ՎՊՀ ռեկտորի և կրթաթոշակակիրների մասնակցությունը DAAD-ի հանդիսավոր միջոցառմանը
Մայիսի 29-ին Գերմանիայի ակադեմիական փոխանակման գործակալությունը (DAAD) կազմակերպել էր հավաստագրերի հանդիսավոր շնորհման միջոցառում, որին մասնակցել են ՎՊՀ ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը, Գյոթեի ինստիտուտի կրթաթոշակակիր, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Գոհար Դոխոլյանը և DAAD կրթաթոշակակիր, «Անգլերեն և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Մխիթարյանը։
Նշենք, որ Գ․ Դոխոլյանը մասնակցելու է Գյոթեի ինստիտուտի կողմից կազմակերպվող գերմաներեն լեզվի դասավանդմանը նվիրված վերապատրաստման, իսկ Ա․ Մխիթարյանը DAAD-կողմից կազմակերպվող գերմաներենի ամառային դասընթացին։



