поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Արխիվը համալսարանի վարչական ստորաբաժանումներից է։ Արխիվի աշխատանքներն իրականացվում են արխիվի վարիչի միջոցով:

Արխիվի վարիչն է Աիդա   Արմենակի Ղազախեցյանը: Ծնվել է 27.08.1966թ., Կալինինոյի (այժմ Տաշիր) շրջանի Մեծավան  գյուղում: 1989թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի «Պտղաբանջարաբուծություն և խաղողագործություն» մասնագիտության առկա բաժինը:1994 թվականից առ այսօր աշխատում է Վանաձորի  պետական համալսարանում:

Արխիվն իր խնիրներին համապատասխան՝ լիազորված է իրականացնելու հետևյալ գործառույթները.

  • ապահովում է արխիվ ընդունած փաստաթղթերի և գործերի կարգավորումը, կոմպլեկտավորումը, օգտագործումն ու պահպանումը,
  • պահպանման է ընդունում և գրանցում ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված գործավարության տեսակետից ավարտուն փաստաթղթերը և ստուգում է դրանց ձևավորման և ձևակերպման ճշտությունը,նախապատրաստում է մշտական և ժամանակավոր պահպանման փաստաթղթերի հանրագումարային ցուցակները, փաստաթղթերի դուրսգրման և մարման ակտերը,
  • արխիվային փաստաթղթերում եղած տեղեկությունների հիման վրա նախապատրաստում է արխիվային փաստաթղթեր կամ դրանց պատճենները, կազմում է անհրաժեշտ տեղեկանքներ և դրանք ներկայացնում է ինստիտուտի ռեկտորի հաստատմանը (անհրաժեշտության դեպքում ապահովելով նաև հիմքերի առկայությունը),
  • մեթոդական աջակցություն է ցուցաբերում ինստիտուտի բոլոր ստորաբաժանումներին,
  • կատարում է ղեկավարության առանձին ծառայողական հանձնարարություններ:

Արխիվի վարիչր պատասխանատվություն է կրում արխիվի վրա դրված խնդիրների և գործառույթների պատշաճ կատարման համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Back to top