Ուսումնական այց Լատվիա Erasmus+ CONNECT նախագծի շրջանակներում
Ս/թ հուլիսի 04-08-ը RISEBA Կիրառական գիտությունների համալսարանում (Ռիգա, Լատվիա) կազմակերպվել էր ճանաչողական այց գործընկեր (Մոլդովա, Հայաստան, Վրաստան) և ծրագրային երկրների (Ֆինլանդիա, Բուլղարիա, Ռումինիա, Լատվիա) կոնսորցիումի հաստատությունների ակադեմիական և վարչական աշխատակիցների համար։ Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ԿԶԲԿ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում:
Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան RISEBA Կիրառական գիտությունների համալսարանի գործունեությանը, ստեղծագործ բիզնես ինկուբատորի տասնամյա փորձին, արդյունաբերություն-համալսարան համագործակցությանը, ուսանողների և ընկերությունների կողմից ստեղծված համատեղ ծրագրերին, մարքեթինգային ռազմավարությանը և այլն: Մասնակիցները նաև ծանոթացան շարունակական կրթության կենտրոնի գործառույթներին ու փորձին, նորաստեղծ ստարտափներին և «Canvas» բիզնես մոդելին:
Հանդիպումը կազմակերպել էին հյուրընկալող համալսարանի շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Զեյն Ռաչևսկան և այլ ներկայացուցիչներ՝ կոնսորցիումի համակարգող տիկին Ելենա Սիմչուկի հետ սերտ համագործակցության արդյունքում։
Վանաձորի պետական համալսարանի ներկայացուցիչներն էին գիտական գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Հեղինե Օհանյանը և միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ, նախագծի տեղական համակարգող Գոհար Դոխոլյանը:
Ուսումնական այցերի ընթացքում ձեռք բերված փորձը և գիտելիքները հիմք կլինեն արդյունքների համատեղ զեկույցի մշակման համար:
Նախագծի մասին լրացուցիչ մանրամասներին կարելի է ծանոթանալ նախագծի պաշտոնական էջում․ http://connecterasmus.com/ ։