#Ուսանողականfest

#Ուսանողականfest

Սիրելի՛ ուսանողներ, նոր ուսումնական տարին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը սկսում է ուսանողների համար օգտակար եւ հետաքրքիր միջոցառումով, որին նաև դուք կարող եք մասնակցել: Շտապեք, քանի որ տեղերը սահմանափակ են: Հայտագրվել կարող եք հետևյալ հղումով՝ https://bit.ly/3SR239l ։

Ի՞նչ է #Ուսանողականfest-ը և ովքեր կարող են մասնակցել:

Եթե դու ուսանող ես, ցանկանում ես ձեռք բերել նոր ծանոթություններ, մասնակցել տարվա ամենաուսուցողական և ամենաոլորտային քննարկումներին կամ պարզապես ուրախ ժամանակ անցկացնել, նկարվել և ունենալ անմոռանալի օր, ապա միացի՛ր «Դասավանդի՛ր, Հաաստան»-ի #ՈւսանողականFest-ին։

Տարվա ամենամեծ ուսանողական միջոցառումը կկայանա  «Holiday Inn YerevanRepublic Square» հյուրանոցում (Ամիրյան 2), սեպտեմբերի 10-ին:

Միջոցառման թեմաներն են՝

  • Անձի բրենդինգ
  • Հոգեկան առողջություն ինքդ քո մասին հոգ տանելու կարողություն

  • Էմոցիոնալ ինտելեկտ ինչպե՞ս կառավարել հուզական ապրումները

  • Հետադարձ կապը՝ որպես անձնային եւ մասնագիտական աճի հաջողության գրավական

  • Կարիերա կրթության ոլորտում ուսուցչից մինչեւ կրթության փորձագետ

  • Որտե՞ղ փնտրել կրթաթոշակ և ինչպե՞ս հաջողել հարցազրույցը

  • Առաջնորդ կարող են լինել բոլորը- պանելային քննարկում

  • Ստեղծագործ միտք և հաղորդակցություն այն ինչ Ձեզ պետք է

Մասնակիցները կընտրվեն հայտադիմումում ներկայացված մոտիվացիոն նամակի հիման վրա: Բոլոր ընտրված մասնակիցների համար հիմնադրամը պատրաստել է նվերներ։

Previous Article
Next Article