Սիրելի՛ ուսանողներ

Սիրելի՛ ուսանողներ

Սիրելի՛ ուսանողներ, սեպտեմբերի 1-ին, ժամը 9:00-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բակում տեղի կունենա «Գիտելիքի և դպրության օրվան» նվիրված միջոցառում: Սիրով կսպասենք բոլորիդ՝ ներկա գտնվելու հանդիսավոր արարողությանը:

Տեղեկացնենք նաև, որ առաջին կուրսի ուսանողները պետք է բուհ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. Ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը),
2. 1 լուսանկար (3×4 չափսի),
3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական՝ բնօրինակը),
4. Զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում,
5. Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Previous Article
Next Article