PROMOEU

PROMOEU

Ամփոփվել է PROMOEU (Եվրոպագիտության խթանումը Հայաստանում) ծրագրի շրջանակում իրականացվող էսսեների մրցույթը

Վանաձորի պետական համալսարանը Էրազմուս+ Ժան Մոնե գործողությունների ներքո իրականացվող PROMOEU (Եվրոպագիտության խթանումը Հայաստանում) ծրագրի շրջանակում մինչև հոկտեմբերի 29-ը հայտարարել էր ուսանողական աշխատանքների՝ էսսեների մրցույթ: 

Էսսեների թեմատիկայի ընտրությունը ազատ էր՝ սկսած ԵՄ-Հայաստան հարաբերություններից, պատմությունից  մինչև նոր ծագած հիմնախնդիրներն ու մարտահրավերները և այլն, որոնց շրջանակներում ներկայացվել էր 7 դիմում:

ՎՊՀ ժյուրիի կողմից (ՎՊՀ-ում PROMOEU ծրագրի ներկայացուցիչներ Մ. Բրուտյան, Լ. Վարդանյան, Գ. Դոխոլյան) մրցույթի ընդհանուր ցուցանիշների ամփոփման արդյունքում առանձնացվել են լավագույն 3 էսսեներ: Ժյուրիի անդամները գնահատման սանդղակում ընդգրկել էին հետևյալ բաղադրիչները՝ ինքնուրույնություն, գիտականություն, առնչությունը թեմայի, պահանջների հետ և գրագիտություն: Արդյունքում առանձնացվել են բարձր ցուցանիշներ գրանցած հետևյալ ուսանողների աշխատանքները.

  1. Արսինե Թումանյան — «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրս
  2. Նարեկ Փիլոյան — «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրս
  3. Արփինե Հակոբյան — «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրս

Մրցույթի ընդհանուր արդյունքները կամփոփվեն 2021թ. դեկտեմբեր-2022թ. փետրվար ամիսներին, և լավագույն էսսեների հեղինակ-ուսանողները կհրավիրվեն մասնակցելու PROMOEU ծրագրով նախատեսված 2022թ. ամառային դպրոցին:

 

ՎՊՀի PROMOEU ծրագրի համակարգող Մ. Բրուտյան