Վանաձորի պետական համալսարանի 2025-2026 ուստարվա մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

2026 թ․ մարտի 27-ին Վանաձորի  Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ 2025–2026 ուստարվա հասարակական և բնական գիտությունների ֆակուլտետների մագիստրոսների ձեռնադրման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր, մ․գ․դ․, ՀՀ վաստակավոր մանկավարժ Արմեն Ծատուրյանը։ Նա շրջանավարտներին մաղթեց հաջողություններ ու նորանոր վերելքներ՝ ընդգծելով, որ նրանց մասնագիտական կայացումն ու բարեխիղճ գործունեությունը լավագույնս կփաստեն բուհում ստացած կրթության կայուն հիմքերի մասին։

Մագիստրոսների ձեռնադրումն ու դիպլոմների հանձնումն իրականացրին ռեկտոր Արմեն Ծատուրյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պ․գ․թ․, դոցենտ Լուսինե Կոստանդյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Հրայր Պապոյանը և բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Հերմինե Գրիգորյանը։

Միջոցառումը եզրափակվեց մագիստրոսների երդման արարողությամբ՝ ազդարարելով շրջանավարտների մասնագիտական նոր ուղու մեկնարկը։

Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է իր մագիստրոսներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ գիտության լուսավոր ճանապարհին:

Previous Article
Next Article