Շարժունության հնարավորություն ՎՊՀ ուսանողների և դասավանդող աշխատակիցների համար Յաշի Ալեքսանդրու Իոհան Կուզայի անվան համալսարանում (Ռումինիա)
Շարժունության հնարավորություն ՎՊՀ ուսանողների և դասավանդող աշխատակիցների համար Յաշի Ալեքսանդրու Իոհան Կուզայի անվան համալսարանում (Ռումինիա)
ՎՊՀ-ի և Յաշի Ալեքսանդրու Իոհան Կուզայի անվան համալսարանի (Ռումինիա) միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՎՊՀ-ի ուսանողների և դասավանդող աշխատակիցների համար՝ 2026-2027թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների ընթացքում- https://www.uaic.ro/…/2025/06/Academic-calendar-25-26.pdf
Ընտրված ուսանողները հնարավորություն կունենան ուսանելու հյուրընկալող համալսարանում մեկ կիսամյակ տևողությամբ։ Իսկ պրոֆեսորադասախոսական աշխատակիցները կարող են անցկացնել հյուրընկալող բուհում 5 աշխատանքային օր՝ առնվազն 8 դասաժամերով։
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ հունիսի 9-ը։
Ուսանողների համար պահանջվող փաստաթղթեր՝
Դիմում (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին)
Ակադեմիական տեղեկագիր (բոլոր ուսումնառության փուլերի գնահատականներով), (համարվում է մրցութային ցուցանիշ)։
Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL կամ IELTS կամ միջազգային ճանաչում ունեցող այլ փաստաթուղթ, անցողիկ շեմը՝ B1 մակարդակ- անցողիկ շեմը՝ 42 միավոր (TOEFL), 4.0 միավոր (IELTS)), (չի համարվում մրցութային ցուցանիշ)։
*Միջազգային ճանաչում ունեցող վկայական չներկայացնող ուսանողների համար կկազմակերպվի անգլերեն լեզվի ներբուհական թեստ։ Թեստի նմուշ-օրինակը նախապես կտրամադրվի դիմորդներին։
Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ), (համարվում է մրցութային ցուցանիշ)։
Ինքնակենսագրական / CV (Europass ձևաչափով)։
Տեղեկանք՝ հաշմանդամություն կամ սոցիալապես անապահով կարգավիճակ ունենալու դեպքում։
Դասավանդողների համար պահանջվող
փաստաթղթեր՝
Դիմում (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին)
ՎՊՀ-ի կողմից օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, B2 օտար լեզվի իմացության մակարդակ կամ TOEFL/ IELTS միջազգային վկայականներ (անցողիկ շեմը՝ B1– 58+, B2-72+ միավոր) (չի համարվում մրցութային ցուցանիշ),
մոտիվացիոն նամակ (մինչև 50 միավոր) գնահատում է ընտրող հանձնաժողովը (համարվում է մրցութային ցուցանիշ),
դասավանդման պլան (պետք երաշխավորվի ամբիոնի նիստով),
ինքնակենսագրական տվյալներ (CV) (չի համարվում մրցութային ցուցանիշ),
Բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան մասնագիտական բնագավառում առնվազն 5 տարվա դասավանդման փորձ։
