բերել ձեռներեցային գործունեության վերաբերյալ նախնական գիտելիքներ և հմտություններ:

Մրցունակ ծրագրի մասնակիցների կողմից մշակվել են նաև բիզնես գաղափարներ, որոնք դեկտեմբերի 1-ին և 2-ին ներկայացվել էին ազգային բիզնես գաղափարների մրցույթին: Գաղափարների հեղինակներն այս անգամ ներկայացրեցին դրանք նաև հրավիրված ուսանողներին: Դահլիճն առավել աշխուժացավ ուսանողների հետաքրքրաշարժ ու տրամաբանական հարցուպատասխանով:

Միջոցառման ավարտին հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը «Մրցունակ գիտելիքի ծրագրի» 13 մասնակիցներին և Սմարթ կաֆեի 5 կամավորներին հանձնեց մասնակցության վկայականներ:

Previous Article
Next Article