ՎՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմության ամբիոնի դոցենտ Մարիյա Բրուտյանի այցը Ռումինիայի Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարան

2026 թվականի մայիսի 25–29-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ՎՊՀ պ․գ․թ, դոցենտ Մարիյա Բրուտյանը դասավանդման նպատակով այցելել է Ռումինիայի Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարան, որտեղ հյուրընկալվել է Պատմության ֆակուլտետում։ Այցի ընթացքում նա հանդես է եկել դասախոսությունների շարքով՝ նվիրված Հայաստանի հետխորհրդային շրջանի պատմության հիմնախնդիրներին, անկախ պետականության ձևավորման գործընթացներին, հասարակական-քաղաքական զարգացումներին և ժամանակակից մարտահրավերներին։

Դասախոսություններին մասնակցել են ոչ միայն Պատմության ֆակուլտետի ուսանողները, այլև համալսարանի տարբեր կրթական ծրագրերի ներկայացուցիչներ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի պատմության, մշակույթի, տարածաշրջանային զարգացումների և արդի իրողությունների նկատմամբ։ Քննարկումները անցել են ակտիվ և փոխգործակցային մթնոլորտում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին ծանոթանալու Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն հարցերին և ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը։

Այցի շրջանակում տեղի են ունեցել նաև աշխատանքային հանդիպումներ ֆակուլտետի միջազգայնացման գծով ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Վանաձորի պետական համալսարանի և Յաշի համալսարանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության խթանմանը, ամառային դպրոցների կազմակերպմանը, ինչպես նաև փոխանակման ծրագրերի և համատեղ կրթական նախաձեռնությունների զարգացման հեռանկարներին։

Previous Article
Next Article