Մեկնարկել է Վանաձորի պետական համալսարանի «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի առաջնությունը

Մեկնարկել է Վանաձորի պետական համալսարանի «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի առաջնությունը

Հունվարի 12-ից «Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց»-ում մեկնարկել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի  հումանիտար գիտությունների, բնական գիտությունների և հասարակական գիտությունների ֆակուլտետների ուսանողների, քոլեջի և հենակետային վարժարանի սովորողների ներբուհական «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի առաջնությունը:

Ամենամյա առաջնությանն այս տարի մրցում են թվով հինգ թիմեր: Խաղային յուրաքանչյուր օր տեղի է ունենում մրցութային երկու խաղ:

«Ռեկտորի գավաթ» ֆուտզալի առաջնության եզրափակիչ խաղը և պարգևատրման արարողությունը տեղի կունենա հունվարի 18-ին:

Previous Article
Next Article