Վերապատրաստման հնարավորություն Մարիբորի համալսարանում ՎՊՀ-ի պորֆեսորադասխոսական կազմի և վարչական աշխատակիցների համար


ՎՊՀ-ի և Սլովենիայի Մարիբորի համալսարանի միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ՝ ՎՊՀ-ի վարչական աշխատակիցների կամ դասավանողների վերապատրաստման հնարավորությամբ։ 

Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են․
Դիմում (ներկայացվում է ՎՊՀ-ի ընդհանուր բաժին)
ՎՊՀ-ի կողմից օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ  կամ TOEFL/ IELTS/ Duo Linguo միջազգային վկայականներ (անցողիկ շեմը՝ B1 – 44+), (չի համարվում մրցութային ցուցանիշ),
մոտիվացիոն նամակ (մինչև 50 միավոր), գնահատում է ընտրող հանձնաժողովը (համարվում է մրցութային ցուցանիշ),
ինքնակենսագրական տվյալներ (CV) (չի համարվում մրցութային ցուցանիշ)։

(https://new.vsu.am/Attachment-4_CV_template.pdf նմուշն այստեղ)

Դիմորդների հետ կանցկացվի հարցազրույց (չի համարվում մրցութային ցուցանիշ)։

Շարժունությունը կարող է կազմակերպվել 2026 թ-ի հունիսի 20-24-ը, կամ 27-31-ը։ ժամանակահատվածում։

Վերապատրաստմանը դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 26-ը ներառյալ։

Այլ հարցերի դեպքում դիմել միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն (հեռ․՝ 098 48 40 63, էլ․հասցե՝ foreign@vsu.am

 

Previous Article