Մասնակցություն գործատուների ‹‹RISE Expo Powered by Silicon Mountains›› ցուցահանդեսին

2026 թվականի հունիսի 3-ին Վանաձորի «Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը, քիմիայի և կենսաբանության ամբիոնի դոցենտ, ֆ.մ․գ․թ․ Սմբատ Փարսադանյանը, կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Փարսադանյանը, կենտրոնի մասնագետներ Աիդա Իականդարյանը և Հայկուհի Թաթուլյանը մասնակցեցին ՏՀՏ գործատուների միության, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմակերպած „RISE Expo Powered by Silicon Mountains“  բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Ցուցահանդեսում ներկայացված էին հայկական ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի գիտական նվաճումները, նորարարական գաղափարները։ Գրեթե 40-ից ավելի տաղավարներով ցուցադրված էին հայկական տեխնոլոգիական ու ռազմարդյունաբերական վերջին նորարարությունները։

Աշխատանքային խումբը հանդիպեց տարբեր ոլորտի ներկայացուցիչների և գործատուների հետ, ծանոթացավ տաղավարներում ներկայացված տեխնոլոգիական լուծումներին, որից հետո մասնակցեց «Մենք ենք Մեր Սարերը՝ վերելք» պանելային քննարկմանը։ Քննարկման ընթացքում գործատուները ներկայացրեցին նորարարական նախագծերը և նշեցին, որ ներկայացված ոլորտներում կարող են ներգրավել բնական գիտությունների և ՏՀՏ ոլորտի երիտասարդ մասնագետների։

Համաժողովին և քննարկումներին  մասնակցությունը հնարավորություն տվեց ստեղծել նոր կապեր և զարգացնել համագործակցություն գործատուների հետ:

Previous Article
Next Article