Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
- 15.01.2023 թ. — «Քիմիա», «Ռուսաց լեզու»
- 22.01.2023 թ. — «Օտար լեզուներ»
- 29.01.2023 թ. — «Հայոց լեզու և հայ գրականություն»
- 04.02.2023 թ. — «Մաթեմատիկա»
- 05.02.2023 թ. — «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
- 12.02.2023 թ. — «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:
Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում:
Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: