Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

            2025թ․ հունիսի  5-ին կայացավ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի նիստը։ Մանրամասները հակիրճ ներկայացնում ենք ստորև։

Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը ներկայացրեց հասարակական գիտությունների ֆակուլտետի «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի, «Մանկավարժության և հոգեբանության», «Արվեստի և սպորտի» ամբիոնների կողմից ներկայացված մագիստրոսի կրթական ծրագրով 2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցման համակարգի` «Հանրային կառավարում», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» և հեռակա ուսուցման համակարգի` «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» մասնագիտությունների ուսումնական պլանների հաստատման վերաբերյալ զեկույց, որը հաստատվեց գիտխորհրդի անդամների կողմից։   

Գիտական խորհրդի քարտուղար մ.գ.թ.,դոցենտ Սեդա Բեժանյանը ներկայացրեց արվեստի և սպորտի ամբիոնի պրոֆեսոր, մ․գ․դ․ Վ․Ղարագյոզյանի «Ծանրամարտ․ Օլիմպիադայից՝ օլիմպիադա․Տոկիո-Փարիզ (2021-2024թթ․)» աշխատության երաշխավորման հարցը։ Գիտխորհրդի անդամները երաշխավորեցին աշխատությունը հրատարակման։ Նիստին քննարկվեցին և հաստատվեցին ․«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողական գիտական խմբակի կարգը և մի շարք կարգերում առաջարկված փոփոխությունները:

Գիտխորհրդի անդամների կողմից ի գիտություն ընդունվեց և հաստատվեց Վանաձորի պետական համալսարանում հրատարակչական աշխատանքների վերաբերյալ հաղորդումը և 2021-2025թթ․ Վանաձորի պետական համալսարանի բարելավման գործողությունների պլանի կատարման վիճակը։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց  Վանաձորի պետական համալսարանի մասնագիտական կրթական ծրագրերի  դասավանդման մեթոդների արդիականացման և Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի բազմամակարդակային կատարելագործման համակարգի ներդրման վերաբերյալ հաղորդումներ։ Ներկայացրեց ներառական կրթության կազմակերպման ռազմավարության մշակման վերաբերյալ զեկույց։

Մասնագետ-շրջանավարտների հետ աշխատանքների համակարգող Անուշ Սիմիկյանը  ելույթ ունեցավ շրջանավարտների հետ փոխադարձ կապի ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկույցով։ Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Էրիկ Հարությունյանը ներկայացրեց ուսանողների շրջանում իրավունքների պաշտպանության մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման վերլուծությունը։ Համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Լիլիթ Հակոբյանը զեկուցեց ուսանողական գիտական ընկերության տարեկան հաշվետվությունը։ Քննարկումների արդյունքում ի գիտություն ընդունվեցին նաև վերոնշյալ զեկույցները։              

Previous Article
Next Article