Ճանաչողական հանդիպում ՎՊՀ ուսանողների հետ՝ CONNECT նախագծի շրջանակներում նախատեսված դասընթացին ընդառաջ

Ճանաչողական հանդիպում ՎՊՀ ուսանողների հետ՝ CONNECT նախագծի շրջանակներում նախատեսված դասընթացին ընդառաջ

Մայիսի 17-ին ՎՊՀ-ում կայացավ «Հանրային և գործարար հաղորդակցման հմտություններ» թեմայով դասընթացի տեղեկատվական֊ ներածական դասը։  Սեմինարավարներն էին մարտին Բուխարեստում վերապատրաստում անցած թիմի անդամները՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Հեղինե Մելքոնյանը, Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Փարսադանյանը, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Կարինե Սիրադեղյանը: Սեմինարի մասնակիցները ծանոթացան հանրային խոսքի, գործարար և ոչ խոսքային հաղորդակցման որոշ գաղտնիքների, նախագծված դասընթացի թեմատիկ շրջանակին։  Հանդիպումն անցավ թեմաների ինտերակտիվ քննարկմամբ և ամփոփվեց թիմային աշխատանքով:  Ի դեպ, մայիսի 12-֊ից բուհում մեկնարկված դասընթացների այս շարքը մասն է Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի և նախատեսված է իրականացնել նորաոճ  կահավորմամբ  Smart Cafee ձեռներեցության և նորարարության զարգացման կենտրոնում, որի բացումը կլինի մոտ օրերս։

Previous Article
Next Article