Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքները

Վանաձորի պետական համալսարանում ամփոփվել են 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին համալսարանում անցկացած դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքները։

Օլիմպիադաներին մասնակցել է Լոռու մարզի դպրոցների 552 աշակերտ, այդ թվում  264 աշակերտ՝ 9-րդ դասարանից,  288 աշակերտ՝  11-րդ, 12-րդ դասարաններից։

Օլիմպիադաներն անցկացվել են հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն, անգլերեն լեզու, հայոց պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, կերպարվեստ առարկաներից։

Օլիմպիադաներին մասնակցել են մարզի և Վանաձորի թվով 38  դպրոցների աշակերտներ։ Դպրոցների աշխարհագրությունն ընդգրկում է՝ ՎՊՀ հենակետային վարժարանը, Գուգարքի, Դարպասի, Բազումի, Թումանյանի, Թեղուտի, Լեռնանցքի, Ծաղկաբերի, Ճոճկանի, Շնողի, Արջուտի, Լեռնապատի, Սպիտակի թիվ 8, Ալավերդու թիվ 7, Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցները, ինչպես նաև Ստեփանավանի և Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցները։

Դիպլոմներով պարգևատրվել են 41, շնորհակալագրերով՝ 44 աշակերտներ։ Ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի, ՎՊՀ հենակետային վարժարանի, «Էվրիկա»  դպրոցի, ինչպես նաև Շնողի, Դարպասի, Գուգարքի և Ստեփանավանի ավագ դպրոցների սաները։ Ակտիվ մասնակցությամբ առանձնացել են նաև Վանաձորի գրեթե բոլոր հիմնական դպրոցների աշակերտները։

Previous Article
Next Article