ՎՊՀ շրջանավարտների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը Վանաձորի կերպարվեստի թանգարանում

Հունիսի 3-ին Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան  կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ <<Երիտասարդ հայացք>> խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին տարբեր տարիների շրջանավրտների դիպլոմային աշխատանքերը։

Նախագիծը կազմակերպվել է ՎՊՀ և ՎԿԹ համագործակցության շրջանակում և նպատակ ունի ավելի ընդլայնելու և բազմազան դարձնելու կրթական և մշակութային ոլորտների փոխգործունեությունը:

Բացման խոսքով հանեդես եկավ համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան տ․գ․թ․ դոցենտ Հրայր Պապոյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Փափագ Ալոյանը , ով բարձր գնահատեց ուսանողների ներկայացրած աշխատանքները և ընդգծեց նման ցուցահանդեսների կարևորությունը երիտասարդ արվեստագետների ստեղծագործական առաջընթացի համար։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի ավագ դասախոս Վահան Շահբազյանը՝ անդրադառնալով արվեստի կրթության նշանակությանը և ուսանողների ստեղծագործական ներուժի զարգացման հնարավորություններին։

Ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ Անատոլի Ավետյանը։ Անատոլի Ավետյանը բարձր գնահատեց ուսանողների և դասախոսների ջանքերը և մաղթեց նորանոր բարձունքներ։

Հանդիսավոր մասից հետո ներկաները շրջեցին ցուցասրահում, ծանոթացան ներկայացված աշխատանքներին, որոնք առանձնանում էին թեմատիկ և ժանրային բազմազանությամբ, ստեղծագործական ինքնատիպ լուծումներով և գեղարվեստական հետաքրքիր մոտեցումներով։

Ցուցահանդեսը ևս մեկ անգամ ընդգծեց կրթական և մշակութային կառույցների համագործակցության կարևորությունը՝ նպաստելով երիտասարդ ստեղծագործողների բացահայտմանը և արվեստի հանրայնացմանը։








Previous Article
Next Article