DeSIRe

Էրազմուս+ ծրագրի` ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագիծը

Ծրագրի համար՝

101128804 — DeSIRe — ERASMUS-EDU-2023-CBHE

 Տևողություն՝

01.12.2023 – 30.11.2026 թթ.

Համակարգող՝

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան

 Մասնակիցներ՝

Հայաստան

  • Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, ՀՊՄՀ
  • Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, ՀԳՊԱ
  • Գորիսի պետական համալսարան, ԳՊՀ
  • «ՀԿ Կենտրոն» հասարակական կազմակերպություն
  • Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն, ՈԱԱԿ

Վրաստան

  • Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարան, ԹՊՀ
  • Իլիայի պետական համալսարան, ԻՊՀ
  • Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան, ԲՊՀ
  • Սուխումի պետական համալսարան, ՍՊՀ
  • Կրթության որակի խթանման ազգային կենտրոն, ԿՈԽԱԿ

 

 ԵՄ գործընկերներ 

  • Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան, ԴՏՀ, Գերմանիա
  • Լապինրանտայի տեխնոլոգիական համալսարան, ԼՏՀ, Ֆինլանդիա
  • Գրանադայի համալսարան, ԳՀ, Իսպանիա
  • Դուն Լաուոգերի անվան արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտ, ԱԴՏԻ, Իռլանդիա

Նախագծի նկարագիր

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Erasmus+ կարողությունների զարգացման DeSIRe եռամյա նախագիծը միտված է Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում Ճկուն հմտությունների զարգացմանը 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ։ Ճկուն հմտությունների (Soft Skills) զարգացումը ապահովում է ուսանողների լիարժեք կրթություն ստանալու և  անձի՝ անընդհատ փոփոխվող միջավայրում հարմարվելու և աշխատաշուկայում մրցունակ մնալու հնարավորությունը: Նախագիծն առաջարկվել է՝ լրացնելու Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից առաջարկվող ճկուն հմտությունների և աշխատաշուկայի պահանջների միջև առկա բացը:

Հայաստանի և Վրաստանի բուհերի բազում ակադեմիական ծրագրեր առավելապես հիմնված են ավանդական գիտական ուսուցման մեթոդների վրա: Այս մեթոդները մեծ մասամբ բարձրացնում են ուսանողների առարկայական կարողություններն ու հմտությունները: Հետևաբար ճկուն հմտությունները մնում են անկատար, քանի որ դրանք բավականաչափ զարգացած կամ հարմարեցված չեն կրթության վերջին միտումներին և աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին: Սա հատկապես նկատելի է դասավանդման մեթոդաբանության, բովանդակության և ճկուն հմտությունների գնահատման առումով: Բուհերում ճկուն հմտությունների վրա հիմնված գիտելիքների և կարողությունների ավելի առաջադեմ մակարդակի հասնելու համար այս նախագիծը նպատակ ունի մշակելու և կիրառելու ճկուն հմտություններին առնչվող 5 մոդուլ և 5 զանգվածային բաց առցանց դասընթաց ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական կրթության մեջ բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում: Մոդուլները կմշակվեն թյունինգի մեթոդաբանության հիման վրա` համաձայն ուսանողակենտրոն և աշխատաշուկայի պահանջարկի հեռանկարի: Դա կնպաստի Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում  անձնակազմի շարժունությանը:

Նախագծի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանի և Վրաստանի ազգային կրթական համակարգերի զարգացմանը՝ համաձայն ճկուն հմտությունների վրա հիմնված ուսուցման և ուսումնառության մեթոդաբանության` հարմարեցված շրջանակների, ռազմավարության և տեխնիկայի նորություններին` բարելավելով ակադեմիական բովանդակության որակը, համապատասխանեցնելով այն 21-րդ դարի աշխատաշուկային: Սա նպատակ ունի բարելավելու ուսանողների առաջխաղացման հնարավորությունները, բարձրացնելու նրանց աշխատունակությունն ու ձեռնարկատիրական հմտությունները՝ օգնելով նրանց արդյունավետորեն հաղթահարելու իրենց մասնագիտական և առօրյա կյանքի մարտահրավերները:

 

Նախագծի հստակ նպատակներն են`

  • վերանայելով զարգացնել սահմանակարգային քաղաքականությունը, ընթացակարգերը, մեխանիզմները և գործիքները` հիմնված ճկուն հմտությունների վրա, և իրականացնել ծրագրային ուսուցում` համաձայն թյունինգի մեթոդաբանության` նկատի առնելով ուսանողակենտրոն և աշխատաշուկայի պահանջներից բխող դիտանկյունները.
  • զարգացնել Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության հաստատությունների ակադեմիական անձնակազմի կարողությունները՝ խթանելով նրանց մասնագիտական հմտությունները, հիմնվելով նախագծի մասնակից երկրների լավագույն փորձի վրա, որպեսզի կարողանան բացահայտել իրենց ճկուն հմտությունների ընկալման բացերը և առաջարկել նորարարական մոտեցումներ.
  • մշակել և կրթական ծրագրերում ներդնել 5 մոդուլներ և 5 զանգվածային բաց առցանց դասընթացներ, որոնք ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թվային գրագիտությունը, ներառականությունը, նախաձեռնողականությունն ու առաջնորդությունը, ձեռնարկատիրական հմտությունները, առաջնահերթությունների սահմանումն ու որոշումներ կայացնելու հմտությունը, որոնց տիրապետումը կարևոր է 21-րդ դարի դինամիկ աշխատավայրերում մրցունակ մնալու համար.
  • ձևավորել և մշակել ճկուն հմտությունների մեթոդաբանությունը և գնահատել՝ ըստ բարձրագույն կրթության արդի միտումների և մոտեցումների, որպեսզի Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության հաստատությունները կարողանան արժևորել ճկուն հմտությունների կարևոր դերը բազմամասնագիտական և միջմասնագիտական ուսուցման ընթացքում.
  • ուժեղացնել համագործակցությունը կոնսորցիումի գործընկերների միջև՝ նախագծի համատեղ և արդյունավետ կառավարման, որակի, տարածման և կիրառման միջոցառումների միջոցով.
  • ստեղծել ազգային չափանիշներին համապատասխան հավաստագրված մանրորակավորումներ, որոնք առաջարկում են ճկուն, նպատակային ուսուցման հնարավորություններ։

DeSIRe նախագիծը ՎՊՀ-ում իրականացնում են նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը, համահամակարգող Գոհար Դոխոլյանը, ֆինանսական տնօրեն Ղուկաս Ղուկասյանը, գիտական ​​գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը, օտար լեզուների և գրականության ամբիոնի ավագ դասախոս Արինե Դանիելյանը և մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Վանանե Միրզոյանը: