ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Վանաձորի պետական համալսարանի և Սևիլիայի համալսարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսվում է շարժունության հնարավորություն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար:
Շարժունության տևողությունը 5 ամիս է /2024-2025 ուստարվա առաջին կիսամյակ/։
Հետաքրքրված դիմորդներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել անգլերենով դասավանդվող դասընթացների համատեղելիությունը մայր բուհում իրենց անցնելիք առարկաների հետ։
Պահանջվող փաստաթղթեր․
- Ակադեմիական տեղեկագիր. (ՄՈԳ-ի անցողիկ շեմը՝ 85 միավոր, համարվում է մրցութային ցուցանիշ)։
- Օտար լեզվի (անգլերեն) իմացություն. Վանաձորի պետական համալսարանի կողմից հավաստող փաստաթուղթ/վկայական (B2 մակարդակ): Օտար լեզվի իմացության փաստաթուղթը կտրամադրվի ՎՊՀ-ի թեկնածուների կողմից լեզվի թեստ հանձնելուց հետո (միջազգային ճանաչում ունեցող վկայական ներկայացնելու դեպքում դիմորդն ազատվում է ՎՊՀ-ում թեստ հանձնելուց)։ Թեստը կգնահատվի առավելագույնը 100 միավոր (անցողիկ շեմը B2 մակարդակի համար ՝70 միավոր)։ TOEFL և IELTS միջազգային վկայականներ ներկայացնող դիմորդների անցողիկ շեմը B2 մակարդակի համար հետևյալն է TOEFL՝ 79 միավոր, IELTS ՝ 6,5 միավոր:
- Օտար լեզվի (իսպաներեն) իմացություն (ընդունող ԲՈՒՀ-ի պահանջ)։
- Մոտիվացիոն նամակ ՝ գնահատվում է ընտրող հանձնաժողովի կողմից (չի համարվում մրցութային ցուցանիշ, եթե դա չի պահանջվում հյուրընկալող բուհի կողմից)։
- Ինքնակենսագրություն/CV (չի համարվում մրցութային ցուցանիշ):
- Համապատասխան տեղեկանք՝ հաշմանդամություն ունենալու դեպքում։
Սևիլիայի համալսարանի համապատասխան բաժիններին կարելի է ծանոթանալ այստեղ https://www.us.es/
https://www.us.es/vivir-la-us/centros-y-departamentos,
https://www.us.es/estudiar/que-estudiar
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունիսի 21-ը, ժամը՝1745 -ը ։
Օտար լեզվի իմացության թեստի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի մասնակիցներին՝ դիմումների ընդունումից հետո։
Թեկնածուների հետ անցկացվելու է նաև հարցազրույց։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (Հեռ․՝ +374 322 41):