2021-2022 ուստարվա մագիստրատուրայի շրջանավարտները ձեռնադրվեցին որպես մագիստրոս
Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արդեն ավանդական դարձած հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի հանրապետության և Վանաձորի պետական համալսարանի օրհներգերը հնչելուց հետո ներկաներին «Ուզունդարա» պարով ողջունեցին համալսարանի «Ադելաս» պարային համույթի աղջիկները, ի դեպ՝ նրանցից երկուսը հումանիտար գիտությունների ֆակուլտետի այս տարվա մագիստրատուրայի շրջանավարտներ են:
Գեղարվեստական համարից հետո բուհի ռեկտորը, պրոռեկտորները և ֆակուլտետների դեկանները շրջանավարտներին ձեռնադրեցին որպես մագիստրոսներ և շնորհեցին մագիստրոսական դիպլոմները:
Օրհնության խոսքով հանդես եկավ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեցին համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը:
Տոնական միջոցառումը եզրափակվեց մագիստրոսների երդման արարողությամբ: