«Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիրը» ներառված է ԲՈԿ-ի` ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի, 2015 թ.-ից գործող պարբերականների ցանկում: «Գիտական տեղեկագիրը» լույս է տեսնում տարին երկու անգամ հետևյալ անվանումներով՝
- ՎՊՀ Գիտական տեղեկագիր․ Հումանիտար և հասարակական գիտություններ ISSN 2738-2915
- ՎՊՀ Գիտական տեղեկագիր․ Բնական և ճշգրիտ գիտություններ ISSN 2738-2923
Տեղեկագիրը հրատարակվում է էլեկտրոնային տարբերակով։ Հոդվածների հրատարակումը անվճար է։