Հրատարակված նյութեր
Հրատարակված նութեր
Մասնակցություն Ժան Մոնեի կոնֆերանսներին
2023 թվականի մարտի 15-ին և 16-ին Ժան Մոնե EUforY նախագծի շրջանակներում կազմակերպվել էր «ԵՄ. Արևելյան գործընկերության երկրների հետ կապերի ստեղծում» միջազգային համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել էր Մոլդովայի պետական համալսարանի (Քիշնև, Մոլդովա) կողմից՝ համագործակցելով Erasmus+ ԿԶԲԿ CONNECT և MEDIA նախագծերում ընդգրկված Արևելյան գործընկերության երկրների տարբեր համալսարանների հետ: ՎՊՀ CONNECT նախագծի տեղական համակարգող Գոհար Դոխոլյանը ներկայացրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում մրցունակ գիտելիքի ծրագրի (CIP) մշակման և իրականացման փորձը և մարտահրավերները» զեկույցը, որը վերաբերում էր այն մարտահրավերներին, որոնց առերեսվել էր ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը ասինխրոն ձևաչափով դասընթացների մշակման և իրականացման ընթացքում և այդ խնդիրների հաղթահարմանը:
2022 թ․ մայիսի 16-ին և 17-ին Ժան Մոնե «Եվրոպական ինտեգրումը կրթության, հետազոտությունների, նորարարության ամրապնդման միջոցով Արևելյան գործընկերության երկրներում» համաժողովի շրջանակներում Գոհար Դոխոլյանը ներկայացրեն զեկույց «Հայաստանի բուհերի ակադեմիական համայնքում ձեռներեցության և ձեռնարկատիրական հմտությունների խթանում» թեմայով։ EUShare նախագծի շրջանակներում կայացած գիտաժողովի նյութերը հրատարակվել են նույնանուն հոդվածների ժողովածուում և հասանելի են այստեղ։