«Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» ծրագրի շրջանակում դասընթաց՝ ՎՊՀ ուսանողների մասնակցությամբ
«Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» ծրագրի շրջանակում դասընթաց՝ ՎՊՀ ուսանողների մասնակցությամբ
«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԳԿՄՍ նախարարության աջակցությամբ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Նորարարության և Ձեռներեցության զարգացման կենտրոն»-ում մարտի 31-ին իրականացրեց դասընթաց՝ «Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» թեմայով:
Դասընթացի նպատակն է զարգացնել ուսանողների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտութան և կիբերգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ և գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչև պաշտպանվածություն տարաբնույթ կիբերհանցագործություններից (ֆիշինգ, համակարգչային ծովահենություն, կեղծ առևտրային գործարքներ, դրամաշորթություն, կիբերբուլինգ և այլ վտանգավոր երևույթներ):
«Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» ծրագրի նպատակն է Վանաձորի բուհերի ուսանողների միջև ձևավորել համագործակցության և առողջ մրցակցության նոր` մեդիա միջավայր, նպաստել ուսանողների հետաքրքիր և բովանդակալից ժամանցի կազմակերպմանն ու ոչ ֆորմալ կրթությանը, ուսանողների մոտ ձևավորել քննադատական-վերլուծական մտածողություն: