ՎՊՀ դասախոս Հենրի Մատինյանը դասախոսությամբ հանդես է եկել Պորտուգալիայի Պորտոյի համալսարանում
Նոյեմբերի 9-13-ը ՎՊՀ պատմության ամբիոնի ավագ դասախոս, պ․ գ․ թ․ Հենրի Մատինյանը ԵՄ Էրազմուս+ ծրագրի «MIND ICM25» նախագծի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել Պորտուգալիայի Պորտոյի համալսարանում։
Դասախոսություններն անց են կացվել արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար հետևյալ թեմաներով․
- Անդրկովկասի/Հարավային Կովկասի բնիկ քաղաքական միավորները. Հարավային Կովկասը՝ որպես կայսերական մրցակցության գոտի (հռոմեական, պարսկական, օսմանյան, ռուսական):
- Սահմանների և ինքնությունների փոփոխություն՝ համեմատական ուսումնասիրություններով։ Հայաստանի «խաչմերուկային» դիրքը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և ԵՄ-ի միջև։
- Տարածաշրջանային հակամարտությունները և դրանց հետևանքները՝ Լեռնային Ղարաբաղի օրինակով։
Շարժունության շրջանակում Պորտոյի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ քննարկվեցին նաև կոնկրետ ուղղություններում երկկողմ հնարավոր համագործակցության հարցերը։




