Հանրապետական 16-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Գիտական նորարարություններն ու երիտասարդության գիտական ներուժը»
📢 Սիրելի՛ ուսանողներ,
Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը 2027թ. ապրիլի 29-ին կանցկացնի հանրապետական 16-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Երիտասարդ հետազոտողները` գիտության զարգացման նոր հորիզոններում» խորագրով։
📧 Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2027թ. մարտի 8-ը Ուսանողական գիտական ընկերության էլ-փոստի հասցեին՝ (sss.vsu.am@mail.ru) ուղարկել գիտական հոդվածը և լրացնել մասնակցության հայտը՝ (https://forms.gle/Bj6wYMV3UuZp7KQLA)։
📄Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, հաստատման դեպքում հեղինակին կտրվի մասնակցության համաձայնություն։ Գիտաժողովում զեկուցված և գրախոսում անցած նյութերը կտպագրվեն ՎՊՀ ՈւԳԸ
«Գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում։
🔵 Գիտաժողովի ուղղությունները
➡️ Պատմություն
➡️ Իրավագիտություն և քաղաքագիտություն
➡️ Հայ բանասիրություն
➡️ Օտար լեզուներ և գրականություն
➡️ Տնտեսագիտություն
➡️ Մանկավարժություն
➡️ Հոգեբանություն և սոցիոլոգիա
➡️ Փիլիսոփայություն
➡️ Արվեստագիտություն
➡️ Բնագիտություն և աշխարհագրություն (սերվիս)
➡️ Կենսաբանություն և քիմիա
➡️ Ֆիզիկա
➡️ Մաթեմատիկա և ինֆորմատիկա
🔵 Աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
🔗 Գիտական հոդվածների ձևաչափման չափորոշիչներ՝ (https://bit.ly/3XV6Vwv)
