ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)
ՎՊՀ և Գրանադայի համալսարանների միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է հայտադիմումների ընդունում․
- բակալավրի ուսանողների,
- դասավանդող աշխատակիցների,
- վերապատրաստվող աշխատակիցների շարժունության համար:
Ուսանողների շարժունության տևողությունը 5 ամիս է։ Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը հասանելի է հետևյալ հղումով․
https://internacional.ugr.es/pages/movilidad/estudiantes/entrantes/academicofferundergraduatecourses
Հետաքրքրված դիմորդներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել անգլերենով դասավանդվող դասընթացների համատեղելիությունը մայր բուհում իրենց անցնելիք առարկաների հետ։
Ուսանողներից պահանջվող փաստաթղթերն են․
- Ակադեմիական տեղեկագիր (ՄՈԳ-ի նվազագույն միավորն է 75-ը և համարվում է մրցութային ցուցանիշ)։
- Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ/վկայական (առնվազն B1 մակարդակ): Օտար լեզվի իմացության փաստաթուղթը կտրամադրվի ՎՊՀ-ի թեկնածուների կողմից լեզվի թեստ հանձնելուց հետո (միջազգային ճանաչում ունեցող վկայական ներկայացնելու դեպքում դիմորդն ազատվում է ՎՊՀ-ում թեստ հանձնելուց[1])։ Թեստը կգնահատվի առավելագույնը 100 միավոր (անցողիկ շեմը՝ 70 միավոր)։ Թեստի արդյունքը համարվում է մրցութային ցուցանիշ։
- Մոտիվացիոն նամակ — գնահատվում է առավելագույնը 100 միավորով գնահատող հանձնաժողովի կողմից և համարվում է մրցութային ցուցանիշ ։
- Ինքնակենսագրույթուն (CV), որը չի համարվում մրցութային ցուցանիշ։
Աշխատակիցների շարժունությունը ենթադրում է 5-օրյա վերապատրաստում կամ դասավանդում համալսարանի տարբեր բաժիններում/ ֆակուլտետներում, որին կարող են դիմել թե վարչական, թե դասավանդող աշխատակիցները։
Համալսարանի համապատասխան բաժիններին կարելի է ծանոթանալ այստեղ․ https://www.ugr.es/en/about/organization/departments։
Անգլերենով դասավանդվող առարկաներին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․
[1] Այն դիմորդները, որոնք չեն սովորում <<Անգլերեն լեզու և գրականություն>> մասնագիտության կրթական ծրագրով, ընտրվելու դեպքում պետք է Գրանադայի համալսարանում մինչև ուսումնառության սկիզբը ներկայացնեն միջազգային ճանաչում ունեցող վկայական (նվազագույն շեմը՝ B1 մակարդակ)։ Միջազգային վկայականների ցանկը և այլ մանրամասներ կարելի է գտնել այստեղ։
Աշխատակիցներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․
- Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ/վկայական (առնվազն B2 մակարդակ դասավանդող և առնվազն B1 մակարդակ վերապատրաստվող աշխատակիցների համար): Օտար լեզվի իմացության փաստաթուղթը կտրամադրվի ՎՊՀ-ի թեկնածուների կողմից լեզվի թեստ հանձնելուց հետո (միջազգային ճանաչում ունեցող վկայական ներկայացնելու դեպքում դիմորդն ազատվում է ՎՊՀ-ում թեստ հանձնելուց)։ Թեստը կգնահատվի առավելագույնը 100 միավոր (դասավանդողների համար անցողիկ շեմը՝ 80 միավոր, վերապատրաստվող դիմորդների համար՝ 60 միավոր)։ Թեստի արդյունքը չի համարվում մրցութային ցուցանիշ, այլ վկայում է լեզվի իմացության մասին։ Օտար լեզվի իմացությունը հավաստող վկայական կարող են չներկայացնել համապատասխան օտար լեզվից բազային բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցները։
- Մոտիվացիոն նամակ — գնահատվում է առավելագույնը 100 միավորով գնահատող հանձնաժողովի կողմից և համարվում է մրցութային ցուցանիշ։
- Ինքնակենսագրույթուն (CV), որը չի համարվում մրցութային ցուցանիշ։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 16-ը ներառյալ։
Օտար լեզվի իմացության թեստի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի մասնակիցներին՝ դիմումների ընդունումից հետո։
Թեկնածուների հետ անցկացվելու է նաև հարցազրույց։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (Հեռ․՝ +374 322 41853):