ՎՊՀ-ում անցկացվեց սեմինար աշխատանքային իրավունքի արդիական հարցերի վերաբերյալ

Մայիսի 29-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ սեմինար՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի տեսուչների մասնակցությամբ։

Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավական նորմերը, դրանց կիրառման առանձնահատկությունները, աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգը։ Անդրադարձ կատարվեց նաև աշխատանքային հարաբերություններում աշխատողների և գործատուների իրավունքներին ու պարտականություններին վերաբերող մի շարք հարցերի։

Հանդիպումն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց ուսանողներին ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և առավել խորությամբ ծանոթանալ աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթներին։

Սեմինարին ներկա էին Վանաձորի պետական համալսարանի ուսանողները, որոնք ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին՝ ցուցաբերելով հետաքրքրվածություն աշխատանքային իրավունքի ոլորտի արդիական թեմաների նկատմամբ։

Previous Article
Next Article