Ուսանողների շարժունության հնարավորություն Մալագայի համալսարանում (Իսպանիա)
Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի և Մալագայի համալսարանի (UMA) միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության շրջանակում հայտարարվում է մրցույթ՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրատուրայի ուսանողների համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից։
Ընտրված ուսանողների շարժունությունը տեղի կունենա 2026-2027 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում՝ 5 ամիս տևողությամբ (10․02․2027թ․- 16․07․2027թ․)։
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 6-ը ներառյալ։
Պահանջվող փաստաթղթեր.
• Դիմում (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին:
• Ակադեմիական տեղեկագիր (բոլոր ուսումնառության փուլերի գնահատականներով), (համարվում է մրցութային ցուցանիշ)։
• Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL կամ IELTS կամ միջազգային ճանաչում ունեցող այլ փաստաթուղթ, անցողիկ շեմը՝ B1 մակարդակ- անցողիկ շեմը՝ 42 միավոր (TOEFL), 4.0 միավոր (IELTS)), (չի համարվում մրցութային ցուցանիշ)։
*Միջազգային ճանաչում ունեցող վկայական չներկայացնող ուսանողների համար կկազմակերպվի անգլերեն լեզվի ներբուհական թեստ։ Թեստի նմուշ-օրինակը նախապես կտրամադրվի դիմորդներին։
Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ), (համարվում է մրցութային ցուցանիշ)։
• Ինքնակենսագրական / CV (Europass ձևաչափով), (չի համարվում մրցութային ցուցանիշ)։ Նմուշը՝ այստեղ։
• Տեղեկանք՝ սահմանափակ կարողությունների կարգավիճակի վերբերյալ, ինչը ներառում է հետևյալ չափանիշները. հաշմանդամություն, առողջական խնդիրներ, սոցիալապես անապահովության կարգավիճակ։
Մալագայի համալսարանի կողմից առաջարկվող դասընթացները՝ https://www.uma.es/relaciones-internacionales/navegador_de_ficheros/Incoming/descargar/2526/English-Subjects_2526.pdf
Ծրագրին վերաբերող այլ հարցերի դեպքում դիմել միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն (հեռ․՝ 098 48 40 63, էլ․հասցե՝ foreign@vsu.am)։
