ՎՊՀ-ում կայացավ MEDIA նախագծի շրջանակում գործընկերային գնահատման (peer to peer) գործնական հանդիպումը

Մարտի 25-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ MEDIA նախագծի շրջանակում կազմակերպված գործընկերային գնահատման (peer to peer)աշխատանքային հանդիպումը, որի նպատակն էր զարգացնել մասնակիցների մեդիա հմտությունները և խթանել փորձի փոխանակումը։

Հանդիպումը մեկնարկեց բացման խոսքով, որի ընթացքում MEDIA նախագծի ՎՊՀ տեղական համակարգող, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց միջոցառման օրակարգը։ Այնուհետև մասնակիցները ներկայացրին իրենց կարճատև մեդիադասընթացների նախագծերը՝ ցուցադրելով կատարված աշխատանքներն ու օրինակները։

Հաջորդ փուլում կազմակերպվեց գործընկերային գնահատում, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին ներկայացված նախագծերը, ընդգծեցին դրանց ուժեղ կողմերը և առաջարկեցին բարելավման հնարավոր ուղիներ։

Գործնական հատվածում մասնակիցները բաժանվեցին խմբերի և իրականացրին առաջադրված խնդիրները՝ կիրառելով իրենց գիտելիքներն ու հմտությունները։ Աշխատանքների ավարտից հետո յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր արդյունքները, որին հաջորդեց հարցուպատասխան և ընդհանուր քննարկում։

Հանդիպման ավարտին մասնակիցները ամփոփեցին ձեռքբերումները, կիսվեցին տպավորություններով և ներկայացրին հետագա քայլերի վերաբերյալ առաջարկներ։

Previous Article
Next Article