Վանաձորի պետական համալսարանում վերաբացվեց «Անօրգանական, անալիտիկ և ֆիզիկական քիմիայի» լաբորատորիան

  2025թ․ հունիսի 3-ին  «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում տեղի  ունեցավ քիմիայի և կենսաբանության ամբիոնի  «Անօրգանական, անալիտիկ և ֆիզիկական քիմիայի» լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։

 Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը, գիտական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

 Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը ողջունեց ներկաներին՝ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին,  մաղթելով առավել հետաքրքիր, արդյունավետ աշխատանք  և ուսումնառության ընթացք՝ ժամանակակից  կահավորումով ու սարքավորումներով համալրված լաբորատորիայում։

Ողջույնի խոսքով հանդես եկավ քիմիայի և կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր Հրաչիկ Ղազարյանը:

            Ելույթ ունեցավ նաև քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ Արմինե Ղազարյանը: Նա նշեց, որ լաբորատորիան համալրվել է մի շարք սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան ոչ միայն քիմիայի և կենսաբանության, այլ նաև՝ հարակից մասնագիտությունների ուսանողներին, մագիստրոսներին, ասպիրանտներին  հետազոտական աշխատանքներ կատարելու։ Նորացված և լայն հնարավորությունների պայմաններում՝ լաբորատորիան  մեծ հնարավորություն կտա քիմիայի և կենսաբանության ամբիոնի կրթական ծրագրերի  զարգացմանը և գիտական աշխատանքների կատարելագործմանը։ Ա. Ղազարյանը երախտիքի խոսք հղեց համալսարանի ռեկտորին՝ լաբորատորիայի վերանորոգման և վերազինման աշխատանքներին աջակցելու համար:

 Դեղագործական քիմիա կրթական ծրագրի ուսանողուհի Վիտալինա Սամսոնովան ներկայացրեց տեսանյութ, որտեղ նշվեց, որ այս ձեռքբերումը կարևոր քայլ է ոգևորելու ուսանողներին՝ գիտական հետազոտությունների իրականացման համար։ Լաբորատորիան հնարարավորություն է տալիս կրթական և գիտական գործընթացը հասցնելու նոր մակարդակի։ Այստեղից է սկսում շատ ուսանողների գիտական ուղին։

Previous Article
Next Article