Ամանորյա նախատոնական տրամադրություն՝ Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում

Ամանորյա նախատոնական տրամադրություն՝ Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում  (SMART CAFFE) կայացավ ամանորյա միջոցառում, որի ժամանակ ամփոփվեց Էրազմուս+ CONNECT  նախագծի շրջանակում իրականացվող դասընթացը։ Ասինխրոն ձևաչափով դասընթացը կազմել էին բուհի 12 դասախոսներ:

Համալսարանի  ռեկտոր Ռուստամ Սահակյանը շնորհավորեց դասընթացում ներգրավված բոլոր դասախոսներին և ուսանողներին՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար: Իրենց տպավորություններով կիսվեցին դասընթացի մասնակից ուսանողները՝ կարևորելով ստացած գիտելիքների արդիականությունն ու արդյունավետությունը:

Միջոցառումն անցավ անմիջական, ջերմ մթնոլորտում` դասընթացի մասնակիցների կողմից յուրօրինակ կերպով զարդարված տոնածառի շուրջ։

Previous Article
Next Article