ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊՈՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

Սիրով տեղեկացնում ենք, որ ՎՊՀ-ի սահմաանափակ կարողություններով ուսանողների համար հնարավորություն է ընձեռնվում մասնակցելու MIND ICM24  (Move for INclusion and Digitalisation) նախագծին — https://mindicm24.up.pt/ : 

Նախագիծը նախատեսում է շարժունություն ուսանողների համար, ինչը կնպաստի՝
✔ փոխադարձ ճանաչողության խորացմանը,
✔ բուհերի միջև համագործակցության ամրապնդմանը,
✔ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը,
✔ նոր միջազգային գործընկերությունների ստեղծմանը:

Սահմանափակ կարողությունները ներառում են հետևյալ չափանիշները.

✔ Հաշմանդամություն
✔ Առողջական խնդիրներ
✔ Կրթական խոչընդոտներ
✔ Մշակութային տարբերություններ
✔ Սոցիալական խոչընդոտներ
✔ Տնտեսական խոչընդոտներ
✔ Խտրականության հետ կապված խոչընդոտներ
✔ Աշխարհագրական խոչընդոտներ:

Ուսանողների համար շարժունության ծրագրի տևողությունը կլինի 150 օր (5 ամիս):

Նախագծին դիմելու և պահանջներին մանրամասն ծանոթանալու համար կարող եք  անցնել այստեղ:

Հաճախ տրվող հարցերի պատասխանները կարող եք գտնել այստեղ:

Նախագծին վերաբերող այլ հարցերի դեպքում դիմել միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն (հեռ․՝ 098 48 40 63, էլ․հասցե՝ foreign@vsu.am

Previous Article