Ամփոփվեց ‹‹Հույսի գարուն›› մրցույթ-փառատոնը
2026 թվականի մայիսին անցկացվեց 10-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպված ‹‹Հույսի գարուն›› խորագրով գեղանկարչական աշխատանքների մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը։
Եզրափակիչ փուլ են անցել Ստեփանավանի Հովհ․Թումանյանի անվան ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներ Արման Թաթոյանը և Մանե Հակոբյանը, Վանաձորի Ս․Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Ազարյանը։ Եզրափակիչ փուլում մրցույթին մասնակցել են են Արման Թաթոյանը և Շուշան Ազարյանը՝ կատարելով ‹‹Իմ ծննդավայրը›› թեմայով գեղանկար։ Արդյունքում Արման Թաթոյանն արժանացել է ‹‹Լավագույն գեղանկար›› մրցանակի I կարգի դիպլոմի, Շուշան Ազարյանը՝ ‹‹Լավագույն գեղանկար›› մրցանակի II կարգի դիպլոմի։ Ս․թ․ հունիսի 5-ին համալսարանի ռեկտոր մ․գ․դ․, ՌԲԱ պրոֆեսոր Ա․Ծատուրյանը շնորհավորեց հաղթողներին, հանձնեց դիպլոմները և հուշանվերները։


