ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննություններին ընդառաջ կազմակերպում է անվճար առարկայական  դասընթացներ  (խորհրդատվություններ):

Դասընթացներն անցկացվելու են ս.թ. սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 19-ը ` հետևյալ առարկաներից.

  • հայոց լեզու և գրականություն,
  • անգլերեն լեզու,
  • ռուսաց լեզու,
  • հայոց պատմություն,
  • մաթեմատիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • ֆիզիկա,
  • մարդակազմություն և ֆիզիոլոգիա,
  • ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն (մարմնամարզություն, աթլետիկա):

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին ներկայացնել անձնագրի պատճենը և լրացնել դիմում–հայտը:         

Դասընթացների սկիզբը` ս.թ. սեպտեմբերի 5-ից:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին։

Հեռ.` (0322) 4-18-53, (098) 09 07 22։

ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36։

Էլեկտրոնային հասցե` info@vsu.am:

Previous Article
Next Article